Հակադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց՝ հաջակցություն կալանավորված Արա Սաղաթելյանի:
«Այսօր որոշել ենք ԱԱԾ-ին օգնել, Արա Սաղաթելյանի քրեական գործով իրեղեն ապացույցներ ենք բերել, որոնք, հուսով եմ, կօգնեն ավելի ծանր հանցագործության մեջ նրան մեղադրել», - լրագրողներին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Նրանք իրենց հետ գրքեր էին բերել ԱԱԾ, որոնք վերաբերում են հայատյացությանն Ադրբեջանում, Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը»: Փորձագետ Մարինա Գրիգորյանն էլ բերել էր գրքեր ու բուկլետներ, որոնք ներկայացնում են Ադրբեջանում տանջաահ արված հայ գերիներին: Նրանք գրքերը տեղավորեցին ԱԱԾ շենքի աստիճաններին: