ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ես այ­սօր կուլ եմ տա­լիս ցա­վը

Ես այ­սօր կուլ եմ տա­լիս ցա­վը
14.12.2020 | 23:54

Ցա­վը և ցա­սու­մը վատ խոր­հր­դա­տու­ներ են: Ես այ­սօր կուլ եմ տա­լիս ցա­վը, որ չմեռ­նեմ կսկ­ծից ու մնամ ոտ­քի վրա, որ բա­նա­կա­նու­թյունս չտր­վի ցա­սու­մին ու ա­վե­րի՝ ինչ մնա­ցել է: Ես մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հայ եմ, որ ու­զում է ապ­րել ու ապ­րեց­նել եր­կի­րը: Սոսկ: Բայց պատ­րաստ եմ ա­մեն ին­չի:


Պա­տե­րազ­մում կա­պի­տու­լյա­ցիա­յից հե­տո տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, որ իշ­խա­նու­թյու­նը պար­տու­թյան պատ­ճառ­նե­րը վեր­լու­ծեր ու բա­ցատ­րեր: Ա­ռայ­սօր հո­դա­բաշխ խոսք ե­ղել է միայն… ադր­բե­ջա­նա­կան ու մի­ջազ­գա­յին մա­մու­լում՝ առ այն, որ հայ զին­վո­րը կռ­վել է հե­րո­սա­բար ու անձ­նու­րաց, բայց… Հա­մադ­րե­լով «բայց»-ե­րը, ստաց­վում է պատ­կեր, որ.


1. Հա­յաս­տա­նը գի­տեր, որ պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի է, բա­նակ­ցու­թյուն­նե­րը դա­դա­րել էին, Ադր­բե­ջա­նը կրկ­նում էր, որ հար­ցը լու­ծե­լու է ռազ­մա­կան ճա­նա­պար­հով: Ոչ միայն հե­տա­խու­զու­թյու­նը, ի­րա­վի­ճա­կի հա­մա­կար­գա­յին վեր­լու­ծու­թյու­նը ի հայտ կբե­րեր պա­տե­րազ­մը սկ­սե­լու պա­հը, բայց Հա­յաս­տա­նում ոչ մի կա­ռույ­ցում չի ե­ղել ու չկա ՀԱ­ՄԱ­ԿԱՐ­ԳԱ­ՅԻՆ ՎԵՐ­ԼՈՒ­ԾՈՒ­ԹՅԱՆ խումբ: Ոչ ԱԳՆ-ում, ոչ ՊՆ-ում, ոչ ԱԱԾ-ում, ոչ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դում չկան մաս­նա­գետ­ներ, որ պի­տի այդ խն­դի­րը լու­ծեին: Դա ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ան­լր­ջու­թյան գա­գաթ­նա­կետն է:


2. Հայ­կա­կան բա­նա­կը պատ­րաստ չէր պա­տե­րազ­մի: Ան­գամ 2016-ից հե­տո չեն ար­վել եզ­րա­կա­ցու­թյուն­ներ, որ տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­վի­ճակ է փոխ­վում, փոխ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում պա­տե­րազ­մը փո­խե­լու է բնույ­թը: Մենք պատ­րաստ էինք պա­տե­րազ­մի Ադր­բե­ջա­նի հետ: Մենք պատ­րաստ չէինք, որ Ադր­բե­ջա­նի հետ մեր դեմ կռ­վե­լու է Թուր­քիան, և պա­տե­րազ­մում կի­րա­ռե­լու է ՆԱ­ՏՕ-ի տեխ­նո­լո­գիա­ներն ու Սի­րիա­յից բե­րե­լու է վարձ­կան­ներ: Որ դա հնա­րա­վոր էր, կա­րե­լի էր կռա­հել ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րից Սի­րիա­յում ու Լի­բիա­յում: Պետք էր ի­րա­վի­ճա­կը պրո­յեկ­տել Ար­ցա­խի վրա, ու պատ­կե­րը պարզ կլի­ներ: Հայ­կա­կան բա­նա­կը պատ­րաստ էր պա­տե­րազ­մի ռու­սա­կան ստան­դարտ­նե­րով, բայց՝ չու­նե­նա­լով ռու­սա­կան այն զեն­քը, որ կռ­վում է Սի­րիա­յում ու Լի­բիա­յում: Երբ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում այդ զեն­քը, մաս­նա­վո­րա­պես՝ օ­դը փա­կե­լու հա­մար, ստաց­վեց, չկա­յին մաս­նա­գետ­ներ, որ կա­րող էին զեն­քը կի­րա­ռել: Սա բա­նա­կի ղե­կա­վա­րու­թյան մե­ծա­գույն սխալն էր՝ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի ու գլ­խա­վոր շտա­բի պե­տի: Փաս­տա­ցի՝ նրանք չէին հաշ­վար­կել, թե տա­րա­ծաշր­ջա­նում նոր պա­տե­րազմն ինչ բնույ­թի է լի­նե­լու ու ինչ զեն­քե­րով: Ան­գամ բաց տվյալ­նե­րից տե­ղյակ լի­նե­լով, թե Ադր­բե­ջա­նը Իս­րա­յե­լից ու Թուր­քիա­յից ինչ գնում­ներ է ա­նում: Նրանք գաղտ­նի չէին պա­հում, ու տա­րօ­րի­նակ է, որ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը կամ փոխ­նա­խա­րար­նե­րից որևէ մե­կը, գլ­խա­վոր շտա­բի ի­րա­րա­հա­ջորդ պե­տե­րից որևէ մե­կը ինքն ի­րեն հարց չի տվել՝ Ադր­բե­ջա­նի ին­չի՞ն են պետք թուր­քա­կան ու իս­րա­յե­լա­կան հե­տա­խու­զա­կան ու ռազ­մա­կան դրոն­նե­րը, ե­թե ոչ Ար­ցա­խում պա­տե­րազ­մի հա­մար: Մեղ­մա­ցու­ցիչ դեպք հան­ցա­նաց չի կա­րող լի­նել, որ Հա­յաս­տա­նը պար­տադր­ված էր զենք գնել Ռու­սաս­տա­նից, ո­րով­հետև ամ­բողջ բա­նա­կի սպա­ռա­զի­նու­թյու­նը ՀԱՊԿ-ի ստան­դարտ­նե­րով էր, իսկ ոչ ռու­սա­կան զենքն այդ ստան­դարտ­նե­րի հետ չէր աշ­խա­տի: Կամ՝ փաս­տը, որ Ռու­սաս­տա­նը ար­գե­լում էր Հա­յաս­տա­նին այլ եր­կր­նե­րից զենք գնել: ՈՒ՝ մաս­նակ­ցել ՆԱ­ՏՕ-ի զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին տա­րա­ծաշր­ջա­նում: Ե­թե մենք մի քա­նի ան­գամ մաս­նակ­ցած լի­նեինք ՆԱ­ՏՕ-ի զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին, ո­րոնց հրա­վե­րը ստա­նում ու տար­բեր պատր­վակ­նե­րով մեր­ժում էինք, կա­րող էինք տե­ղյակ լի­նել՝ ինչ­պես են կռ­վում ՆԱ­ՏՕ-ի բա­նակ­նե­րը, ու պատ­րաստ լի­նել Թուր­քիա­յի դեմ պա­տե­րազ­մի: Այ­սինքն՝ մենք պա­տե­րազ­մը տա­նուլ ենք տվել ոչ միայն դի­վա­նա­գի­տա­կան, ռազ­մա­կան, այլև ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ պատ­ճառ­նե­րով: Մեր վի­ճա­կում գտն­վող պե­տու­թյան հա­մար նոն­սենս է՝ ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նը վե­րա­հաս­ցեագ­րել մեկ այլ պե­տու­թյան կամ ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շին­քի՝ ՀԱՊԿ-ին, որ գո­յու­թյան ըն­թաց­քում ոչ մի պա­տե­րազ­մի չի մաս­նակ­ցել, ան­գամ խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան ման­դատ չու­նի ՄԱԿ-ից, ո­րի կազ­մում ե­ղած պե­տու­թյուն­նե­րը ոչ միայն զենք են վա­ճա­ռում թշ­նա­մուն, այլև, մեղմ ա­սած, մեր բա­րե­կա­մը չեն ի­րենց մե­ծա­մաս­նու­թյան մեջ: Պա­տե­րազ­մի օ­րե­րին Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հու­լու­սի Ա­քա­րը պատ­մա­կան այց կա­տա­րեց ՀԱՊԿ-ի մի­ջի­նա­սիա­կան եր­կր­ներ՝ հա­մոզ­վե­լու, որ պատ­րաստ են մաս կազ­մել Թու­րա­նի բա­նա­կի, որ շա­տե­րը միֆ են հա­մա­րում:


Այ­սինքն՝ մենք ոչ միայն ու­նեինք վար­չա­պե­տի, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի ու շտա­բի պե­տի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան սխալ­նե­րը, այլև, ըստ այդ սխալ­նե­րի, ան­բա­վա­րար սպա­ռա­զին­ված բա­նակ ու ան­պատ­րաստ զին­վոր, ո­րին մնում էր խե­լա­գա­րու­թյան չափ խի­զա­խու­թյամբ բո­լոր սխալ­նե­րի հա­մար պա­տաս­խան տալ ու… սպան­վել՝ ան­պաշտ­պան մնա­լով եր­կն­քից թափ­վող կրա­կից, որ հնա­րա­վոր չե­ղավ կան­խել:


3. Մեկ ա­միս է՝ մեզ հա­մո­զում են, որ հայ զին­վո­րը չի պարտ­վել, հայ զին­վո­րը հաղ­թել է: Որ­քան էլ ա­կանջ շո­յող, սուտ է: Երբ պարտ­վում է պե­տու­թյու­նը, պարտ­վում է բա­նա­կը, պարտ­վում է զին­վո­րը, պարտ­վում է քա­ղա­քա­ցին: Հի­մա պետք է ոչ թե գե­ղե­ցիկ ստեր հնա­րել, այլ ա­սել ճշ­մար­տու­թյու­նը՝ հայ զին­վո­րը կռ­վել է մինչև վեր­ջին հնա­րա­վո­րու­թյու­նը, բայց պարտ­վել է, ո­րով­հետև սխալ է ե­ղել պա­տե­րազ­մի ղե­կա­վա­րու­թյու­նը: Ա­վե­լի ճիշտ՝ պա­տե­րազ­մը չի ղե­կա­վար­վել: Հայ զին­վո­րի խի­զա­խու­թյու­նը ա­մե­նից լավ գի­տեն Ադր­բե­ջա­նը, Թուր­քիան ու նրանց մո­ջա­հեդ­նե­րը, նրանք ար­ժա­նին են մա­տու­ցում հայ զին­վո­րին ու հայ զին­վո­րին հաղ­թե­լը հա­մա­րում են մե­ծա­գույն հաղ­թա­նակ, Իլ­համ Ա­լիևը նո­յեմ­բե­րի 8-ը հայ­տա­րա­րել է հաղ­թա­նա­կի օր: Բայց պետք չէ պար­տու­թյան բար­դույ­թը զար­գաց­նել. ի­րա­կա­նու­թյունն այն է, որ մենք հա­մա­րյա 1000 տա­րի կռ­վում ենք թուր­քե­րի հետ՝ ինչ նրանց հոր­դա­նե­րը հա­սան Հայ­կա­կան լեռ­նաշ­խարհ: Հաղ­թում ենք, պարտ­վում ենք, ու դեռ կռ­վե­լու ենք: Երբ դու եկ­վոր ես ու չու­նես քո ծնն­դա­վայ­րը, քեզ հա­մար ծնն­դա­վայր ես դարձ­նում բնիկ­նե­րի հայ­րե­նի­քը՝ սա է թուր­քե­րի հետ մեր պա­տե­րազմ­նե­րի հիմ­քում: Ի տար­բե­րու­թյուն ան­ցյալ դա­րե­րի պա­տե­րազմ­նե­րի, երբ թուր­քե­րը տի­րում էին ու­րիշ­նե­րի հայ­րե­նիք­նե­րին, կո­ղոպ­տում, տի­րա­նում նրանց հոգևոր, մտա­վոր ու նյու­թա­կան