ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բո­լո­րը հա­մա­կար­ծիք են՝ Փա­շի­ն­յա­նը պետք է օր ա­ռաջ հե­ռա­նա

Բո­լո­րը հա­մա­կար­ծիք են՝ Փա­շի­ն­յա­նը պետք է օր ա­ռաջ հե­ռա­նա
11.12.2020 | 01:29

Բա­ռա­ցիո­րեն մի քա­նի օր ա­ռաջ բա­վա­կա­նին անս­պա­սե­լի հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի թի­մի ա­մե­նաս­կան­դա­լա­յին համ­բավ ու­նե­ցող մարդ­կան­ցից մե­կը՝ ԱԺ փոխ­խոս­նակ Ա­լեն Սի­մո­նյա­նը‚ ո­րը հիմ­նա­կա­նում հան­դես է գա­լիս որ­պես գոր­ծող ռե­ժի­մի խոս­նակ։ Վեր­ջինս‚ անդ­րա­դառ­նա­լով Հա­յաս­տա­նում ըն­թա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին՝ ընդ­դի­մա­դիր­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին‚ պե­տա­կան և հոգևոր տար­բեր կա­ռույց­նե­րի կող­մից ար­վող կո­չե­րին‚ նշեց. «Տար­բեր է­լի­տա­ներ, ո­րոնք հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո կորց­րել են ի­րենց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը` գու­մար­ներ, կո­չում­ներ ստա­նա­լու, այ­սօր տես­նե­լով, որ ի­րա­վի­ճա­կը բարդ է, տար­բեր քա­ղա­քա­կան ու­ժե­րի կող­մից «բրթ­վում են» ա­ռաջ, որ­պես­զի ՀՀ-ում իշ­խա­նա­փո­խու­թյուն լի­նի»։


Սա‚ ի­հար­կե‚ բա­վա­կա­նին հե­տաք­րք­րա­կան ու հատ­կան­շա­կան հայ­տա­րա­րու­թյուն է‚ քա­նի որ առն­վազն մա­կե­րե­սա­յին մտ­քեր ար­տա­հայ­տող ու շոու­բիզ­նե­սա­յին մա­կար­դա­կի գնա­հա­տա­կան­ներ տվող անձ­նա­վո­րու­թյու­նից նման բան սպա­սե­լի չէր։ Այս ան­գամ Ա­լեն Սի­մո­նյա­նը խոր­քա­յին միտք հայտ­նե­լու նկր­տում­ներ ցու­ցա­բե­րեց։ Մի կող­մից ԱԺ փոխ­խոս­նակն այ­սօր փո­ղո­ցում գտն­վող ու­ժե­րին‚ ո­րոնց‚ որ­պես կա­նոն‚ իշ­խա­նու­թյու­նը պի­տա­կա­վո­րում է տար­բեր մակ­դիր­նե­րով՝ թա­լան­չի­ներ‚ նախ­կին­ներ և այլն‚ անս­պա­սե­լիո­րեն վեր­ջին­նե­րիս ան­վա­նեց է­լի­տա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ։ Բա­ցի այդ‚ հե­տաքր­քիր է՝ սա Ա­լեն Սի­մո­նյա­նի սե­փա­կա՞ն միտքն է‚ թե՞ այ­նուա­մե­նայ­նիվ‚ ինչ­պես միշտ‚ նա կա­տա­րում է Նի­կոլ Փա­շի­նյա­նի խոս­նա­կի պար­տա­կա­նու­թյուն­ներ։ Այս հար­ցին կա­րե­լի էր չանդ­րա­դառ­նալ‚ ե­թե այ­սօր Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցո­ղը նման լի­ներ 2018 թ. փո­ղո­ցի ճնշ­մամբ իշ­խա­նա­փո­խու­թյան փոր­ձին‚ քա­նի որ այդ գնա­հա­տա­կանն ա­ռա­ջի­նը ոչ թե Ա­լեն Սի­մո­նյա­նից էր հն­չել‚ այլ շատ ա­վե­լի խոր­քա­յին միտք ու վեր­լու­ծա­կան ու­նա­կու­թյուն­ներ ու­նե­ցող վեր­լու­ծա­բան­նե­րից։ Ինչ­պես վեր­լու­ծա­բան­ներն են գնա­հա­տում‚ այս ան­գամ Հա­յաս­տա­նում գործ ու­նենք հիբ­րի­դա­յին շարժ­ման հետ‚ ո­րը‚ բա­ցի փո­ղո­ցի և քա­ղա­քա­կան ընդ­դի­մու­թյան ակ­տիվ զանգ­վա­ծա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րից‚ նե­րա­ռում է նաև այլ աս­պեկտ­ներ‚ ո­րոնք կոնկ­րետ ար­դյունք ու­նեն։
Ի՞նչ նկա­տի ու­նենք՝ ար­դյունք ա­սե­լով։


Այս պա­հին կա­րող ենք փաս­տել‚ որ փո­ղո­ցի տրա­մադ­րու­թյուն­նե­րը‚ հան­րա­յին պա­հան­ջը վա­ղուց ֆոր­մա­լաց­ված են մի քա­նի պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի կող­մից։ Խոս­քը‚ մաս­նա­վո­րա­պես‚ հան­րա­պե­տու­թյան գլուխ հա­մար­վող նա­խա­գա­հի մա­սին է‚ որն ար­դեն եր­կար ժա­մա­նակ հետևո­ղա­կա­նո­րեն պա­հան­ջում է վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը և ի­րա­վի­ճա­կի ելք հա­մա­րում է այն նույն ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը‚ որն ընդ­դի­մու­թյունն է ա­ռա­ջար­կում։
Դեռևս մեր պատ­մու­թյան մեջ չար­ձա­նագր­ված ի­րո­ղու­թյուն է այն փաս­տը‚ որ երկ­րի ղե­կա­վա­րին ան­վս­տա­հու­թյուն են հայտ­նում և նրա հրա­ժա­րա­կանն են պա­հան­ջում հա­մայ­նք­ներ‚ բնա­կա­վայ­րեր‚ ո­րոնց թիվն ար­դեն մո­տե­նում է 200-ի։ Ա­վե­լին‚ նույ­նիսկ Սյու­նի­քի մար­զը հա­մայ­նք­նե­րի ամ­բողջ կազ­մով ան­վս­տա­հու­թյուն է հայտ­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նին։ Այս­պի­սով՝ վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող երկ­րորդ ինս­տի­տու­տը տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­ներն են։ Այդ հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րը‚ ո­րոնք հայ­տա­րա­րել են ի­րենց ո­րոշ­ման մա­սին‚ դառ­նում են այդ ո­րոշ­ման ակ­տիվ քա­րո­զիչ­ներ։ Եվ այդ գոր­ծըն­թացն ակն­հայ­տո­րեն շա­րու­նա­կա­կան բնույթ է կրե­լու‚ թեև իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է դեռևս իր ձեռ­քում ե­ղած ու­ժա­յին ռե­սուրս­նե­րով դա կա­սեց­նել‚ ինչն այս պա­հին չի ստաց­վում։


Հա­ջորդ փաս­տը‚ որ շա­տե­րը նույ­նիսկ պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն ան­վա­նե­ցին‚ հոգևոր ինս­տի­տուտն էր՝ իր եր­կու թևե­րով‚ եր­կու կա­թո­ղի­կոս­նե­րի՝ Գա­րե­գին Բ-ի և Ա­րամ Ա-ի գլ­խա­վո­րու­թյամբ։ Վեր­ջին­ներս‚ նույն օ­րը ի­րար հա­ջոր­դե­լով‚ պա­հան­ջե­ցին վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը։ Ակն­հայ­տո­րեն դա փոխ­հա­մա­ձայ­նեց­ված էր‚ որ­պես­զի ա­վե­լի ազ­դե­ցիկ ու հն­չեղ լի­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջը։ Սա իս­կա­պես ան­նա­խա­դեպ ի­րա­դար­ձու­թյուն է. գո­նե 1988 թվա­կա­նից՝ ազ­գա­յին զար­թոն­քից սկ­սած չի ար­ձա­նագր­վել որևէ դեպք‚ երբ հոգևոր ինս­տի­տու­տը իր եր­կու թևով պա­հան­ջի գոր­ծող իշ­խա­նու­թյան հրա­ժա­րա­կա­նը։


