ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանի բնակչության 3 տոկոսը կկարողանա պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Հայաստանի բնակչության 3 տոկոսը կկարողանա պատվաստվել կորոնավիրուսի դեմ
22.01.2021 | 21:41

Նախնական տվյալներով` փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին Հայաստանի բնակչության երեք տոկոսը կարող է պատվաստվել քովիդի դեմ: Առաջին փուլով կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները։ Հայաստանը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը:

«Այս պահի դրությամբ ոչ մի երկիր ինքը չի կարող որոշել` որն է գնում, համաձայնագրի շրջանակներում հաջորդ առաջարկը կարող է լինի հունիսից մինչև սեպտեմբեր ժամանակահատվածում, այսինքն` մենք սպասենք մինչև հունիս ամի՞սը, հա՞, այս անգամ էլ մեզ կքարկոծեին, կասեին` ինչո՞ւ չեք որևէ պատվաստանյութ բերում», - ասել է ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը: Այսօր աշխարհում 4 պատվաստանյութ է կիրառվում՝ «AstraZeneka»-ն, «Pfizer»-ը, «Moderna»-ն և «Sputnik V»-ն։

Դիտվել է՝ 5051

Մեկնաբանություններ