հարս­տու­թյա­նը, 21-րդ դա­րի պա­տե­րազմ­նե­րը տա­րածք­նե­րի հա­մար են՝ ա­ռանց բնիկ­նե­րի: Նրանց մեր հայ­րե­նի­քը պետք է՝ ա­ռանց մեզ: Մենք թույլ ե­ղանք այ­սօր, բայց չի նշա­նա­կում, որ պա­տե­րազմն ա­վարտ­վել է: Իլ­համ Ա­լիևը կա­րող է հայ­տա­րա­րել՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կոնֆ­լիկտ չկա, Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջան է, և՝ վերջ: Դա իր ե­րա­զած վերջն է, ոչ մեր: Մենք մեր ՎԵՐ­ՋԻՆ խոս­քից շատ հե­ռու ենք: Ար­ցա­խի հար­ցը լուծ­ված չէ: ՈՒ դա բո­լորս գի­տենք: Ա­լիևն ու Էր­դո­ղա­նը՝ նույն­պես: Փաս­տա­ցի՝ Հա­յաս­տա­նի հաղ­թա­նա­կը չէր լու­ծել Ար­ցա­խի հար­ցը, չի լու­ծել և Ադր­բե­ջա­նի հաղ­թա­նա­կը: Ադր­բե­ջա­նա­թուրք մո­ջա­հե­դա­կա­նը:


Մեր դի­վա­նա­գի­տու­թյան պար­տու­թյունն էր, որ Ադր­բե­ջա­նը ու­նի Թուր­քիա­յի պես դաշ­նա­կից, Հա­յաս­տա­նը իր ան­կա­խու­թյան տա­րի­նե­րին այն­քան լա­րա­խա­ղա­ցու­թյուն ա­րեց, որ ոչ Ռու­սաս­տա­նը, ոչ Արևմուտ­քը մեր դաշ­նա­կի­ցը չեն: Բայց և Ադր­բե­ջա­նը ան­կախ պե­տու­թյուն չէ դե­ֆակ­տո հա­մա­տեղ պա­տե­րազ­մից. հա­մա­տեղ շքերթ՝ Ա­լիևը իշ­խա­նու­թյու­նը ե­թե ոչ տվել, կի­սել է Էր­դո­ղա­նի հետ, ու միայն Պու­տի­նի խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը Ար­ցա­խում կան­խեց Ադր­բե­ջա­նի թուր­քա­ցու­մը քա­ղա­քա­կա­նա­պես: Տն­տե­սա­պես ռուս­ներն ար­դեն չեն կա­րող կան­խել, ռազ­մա­կա­նը տա­նուլ են տվել Թուր­քիա­յին: Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյու­նը, որ Երևա­նը, Սևա­նը, Զան­գե­զու­րը ադր­բե­ջա­նա­կան պատ­մա­կան տա­րածք­ներ են, ուղղ­ված էր Կրեմ­լին, ի­րա­կա­նում Ա­լիևը չէ, Էր­դո­ղանն էր ա­սում, որ չի հե­ռա­նա­լու Կով­կա­սից, և հի­մա Պու­տի­նը պի­տի պա­տաս­խա­նի, թե ին­չու հրա­դա­դա­րի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ադր­բե­ջան­ցի­նե­րը շա­րու­նա­կում են կրա­կել: Եվ հենց ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի Բաք­վում Ա­լիևի հետ բա­նակ­ցե­լու օ­րը: Բա­նակ­ցու­թյուն­ներ, ո­րոնց չէր մաս­նակ­ցում ՌԴ հա­մա­նա­խա­գա­հը, ի­մա՝ Ռու­սաս­տա­նը ի­րեն դուրս է դնում Մինս­կի խմ­բից: Նվա­զա­գույ­նը՝ չի միա­նում Ֆրան­սիա­յի ու ԱՄՆ-ի ա­ռա­ջարկ­նե­րին, և Պո­պո­վի բա­ցա­կա­յու­թյու­նից են­թադ­րե­լի է, որ այդ ա­ռա­ջարկ­նե­րը հայ­կա­կան կող­մի շա­հերն են պաշտ­պա­նում: Որ­տե՞ղ են խա­ղա­ղա­պահ­նե­րը, գրիչ­նե՞ր են բա­ժա­նում ար­ցախ­ցի ե­րե­խա­նե­րին, դա՞ է նրանց ա­ռա­քե­լու­թյու­նը: Հրա­դա­դա­րի