Այս ա­մե­նին պետք է գու­մա­րել նաև քա­ղա­քա­կան ինս­տի­տուտ­նե­րի վար­քա­գի­ծը։ Ըստ էու­թյան‚ գրե­թե բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժե­րը նույն­պես հայ­տա­րա­րե­ցին‚ որ ի­րենք կամ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կանն են պա­հան­ջում‚ կամ չեն ա­ջակ­ցում իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծե­լաո­ճին ու ստո­րագր­ված կա­պի­տու­լյա­ցիոն հայ­տա­րա­րու­թյա­նը։ Փաս­տո­րեն‚ տե­ղի ու­նե­ցավ այն‚ ին­չը պայ­մա­նա­կա­նո­րեն ան­վան­վում է կոն­սեն­սուս մի­նուս մեկ։ Բա­ցի «Քաղ­պայ­մա­նագ­րից»‚ քա­ղա­քա­կան դաշ­տի բո­լոր մյուս սու­բյեկտ­ներն իշ­խա­նա­կան բա­րի­կա­դի հա­կա­ռակ կող­մում են։ Այս ճա­կա­տում էլ գոր­ծող վար­չա­պետն աս­տի­ճա­նա­բար շր­ջա­փակ­ման մեջ է հայ­տն­վում։ Ե­թե սրան գու­մա­րենք նաև այն‚ որ բա­վա­կա­նին ակ­տի­վա­ցել են մտա­վո­րա­կան շր­ջա­նակ­նե­րը‚ բա­ցի այդ‚ գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի‚ Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի գիտ­խոր­հր­դի‚ պրո­ֆե­սիո­նալ ա­սո­ցիա­ցիա­նե­րի‚ ար­դեն նույ­նիսկ դպ­րոց­նե­րի տնօ­րեն­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը‚ ա­պա կա­րե­լի է եզ­րա­կաց­նել‚ որ գու­ցե ոչ շռն­դա­լից տեմ­պե­րով‚ սա­կայն ո­րո­շա­կի գոր­ծըն­թաց է ա­ռաջ գնում՝ վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող ա­վե­լի ու ա­վե­լի շատ կա­ռույց­ներ ներգ­րա­վե­լով։


Շատ կարևոր է նաև խո­շոր գոր­ծա­րար­նե­րի ար­ձա­գան­քը։ Փա­շի­նյա­նի դեմ հան­դես ե­կան հա­յեր‚ ո­րոնք Ֆորբ­սի ցու­ցա­կով ա­մե­նա­հա­րուստ մարդ­կան­ցից են‚ մար­դիկ‚ ո­րոնք ուղ­ղա­կիո­րեն կապ­ված են պաշ­տո­նա­կան Կրեմ­լի հետ։ Բո­լո­րը հաս­կա­նում են‚ որ այդ մարդ­կանց տե­սա­կետ­նե­րը նաև պաշ­տո­նա­կան Մոսկ­վա­յի ու­ղերձ­ներն են։ Ստաց­վում է‚ որ Ռու­սաս­տա­նը մի բան ա­սում է հրա­պա­րա­կայ­նո­րեն‚ այլ բան ակ­նար­կում է ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին։
Եվ վեր­ջա­պես՝ հա­կա­նի­կո­լա­կան շարժ­մա­նը միա­ցան ՀՀ բո­լոր նախ­կին նա­խա­գահ­նե­րը‚ նույ­նիսկ գոր­ծող վար­չա­պե­տի կն­քա­հայր հա­մար­վող Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը։ Կաս­կա­ծից վեր է‚ որ այս կոա­լի­ցիա­յին կմիա­նան նաև Ար­ցա­խի նախ­կին նա­խա­գահ­նե­րը։


Բնա­կա­նա­բար‚ այս բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րը տե­ղի են ու­նե­նում փո­ղո­ցի ակ­տի­վու­թյան ֆո­նին‚ ո­րին մաս­նակ­ցում են ոչ միայն քա­ղա­քա­կան ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը‚ այլև ընդգրկվում են լայն զանգ­ված­ներ‚ ո­րոնք սկ­սում են կա­ռա­վար­վել այդ քա­ղա­քա­կան ու­ժե­րի կող­մից։ ՈՒ պա­տա­հա­կան չէ‚ որ «Հայ­րե­նի­քի փր­կու­թյան շար­ժում» կոչ­վող քա­ղա­քա­կան կա­ռույ­ցը սկ­սել է գոր­ծըն­թաց­նե­րը կա­ռա­վա­րել բա­վա­կա­նին ար­դյու­նա­վե­տո­րեն։ Այս շար­ժու­մը հս­տակ ցույց է տա­լիս‚ որ իշ­խա­նու­թյու­նը ոչ միայն չի տի­րա­պե­տում ի­րա­վի­ճա­կին‚ այլև փո­ղո­ցի և գոր­ծըն­թաց­նե­րի վե­րահս­կողն աս­տի­ճա­նա­բար դառ­նում է ընդ­դի­մու­թյու­նը։ Այլ կերպ ա­սած՝ փո­ղո­ցում գցած իշ­խա­նու­թյունն ընդ­դի­մու­թյունն աս­տի­ճա­նա­բար վերց­նում է։ Նշենք նաև‚ որ վե­րը նշ­ված ինս­տի­տու­ցիո­նալ բո­լոր տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րը տե­ղի են ու­նե­նում հան­րու­թյան զար­թոն­քի ֆո­նի վրա։


