ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վրաստանը մնում է օդում ղարաբաղյան պատերազմից հետո

Վրաստանը մնում է օդում ղարաբաղյան պատերազմից հետո
05.02.2021 | 10:00

Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Անդրկովկասում սկսվում է Թուրքիայի ու Իրանի, Ռուսաստանի հետ հին-նոր հաղորդակցուղիների և տարածաշրջանային հաղորդակցուղիների ցանցում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ներառելու ստեղծման, ավելի ճիշտ՝ վերստեղծման գործընթաց: Փոխվում է Վրաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը, որտեղով հիմա անցնում են Ադրբեջանի ու Թուրքիայի միջև հաղորդակցուղիները:

Հեռախոսազրույց է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: ՌԴ նախագահի մամլո ծառայությունը հաղորդել է, որ կողմերը նախևառաջ «մանրամասն քննարկել են նոյեմբերի 21-ին Երևան և Բաքու ռուսաստանյան միջգերատեսչական պատվիրակության այցի արդյունքները, նաև նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքը»: Դրանք պահպանվում են կոնֆլիկտի 2 կողմերն էլ: Խոսակցության ընթացքում գնահատվել է ռուս խաղաղապահների գործունեությունը և նշվել են Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերման քայլերը: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցության և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցուղիների ապաշրջափակման խնդիրներին: Նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ «ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերը», իսկ Հայաստանը «ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղափոխությունը կազմակերպելու համար երկու ուղղություններով»: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը իրականացնում է ՌԴ ԱԴԾ-ն: Ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Առաջ Բաքվից Նախիջևան հնարավոր էր հասնել կամ ինքնաթիռով, կամ ցամաքային ճանապարհով Իրանի ու Թուրքիայի տարածքով: Հիմա ամեն ինչ փոխվում է, և ամեն ինչ արագորեն շարժման մեջ է դրվում: Թուրքիան ղարաբաղյան համաձայնության ստորագրումից հետո անոնսեց դեպի Նախիջևան երկաթուղու կառուցումը, իսկ Նախիջևանում կնախագծի Շարուր-Նախիջևան-Ջուլֆա երկաթուղագիծ, որ դեռ 1908-ին է կառուցվել: Եվ անմիջապես զգացվեց ոչ միայն պատմության, այլև մեծ աշխարհաքաղաքականության շունչը: Ադրբեջանցի ու թուրք փորձագետները գտնում են, որ Իրանի ու Հայաստանի հարավային սահմանի երկարությամբ տրանսպորտային միջանցքը Մեղրիի միջով կարելի է օգտագործել նոր գազատարների ու նավթատարների համար: Ավելին՝՝ սպասվում է Ռուսաստանը Թուրքիայի ու Իրանի հետ երկաթուղու վերագործարկումը՝ Անդրկովկասի Տրանսսիբը: Արևելյան ու կենտրոնական Թուրքիան ուղիղ երկաթուղային հաղորդակցություն չունեն երկրի հարավի առավել խոշոր նավահանգիստների հետ (Ջեյհան, Մերսին, Իսկենդերուն, Յումուրթալիկ)՝ գերբարձր կապիտալ ներդրումների պատճառով: Կարսը մայրաքաղաքի հետ կապող երկաթուղին միակն է և գերբեռնված, համարյա չունի ճյուղավորումներ ներքին այլ ուղղություններով և դեպի արևմտյան եվրոպական սահմաններ:


Նշանակալից դեր է ունեցել և երկարատև հասարակական-քաղաքական անկայունությունը Հայաստանի, Իրաքի ու Սիրիայի սահմանակից շրջաններում: Այսօր Ռուսաստանը համարյա 30-ամյա ընդմիջումից հետո կարող է Իրանի ու Թուրքիայի հետ ուղիղ երկաթուղային ճանապարհ ունենալ: Մնում է հասկանալ՝՝ ինչպես սկսել աշխատանքը: Լեռնային Ղարաբաղում ՌԴ ԱԻՆ օպերատիվ խմբի մասնագետ Ռոման Սվիրեդոկի խոսքով՝ «իրավիճակը գնահատելու համար ստեղծվել են միջգերատեսչական գնահատող հանձնաժողովներ, որոնց կազմում ՌԴ ԱԻՆ մասնագետները, այլ շահագրգիռ նախարարություններ ու գերատեսչություններ են»:


Այս ամենից հետո ինչ էլ Թբիլիսիում մտածեն ԵՄ ու ՆԱՏՕ ինտեգրման մասին, Վրաստանն ընկալվում է իբրև հնարավոր էնդեմիկ դաշտ, որտեղ մի տերությունը իրականացնում է իր ռազմաքաղաքական և տնտեսական գործողությունները, որ չի բացառում այլ պետությունների ազդեցությունը: Բավական է հիշել սիրիական ուղղությամբ ձևավորված Ռուսաստան-Իրան-Թուրքիա ալյանսը: Ադրբեջան-Հայաստան-Լեռային Ղարաբաղ եռակյունում փնախևառաջ շահավետ է տնտեսական (և այլ) փոխգործակցությունը, համագործակցությունը կարող է ժամանակի հետ փոխել ադրբեջանցիների ու հայերի առճակատման հոգեբանությունը, որի մասին ասել էր Պուտինը: Վրաստանը շուտով ստիպված է հրաժարվել Անդրկովկասում եվրոպական և ամերիկյան խաղաքարտերը խաղարկելուց, որ առաջ թվում էին հաղթաթուղթ, և սկսել հավասարակշռված արտաքին քաղաքականություն:

Հասկանալի է, որ Թբիլիսիում կան ուժեր, որ հույս ունեն՝ Արևմուտքը «թույլ չի տա տարածաշրջանում ինֆրակառույցների փոփոխություններ ղարաբաղյան համաձայնություններից հետո և Վրաստանը չի կորցնի տարանցիկ երկրի կարգավիճակը»: Լեհաստանի Polityka-ն գրում է, որ Թբիլիսիում «այդպես էլ չեն սովորել պատմության դասերը»: Արևմուտքում գովում էին Վրաստանին, որ «վտարել է ռուսներին», բայց հիմա «այդ դիրքորոշումը կառուցողական չէ»: Անդրկովկասում իրոք մեծ փոփոխություններ են:
Ստանիսլավ Տարասով, Regnum


Հ.Գ. Ինչպես Իրանի, այնպես էլ Վրաստանի համար Ադրբեջան-Թուրքիա տանդեմի հանղթանակը ստեղծել է անբարենպաստ իրավիճակ՝ Իրանի սահմանին հայտնվել են մոջահեդներ, Վրաստանը դադարում է տարանցիկ հանգույց լինել և կորցնում է տնտեսական դիվիդենտները: Հայաստանն ու Արցախը, որ ամենամեծ մարդկային ու տարածքային կորուստն են ունեցել Թուրքիայի հրահրած պատերազմում՝ խելամիտ հեռագնա քաղաքականության միջոցով կարող են եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի կատարումից ստանալ տնտեսական դիվիդենտներ: Նոյեմբերի 10-ից հետո թվում էր, որ 9-րդ կետի հայտնությունը Թուրքիայի նախաձեռնությունն է, որ չի մասնակցել բանակցություններին, հիմա ակնհայտ է դառնում, որ 9-րդ կետը բխում է և Ռուսաստանի շահերից: Եվ, այնուամենայնիվ, տարօրինակ է, որ ռուսները համառորեն ուզում են վերականգնել ԽՍՀՄ ժողովուրդների «եղբայրությունը»՝ հաշվի չառնելով Ադրբեջանի նախագահի ու ադրբեջանցիների վարքագիծը: Վստահության վերականգնման առաջին քայլը ռազմագերիների վերադարձը պիտի լինի և ադրբեջանցիների ագրեսիվ պահվածքի դադարեցումը: Ռուսները դա չեն տեսնում, կամ էլ շտապում են իրենց մեծ ծրագրերը իրականացնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