պայ­ման­նե­րի խախ­տու­մը չկան­խե­լը կամ կան­խե­լու ան­կա­րո­ղու­թյու­նը ցույց է տա­լիս, որ Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյու­նը պի­տի պաշտ­պա­նեն Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը՝ ռուս­նե­րը թուր­քե­րի հետ շատ ա­րագ են փոխ­շա­հա­վետ գոր­ծարք­ներ կն­քում: Վար­կա­ծը, որ ինչ-որ տեղ Ա­ՄԷ-ում ինչ-որ մե­կը ինչ-որ մե­կին 2018-ին ա­ռա­ջար­կել է 5 մի­լիարդ դո­լա­րով հանձ­նել Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նին, Նի­կոլ Փա­շի­նյա­նը 2 տա­րի Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին պատ­րաս­տում էր ջախ­ջա­խիչ պար­տու­թյան, ո­րը 44 օ­րում ի­րա­կա­նու­թյուն դար­ձավ, լուրջ մե­ղադ­րանք է, որ եր­կու մարդ­կանց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հա­մար­վի ի­րա­կա­նու­թյուն, բայց և լուրջ մե­ղադ­րանք է, որ չհերք­վի: Նի­կոլ Փա­շի­նյա­նի սխալ­ներն այն­քան շատ են ե­ղել, որ ա­վե­լի հեշտ կլի­ներ հաշ­վել՝ ի՞նչն է ճիշտ ա­րել: Ե­թե ա­րել է: Իսկ ընդ­հան­րա­պես՝ ա­մեն ինչ բար­դել Նի­կոլ Փա­շի­նյա­նի վրա ու նրան հռ­չա­կել միակ ԴԱ­ՎԱ­ՃԱՆ, նման է սե­փա­կան մեղ­քե­րը չըն­դու­նե­լուն ու քա­վու­թյան նո­խազ նշա­նա­կե­լուն: Իսկ ու՞ր էինք մենք, երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը դառ­նում էր պատ­գա­մա­վոր, խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար, հե­ղա­փո­խա­կան, վար­չա­պետ… Այս ամ­բողջ շղ­թա­յում նրան օգ­նել է ա­ռաջ գնալ մեր ե­թե ոչ ա­ջակ­ցու­թյու­նը, հա­մե­նայն դեպս՝ ան­տար­բե­րու­թյու­նը: Ան­տար­բե­րու­թյու­նը ա­վե­լի մեծ չա­րիք է, քան սխալ­վե­լը: Բայց այ­սօր­վա ա­մե­նա­մեծ խն­դի­րը նա չէ, այլ փաս­տը, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նին ժա­մա­նա­կա­վո­րա­պես Վազ­գեն Մա­նու­կյա­նով փո­խա­րի­նե­լը հարց չի լու­ծում: Այդ փաստն է տա­նը պա­հում բո­լոր նրանց, որ վա­ղուց ու ընդ­միշտ հրա­ժար­վել են Նի­կոլ Փա­շի­նյա­նից, ե­թե ան­գամ ինչ-որ պա­հի ինչ-որ հույս են նրա հետ կա­պել: ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԱ­ՎՈՐ լու­ծում­նե­րը ժա­մա­նա­կի կո­րուստ են: Մենք ար­դեն այն­քան ժա­մա­նակ ենք վատ­նել, որ մեզ ՀԻՄ­ՆԱ­ՐԱՐ լու­ծում­ներ են պետք: Այս խե­լա­գար պա­տե­րազ­մից դա­սեր քա­ղե­լը կլի­ներ այն, որ մենք վեր­ջա­պես իբրև հան­րու­թյուն հա­սու­նա­նա­յինք ու հաս­կա­նա­յինք ՅՈՒ­ՐԱ­ՔԱՆ­ՉՅՈՒ­ՐԻՍ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, դա­դա­րեինք ա­մորֆ զանգ­ված լի­նել, ո­րի