Ի­հար­կե‚ այս­տեղ կա­րե­լի է նկա­տել‚ որ ու­ժա­յին կա­ռույց­նե­րը դեռևս Նի­կոլ Փա­շի­նյա­նի են­թա­կա­յու­թյան ներ­քո են‚ սա­կայն ան­զեն աչ­քով էլ երևում է‚ որ ոս­տի­կա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը միայն ֆոր­մալ ա­ռու­մով են կա­տա­րում ի­րենց գոր­ծա­ռույթ­նե­րը‚ այս հա­մա­կար­գից նույն­պես ոս­տի­կան­նե­րի հրա­ժա­րա­կան­նե­րի հոսք է սկս­վել։ Պա­տեհ ա­ռի­թի դեպ­քում ոս­տի­կա­նու­թյու­նը‚ չի բա­ցառ­վում‚ ընդ­դի­մա­նա հրա­ման­ներ կա­տա­րե­լու հար­ցում։ Ի վեր­ջո‚ ոս­տի­կա­նը ու­սա­դիր­նե­րի ներ­քո է ծա­ռա­յում‚ և պե­տա­կան շա­հը նրա հա­մար պետք է որ ա­ռաջ­նա­յին լի­նի։ Այս­տեղ նույն­պես տրա­մադ­րու­թյուն­նե­րի ակն­հայտ փո­փո­խու­թյուն է նկատ­վում։ ՈՒ պա­տա­հա­կան չէ‚ որ Ազ­գա­յին ժո­ղո­վի մոտ այս շա­բաթ տե­ղի ու­նե­ցած ակ­ցիա­յի ժա­մա­նակ տե­ղե­կու­թյուն տա­րած­վեց‚ որ Փա­շի­նյա­նը‚ մայ­րա­քա­ղա­քում անհ­րա­ժեշտ ռե­սուր­սը չու­նե­նա­լով‚ ստիպ­ված էր մար­զե­րից ոս­տի­կան­նե­րի բե­րել՝ սե­փա­կան անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար։
Այս­պի­սով՝ հիբ­րի­դա­յին‚ ա­պա­կենտ­րոն այս գոր­ծըն­թա­ցը բա­վա­կա­նին լուրջ ար­դյունք­ներ է գրան­ցում։ Հա­յաս­տա­նում երբևէ քա­ղա­քա­կան որևէ պրո­ցես այս­քան լուրջ կա­ռուց­ված­քա­յին նվա­ճում­ներ չի ու­նե­ցել։


