ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երկու հակառակորդների մերձեցումը

Երկու հակառակորդների մերձեցումը
29.01.2021 | 12:58

Սպառազինությունների վերահսկման Ռուսաստանի ու ԱՄՆ-ի СНВ-III պայմանագրի երկարաձգումը հաջողություն է, այնուամենայնիվ, չի նշանակում երկու երկրների բարդ հարաբերությունների վերբեռնում՝ գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:

Հիմա Վլադիմիր Պուտինը անձամբ շնորհավորեց Ջո Բայդենի պաշտոնամուտը: Երկու նախագահների հեռախոսազրույցի մասին առաջինը տեղեկացրեց Կրեմլը, հետո հաղորրդեց և Սպիտակ տունը: Մերձավոր դաշնակիցների հետ Վաշիինգտոնի սովորական բանակցություններից հետո դա Բայդենի առաջին շփումն էր պետության ղեկավարի հետ, ում նա համարում է մրցակից: Որ երկու նախագահների առաջին խոսակցությունը կոնկրետ արդյունք ունեցավ՝ կարևոր ազդանշան է: Սակայն այն, ինչպես Սպիտակ տունը ավելի ուշ հաստատեց համաձայնության կայացումը, հստակ ցույց է տալիս, որ ռուս-ամերիկյան բարդ հարաբերությունների վերբեռնման խոսք լինել չի կարող: Սպիտակ տունը բավականին զգույշ նշում էր, որ նախագահները պատրաստակամություն են հայտնել պայմանագիրը 5 տարով երկրացնել: Նրանք համաձայնել են, որ երկարացումը դիվանագիտական մակարդակով կավարտվի մինչև փետրվարի 5-ը: Իսկ հետո հաջորդում է խնդիրների երկար շղթան, որ արծարծել է Բայդենը՝ ուկրաինական ճգնաժամ, ոչ վաղուցվա կիբեռհարձակում, որ ամերիկյան կողմը վերագրում է Մոսկվային, տեղեկություն, որ Ռուսաստանը Աֆղանստանում պարգևավճար է առաջարկել ԱՄՆ զինվորների սպանության դիմաց, Ալեքսեյ Նավալնիի թունավորումը, և ակնհայտորեն ոչ վերջին հերթին՝ Ռուսաստանի հերթական միջամտությունը ԱՄՆ ընտրություններին՝ հօգուտ Դոնալդ Թրամփի: Թրամփի օրոք ընտրություններին միջամտւթյան պատճառով Ռուսաստանի նկատմամբ սահմանվել են այդ պահին ամենակոշտ պատժամիջոցները: Հերքելով մեղադրանքները, որ Թրամփը անօրինական պայմանավորվածությունների է եկել Մոսկվայի հետ 2016-ի նախընտրական արշավում, վարչակարգը փորձում էր ցույց տալ, որ ինքը շանտաժի չի տրվում: Բայց նախկին նախագահը մշտապես խուսափել է Ռուսաստանին քննադատել: Եթե իր նախագահության սկզբում նա ընդգծում էր, որ Պուտինին չհավատալու պատճառ չունի, թե նա չի միջամտել ընտրություններին, նախագահությունն ավարտվեց Նավալնիի ու հաքերների հարձակման մասին բարձր լռությամբ: Մոսկվային ձեռնտու էր նաև, որ Թրամփը հարցականի տակ էր դնում Ամերիկայի դերն աշխարհում, նաև ՆԱՏՕ-ն: Բայդենին, որ արդեն հայտարարել է, որ իր նախագահությամբ ԱՄՆ-ը վերադառնում է համաշխարհային ասպարեզ, Կրեմլում չսիրեցին, երբ Մոսկվա այցի ժամանակ քննադատեց 2012-ին Պուտինի՝ իբրև նախագահ վերադարձը: 2016-ին նա Պուտինին անվանեց դիկտատոր, իսկ 20-ին մի հոդվածում գրեց՝ ինչպես կարելի է «դիմակայել Կրեմլին» և «պաշտպանել ժողովրդավարությունը իր թշնամիներից»: Նա Պուտինին նաև անվանել է «ՊԱԿ-ի բանդիտ»:


Զինաթափման շատ փորձագետներ հավանություն տվեցին պայմանագրի 5 տարով երկարացմանը՝ նրանք ճնշում էին գործադրում Բայդենի վրա:

«СНВ-III պայմանագիրը ապահովում է միջուկային կայուն հավասարակշռություն և կանխատեսելիություն, երբ ԱՄՆ-ը նորացնում է իր միջուկային ուժերը»՝ գրել է Twitter-ում Ռոուզ Գետեմյուլերը՝ նա համաձայնեցրել է պայմանագիրը Բարաք Օբամայի նախագահության օրոք: Քննադատել է և Մարշալ Բիլինգսլին, որ վարել է պայմանագրի մասին բանակցությունները Թրամփի կողմից: «Շատ ավելի լավ կլիներ առաջարկել երկարացնել 6 ամսով, պայմանով, որ այս շրջանում պետք է մշակել մարտագլխիկների «սառեցման» մանրամասները, որոնց Պուտինը համաձայնել է»՜ գրել է Բիլինգսլին Twitter-ում: Նրա կարծիքով՝ կարելի էր կանգնեցնել փոքր ու միջին հեռահարության սպառազինության աճը Ռուսաստանի կողմից և պահպանել ճնշումը Չինաստանի վրա: «Դրա փոխարեն մենք ոչինչ չստացանք երկարացման դիմաց»՝ նշել է նա:
Վաշինգտոնի ու Մոսկվայի բանակցությունները հեշտ չեն լինելու և Բայդենի օրոք: Մակերևույթ է դուրս գալիս ամեն ինչ, որ նախկինում վեճեր էր հարուցում: Ամերիկան պնդելու է, որ Ռուսաստանը դադարեցնի միջին հեռահարության զենքի իր ծրագիրը՝ դրա շուրջ վեճերը հանգեցրին РСМД պայմանագրի ավարտին: Կրեմլը հարց է բարձրացնում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության մասին, որ կասկածի տակ է դնում «ահաբեկման ուժերի հավասարակշռությունը»: Եվ, իհարկե, Չինաստանն ամեն ինչ կանի, որ չմասնակցի բանակցություններին՝ հղում անելով, որ ունի ընդամենը 300 միջուկային մարտագլխիկ, այսինքն շատ ավելի քիչ, քան 2 պետությունները: Այնուհանդերձ, 5 տարին համաձայնության գալու բավարար ժամանակ է, որ մի քանի ամսում հազիվ թե հնարավոր կլիներ:
Թոմաս Գուչկեր, Մաջիտ Սատար, Ֆրիդրիխ Շմիդտ, Frankfurter Allgemeine


Հ.Գ. Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսել են, Կրեմլն ու Սպիտակ տունը հրապարակել են իրենց տեղեկատվությունը և ոչ մի կողմից ոչ մի բառ չկա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները քննարկել են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Գուցե դա իսկապես երկու երկրների օրակարգում առաջնահերթ նշանակության խնդիր չէ, բայց հազիվ թե: Իրականում խոսակցություն, հաստատ, եղել է, և եթե չի բարձրաձայվում, ուրեմն փոխադարձ համաձայնությամբ: Իմա՝ ԱՄՆ նախագահի տեսակետը չի համընկել, ավելին՝ բանակցելուց հետո էլ հակասել է ՌԴ նախագահի տեսակետին, և նրանք համատեղ որոշել են հարցը հետո ու ավելի մանրամասն քննարկել: Լավրովի պլանը լավ հայտնի է, կենսագրոծման ընթացքը՝ նույնպես: Եվ դա չի բխում հայկական կողմի շահերից: Մնում է ոչ միայն սպասել ԱՄՆ որևէ արձագանքի, այլև բոլոր հնարավոր մակարդակներում աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝դեսպան փոխելու փոխարեն: Ջո Բայդենը կարող է «չհասկանալ»՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը իրեն իր տեղը դրել՝ նախագահական ընտրութուններից հետո, առավելևս երբ ընդդիմադիր կուսակցությունն է իշխանության եկել, դեսպաններին փոխելու է ԱՄՆ-ը, ոչ թե Հայաստանը ԱՄՆ-ում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