գե­րա­գույն ե­րա­զան­քը ինչ-որ մե­կի թևի տակ ապ­րելն է: Մենք Ա­ՆԻՆՔ­ՆԱ­ՍԵՐ ենք, ու հի­մա քա­ղա­քա­կան դաշ­տի ԳԵ­ՐԱ­ԳՈՒՅՆ խն­դի­րը դար­ձել է ռուս­նե­րին ա­պա­ցու­ցե­լը, որ ի­րենք ա­վե­լի ճշ­տա­պահ կծա­ռա­յեն Կրեմ­լին՝ մր­ցա­վազ­քի մեջ են թե իշ­խա­նու­թյու­նը, թե ընդ­դի­մու­թյու­նը: Ի՞նչ ա­նի ժո­ղո­վուր­դը նրանց ա­րան­քում: Լռում է՝ մինչև ի­րենք կո­րո­շեն, կամ էլ Մոսկ­վան վեր­ջա­պես կա­սի՝ ում է ընտ­րում: Սա չէ մեր ա­պա­գան: ՈՒ ե­թե ան­գամ այս խայ­տա­ռակ պա­տե­րազ­մը դա չհաս­կաց­րեց, մնում է ա­պա­վի­նել պատ­մա­կան հաղ­թա­նակ­նե­րի պատ­մա­կան հի­շո­ղու­թյա­նը, ու խա­ղաղ մա­րել՝ հե­ռա­նա­լով տաք ու ա­պա­հով եր­կր­ներ, որ­տեղ չեն կրա­կում: 1920-ին մենք ա­ռանց կրա­կո­ցի հանձ­նե­ցինք Կար­սը, 2020-ին հանձ­նե­ցինք Շու­շին, Երևա­նը ե՞րբ ենք հանձ­նե­լու: Եվ՝ ու՞մ: Գո­նե դա ո­րո­շե՞լ են նրանք, որ այ­սօր պե­տու­թյան ճա­կա­տա­գի­րը դարձ­րել են անձ­նա­կան ամ­բի­ցիա­նե­րի գե­րի: Նի­կոլ Փա­շի­նյա­նը պի­տի հե­ռա­նա, դա ժա­մա­նա­կի հարց է, բայց նաև հարց է, թե նրա հե­ռա­նա­լով Հա­յաս­տա­նում կանգ ա­ռած ժա­մա­նա­կը դե­պի ան­ցյալ, թե դե­պի ա­պա­գա է շարժ­վե­լու: ՈՒ դա չպետք է ո­րո­շեն տա­րա­ծաշր­ջա­նա­յին պե­տու­թյուն­նե­րը կամ օվ­կիա­նո­սի այն կող­մից, մենք պի­տի ո­րո­շենք, ե­թե դեռ ողջ ենք մնա­ցել քա­ղա­քա­կան ու ա­ռող­ջա­պա­հա­կան պան­դե­միա­յից:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Գու­ցե իս­կա­պես Ար­ցա­խի հար­ցը չու­նի ռազ­մա­կան կար­գա­վո­րում ու լուծ­վե­լու է բա­նակ­ցա­յին ճա­նա­պար­հով: Երբ Ռու­սաս­տանն ու Թուր­քիան դա­դա­րեն մեր հաշ­վին ի­րենց հար­ցե­րը լու­ծել: Երբ Ռու­սաս­տանն ու Արևմուտ­քը հաս­կա­նան, որ տա­րա­ծաշր­ջա­նը ոչ թե ի­րենց մր­ցակ­ցու­թյան գո­տի է, այլ մարդ­կանց հայ­րե­նիք, որ պետք չէ բնիկ­նե­րից խլել ու բար­բա­րոս­նե­րին ըն­ծա­յել՝ հա­նուն ի­րենց շա­հե­րի: Մինչև նրանք հաս­կա­նան, մենք պետք է հաս­կա­նանք, որ մեր հար­ցե­րը մենք պի­տի լու­ծենք՝ ոչ թե ի­րար մեջ թշ­նա­մի հնա­րե­լով, այլ թշ­նա­մուն թշ­նա­մու, բա­րե­կա­մին՝ բա­րե­կա­մի տեղ դրած տն­տե­սու­թյուն ու բա­նակ վե­րա­կանգ­նե­լով, ո­րից հե­տո դի­վա­նա­գետ­նե­րին կմ­նա ստո­րագ­րել ինչ-որ թղ­թեր: Ողջ լե­րուք: ՈՒ մի բար­դույ­թա­վոր­վեք՝ հաղ­թում են բա­նակ­նե­րը, որ կա­րո­ղա­նում են պարտ­վել: Եվ հաղ­թում են պե­տու­թյուն­նե­րը, որ կա­րո­ղա­նում են ար­ժա­նա­պա­տիվ պարտ­վել:

Դիտվել է՝ 10205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