Այս պայ­ման­նե­րում ինչ­պի­սի՞ն է Նի­կոլ Փա­շի­նյա­նի ար­ձա­գան­քը։ Նա լավ հաս­կա­նում է‚ որ այլևս շատ լուրջ ա­ջակ­ցու­թյուն չու­նի դր­սից. նրա ժա­մա­նա­կի հետ­հաշ­վար­կը սկս­ված է‚ քա­նի որ իր ստո­րագ­րած հայ­տա­րա­րու­թյու­նը ի­րա­կա­նաց­նե­լու հար­ցում ա­ռանձ­նա­պես մեծ գոր­ծա­ռույթ­ներ չու­նի‚ ե­թե ու­նի էլ‚ ա­պա վեր­ջին քայ­լերն են մնա­ցել‚ ո­րոնք գու­ցե ամ­րագր­ված են հան­րու­թյանն ան­հայտ լրա­ցու­ցիչ փաս­տաթղ­թում։ Դա շատ լավ հաս­կա­նա­լով՝ վար­չա­պե­տը զգա­լիո­րեն ամ­րաց­րել է ի­րեն պաշտ­պա­նող թիկ­նա­զո­րը։ Հա­մա­ցան­ցում մեծ տա­րա­ծում գտավ նրա՝ ԱԺ գա­լու տե­սա­րա­նը‚ երբ մինչև ա­տամ­նե­րը զին­ված թիկ­նա­պահ­նե­րը‚ զենքն ուղ­ղած ժո­ղովր­դին‚ Փա­շի­նյա­նին ու­ղեկ­ցում էին խոր­հր­դա­րան։ Սրանք ջղա­ձիգ շար­ժում­ներ են։ Փա­շի­նյա­նը թեև հռե­տո­րա­բա­նու­թյան մեջ ան­զի­ջում տո­նայ­նու­թյուն է ըն­դգ­ծում‚ սա­կայն նկա­տե­լի է‚ որ նա պատ­րաստ է բա­նակ­ցու­թյուն­նե­րի իր ե­րաշ­խիք­նե­րի շուրջ։ ԱԺ վեր­ջին հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ‚ երբ նրան ընդ­դի­մու­թյու­նը հարց­նում էր՝ ին­չու՞ հրա­ժա­րա­կան չի ներ­կա­յաց­նում‚ նա‚ ինչ­պես միշտ մա­նի­պու­լաց­նե­լով և ժո­ղովր­դի թի­կուն­քում թաքն­վե­լով‚ հա­կա­դար­ձում էր‚ թե զար­մա­նում է՝ ին­չու ի­րե­նից ոչ թե ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ են պա­հան­ջում‚ այլ հրա­ժա­րա­կան։ Այս­պի­սով՝ նա փոր­ձում է փո­խել քա­ղա­քա­կան օ­րա­կար­գը‚ ե­թե սկս­վեն բա­նակ­ցու­թյուն­ներ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի շուրջ‚ ա­պա ին­քը կկա­րո­ղա­նա ո­րո­շա­կի ե­րաշ­խիք­ներ պա­հան­ջել ան­ձամբ իր և իր քա­ղա­քա­կան թի­մի հա­մար։ Եվ դա լա­վա­գույն տար­բե­րա­կը կլի­նի‚ ե­թե ներ­կա­յում իշ­խող ու­ժը կազ­մա­կեր­պի ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը‚ ա­պա գու­ցե տի­րա­պե­տե­լով վար­չա­կան ռե­սուր­սին՝ թվե­րի աճ­պա­րա­րու­թյամբ կա­պա­հո­վի սե­փա­կան քա­ղա­քա­կան վե­րար­տադ­րու­թյու­նը։ Փա­շի­նյա­նը հաս­կա­նում է‚ որ չու­նի այն­քան ռե­սուրս‚ որ հա­մա­ռո­րեն իր խա­ղի կա­նոն­նե­րը թե­լադ­րի։ ՈՒս­տի բա­նակ­ցե­լու փոր­ձեր է կա­տա­րում‚ նա շատ լավ գի­տի‚ որ ա­մա­ռա­նոց­նե­րում թաքն­վե­լով‚ հրա­ման­ներ ար­ձա­կե­լով‚ ո­րոնք ոչ ոք չի ի­րա­կա­նաց­նում‚ հե­ռու չի գնա։ Նրա ա­մեն ժա­մը վար­չա­պե­տի պաշ­տո­նին փաս­տա­ցի երկ­րի տա­րած­քից մետ­րե­րի կամ կի­լո­մետ­րե­րի կո­րուստ է նշա­նա­կում‚ գե­րի­նե­րի ու ան­հետ կո­րած­նե­րի հար­ցի ձգձ­գու­մը կյան­քեր է ար­ժե­նում։


Ըն­թա­ցիկ պրո­ցես­նե­րից ակն­հայտ է‚ որ նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյունն այ­սօր ընդ­դի­մու­թյան ձեռ­քում է։ Եվ վե­րա­դառ­նա­լով է­լի­տա­նե­րի հե­ղա­փո­խու­թյան գա­ղա­փա­րին՝ ի­հար­կե‚ նկա­տե­լի է‚ որ ընտ­րա­խա­վում Նի­կոլ Փա­շի­նյա­նի հե­ռա­նա­լու շուրջ կոն­սեն­սուս գո­յու­թյուն ու­նի։ Գու­ցե չկա հս­տակ հա­մա­ձայ­նու­թյուն‚ թե ով պետք է բազ­մի վար­չա­պե­տի ա­թո­ռին կամ ով պետք է դառ­նա ժա­մա­նա­կա­վոր ա­ռաջ­նորդ‚ սա­կայն բո­լո­րը հա­մա­կար­ծիք են‚ որ Փա­շի­նյա­նը պետք է օր ա­ռաջ հե­ռա­նա։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 5140

Մեկնաբանություններ