ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եվ նրանք, որ ա­ռա­ջինն էին, դառ­նում են վեր­ջին

Եվ նրանք, որ ա­ռա­ջինն էին, դառ­նում են վեր­ջին
08.12.2020 | 00:10

Այս օ­րերն էլ կդառ­նան պատ­մու­թյուն, ու 21-րդ դա­րա­վեր­ջին ինչ-որ զայ­րա­ցած լրագ­րող կամ ա­նա­չառ պատ­մա­բան կգ­րի, որ դա­րա­կազ­միկ պար­տու­թյու­նից հե­տո իշ­խա­նու­թյունն ու­ներ մի քա­նի տար­բե­րակ՝ ինչ­պես պա­տե­րազ­մից ա­ռաջ ու պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, բայց մինչև վերջ գնաց ինք­նաոչն­չաց­ման ան­հաս­կա­նա­լի ու ան­բա­ցատ­րե­լի ճա­նա­պար­հով, ո­րի պատ­ճառ­նե­րը հի­մա դժ­վար է ո­րո­շել, տաս­նա­մյակ­ներ են ան­ցել, ա­կա­նա­տես­ներ ու վկա­ներ չկան, գրա­վոր վկա­յու­թյուն­ներն այն­քան հա­կա­սա­կան են, որ հնա­րա­վոր չէ միան­շա­նակ եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նել 2020-ի սեպ­տեմ­բե­րին ու հե­տո կա­տար­ված ու չկա­տար­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին: Զայ­րա­ցած լրագ­րո­ղը գու­ցե ար­ձա­նագ­րի՝ 21-րդ դա­րի 20-ա­կան­նե­րին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը մե­կու­սա­ցած պե­տու­թյուն էր ոչ միայն տա­րա­ծաշր­ջա­նում, այլև ար­տա­քին աշ­խար­հի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: 2018-ի իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո իշ­խա­նու­թյան ե­կած կու­սակ­ցու­թյունն ու նրա պա­րագ­լու­խը 2,5 տա­րում ոչն­չաց­րին ի­րենց բո­լոր հա­ջո­ղու­թյուն­ներն ու եր­կի­րը տա­րան պար­տու­թյան մի պա­տե­րազ­մում, ո­րին պատ­րաստ չէին ոչ տն­տե­սա­պես, ոչ ռազ­մա­կան, ոչ քա­ղա­քա­կան ա­ռում­նե­րով, բայց այն­քան պո­պու­լիստ ու դե­մա­գոգ էին, որ հա­վակ­նում էին հաղ­թել պար­տադր­ված պա­տե­րազ­մում՝ «նոր պա­տե­րազմ՝ նոր տա­րածք­ներ» սկզ­բուն­քով: Այդ­պես էլ ե­ղավ. նոր պա­տե­րազմ սկ­սած թշ­նա­մին նոր տա­րածք­նե­րի տի­րեց, ու ՀՀ իշ­խա­նու­թյու­նը 21-րդ դա­րի ա­մե­նա­խայ­տա­ռակ կա­պի­տու­լյա­ցիան ստո­րագ­րեց, ու դա նույն­պես մութ պատ­մու­թյուն է: Լավ է, որ մի քա­նի տաս­նա­մյակ անց՝ ի­րա­վի­ճա­կը փոխ­վեց և Հա­յաս­տա­նի չոր­րորդ հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյա­նը հա­ջող­վեց հետ բե­րել կորց­րած տա­րածք­նե­րը ու վե­րա­կանգ­նել ոչ միայն Հա­յաս­տա­նի տա­րած­քը՝ նե­րա­ռյալ Կար­սը, այլև Ար­ցա­խի:


Ա­նա­չառ պատ­մա­բա­նը հեր­թա­կան գր­քում կար­ձա­նագ­րի, որ 21-րդ դար Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը մտավ դա­րա­կազ­միկ ոճ­րա­գոր­ծու­թյու­նից շո­կը չհաղ­թա­հա­րած, և հե­տա­գա մի քա­նի տաս­նա­մյակ­նե­րին պե­տու­թյան ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պայ­մա­նա­վոր­վում էր 1999-ի հոկ­տեմ­բե­րի 27-ի ա­հա­բեկ­չու­թյան հետևանք­նե­րով: 2020-ի պա­տե­րազ­մի պար­տու­թյան մա­սին կգ­րի, որ 2018-ին Հա­յաս­տա­նում հա­կաօ­րի­նա­կան մի­ջոց­նե­րի կի­րառ­մամբ իշ­խա­նու­թյան ե­կան ե­րիտ­հա­յե­րը և պատ­մու­թյան մեջ մնա­ցին ոչ միայն 2020-ի պա­տե­րազ­մի պար­տու­թյամբ, այլև բու­մե­րան­գի օ­րեն­քի դա­սա­կան օ­րի­նակ դար­ձան քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ: Նրանք իշ­խա­նու­թյան ե­կան այն ճա­նա­պար­հով, ո­րով հե­ռա­ցան՝ ճա­նա­պարհ­նե­րը փա­կե­լով ու ցան­ցա­յին հե­ղա­փո­խու­թյուն խա­ղա­լով, որ հե­տո ուղղ­վեց ի­րենց դեմ:
21-րդ դա­րա­վեր­ջի պատ­մա­բան­նե­րին չեն հե­տաք­րք­րի իշ­խա­նու­թյան ու իշ­խա­նու­թյան հա­մար պայ­քա­րող­նե­րի ա­նուն-ազ­գա­նուն­նե­րը, հիմ­նա­վո­րում­ներն ու հա­կա­սու­թյուն­նե­րը, փաս­տարկ­ներն ու հա­կա­փաս­տարկ­նե­րը: Նրանք կար­ձա­նագ­րեն, որ այդ օ­րե­րին ան­կա­ռա­վա­րե­լի քաոս էր, իշ­խա­նու­թյու­նը չէր ու­զում իշ­խա­նու­թյուն լի­նել, ընդ­դի­մու­թյու­նը՝ ընդ­դի­մու­թյուն, ժո­ղո­վուրդն ու­զում էր իշ­խա­նու­թյուն ու­նե­նալ, որ ինչ-որ մե­կը վեր­ջա­պես լու­ծի իր օ­րե­ցօր բազ­մա­պատկ­վող խն­դիր­նե­րը: Բծախն­դիր լրագ­րո­ղը կհի­շա­տա­կի, որ 2020-ի տա­րե­վեր­ջին Հա­յաս­տա­նում վերս­տին իշ­խա­նու­թյան ե­կավ այն մար­դը, որ ե­ղել էր ՀՀ եր­րորդ հան­րա­պե­տու­թյան վար­չա­պե­տը, բայց նշա­նակ­վե­լով 1990-ի օ­գոս­տո­սի 13-ին, հրա­ժա­րա­կան էր տվել 1991-ի սեպ­տեմ­բե­րի 26-ին: Ա­նա­չառ պատ­մա­բա­նը կհա­վե­լի, որ այդ մար­դը ամ­բողջ կյան­քում ան­ցել էր հրա­ժա­րա­կան­նե­րի մի­ջով ու բուռն կյանք էր ապ­րել, ո­րոնց հա­կա­սու­թյուն­նե­րը բա­վա­րար են բնու­թագ­րե­լու ժա­մա­նա­կի խառ­նի­ճա­ղանջ քա­ղա­քա­կան կյան­քը:


Վե­րա­դառ­նա­լով մեր օ­րեր՝ ի՞նչ կա­րող ենք ակն­կա­լել 2020-ի դեկ­տեմ­բե­րից: Նի­կոլ Փա­շի­նյա­նը նվա­զա­գույ­նը ե­րեք ան­գամ կա­րող էր հրա­ժա­րա­կան տալ ու չտ­վեց՝ նո­յեմ­բե­րի 9-ին, նո­յեմ­բե­րի 10-ին ու դեկ­տեմ­բե­րի սկզ­բին: Կա­րող էր հայ­տա­րա­րել, որ 2021-ի մա­յի­սին կլի­նեն ար­տա­հերթ ԱԺ ընտ­րու­թյուն­ներ և լի­ց­քա­թա­փել ի­րա­վի­ճա­կը՝ 17+ կու­սակ­ցու­թյուն­նե­րին զր­կե­լով պայ­քա­րի նպա­տա­կից, փո­խա­րե­նը նա ոչ միայն չի ու­զում ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ու հրա­ժա­րա­կա­նի մա­սին լսել, այլև շա­րու­նա­կում է քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, որ կար պա­տե­րազ­մից ա­ռաջ ու ֆեյս­բու­քյան լայ­վե­րով փոր­ձում հիմ­նա­վո­րել, որ ինքն ու միայն ին­քը ա­ռա­քե­լու­թյուն ու­նի ի­րա­վի­ճա­կը փո­խել: Սին պատ­րանք­ներ: Մավրն ա­վար­տել է գոր­ծը, մավ­րին կհե­ռաց­նեն:

Պար­տու­թյան ստեղ­ծած խն­դիր­նե­րից ոչ մե­կին մեկ ամ­սում նրա կա­ռա­վա­րու­թյու­նը լու­ծում չի տվել: GPS-ով մաս­նատ­վող Հա­յաս­տա­նը ի­րա­կա­նու­թյունն է, ո­րին ո­չինչ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի հա­կադ­րում: Ազ­գա­յին ու­ժեղ բա­նա­կի ջո­կա­տայ­նա­ցու­մը ի­րա­կա­նու­թյուն է, ո­րին Նի­կոլ Փա­շի­նյա­նը ո­չինչ չի հա­կադ­րում: Նա չի հաս­կա­նում, որ շանս է տա­լիս իր «թավ­շե սի­րով» սի­րած ու հա­զա­րա­վոր դա­տա­կան կա­պե­րով իր հետ կապ­ված «նախ­կին­նե­րին» ներ­կա ու ա­պա­գա դառ­նալ իր պահ­ված­քով: Ինք­նին հաս­կա­նա­լի է, որ նա հրա­ժա­րա­կան չի տա­լու մինչև դեկ­տեմ­բե­րի 8-ը, ժա­մը 12-ին տր­ված վերջ­նա­ժամ­կե­տում, իսկ 17-ը նրա հրա­ժա­րա­կա­նին փոր­ձե­լու է հաս­նել ճա­նա­պարհ­ներ ու փո­ղոց­ներ փա­կե­լով ու եր­կի­րը կաթ­վա­ծա­հար ա­նե­լով՝ ինչ­պես 2018-ի ապ­րիլ-մա­յի­սին ա­րեց հե­ղա­փո­խու­թյան թավ­շե «ռահ­վի­րան»՝ Նել­սոն Ման­դե­լան, Մա­հաթ­մա Գան­դին ու չգի­տեմ էլ ով: Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը կա­րող են և այլ զար­գա­ցում ու­նե­նալ՝ ա­սենք, Նի­կոլ Փա­շի­նյա­նը Վազ­գեն Մա­նու­կյա­նին չի ա­սի՝ «Ես սխալ էի, դու՝ ճիշտ», ու չի հե­ռա­նա Սերժ Սարգ­սյա­նի պես, այլ կդի­մի բռ­նու­թյուն­նե­րի ու կդառ­նա քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­նե­րի պատ­ճառ (հու­սամ՝ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի սթա­փեց­նող խոս­քը կկան­խի քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մը), ո­րով­հետև ի զո­րու չէ հաս­կա­նալ, որ ինքն ա­նե­լիք չու­նի քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, եր­բեք չի ու­նե­ցել: «ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տիո­նը» կդառ­նա փո­ղո­ցա­պե­տու­թյան պե­տա­կա­նա­քանդ ա­վան­դույ­թի ջա­տա­գով: Սա ա­ռա­ջին սցե­նարն է:


Կա երկ­րորդ սցե­նա­րը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը կհե­ռա­նա, ՔՊ-ն կմաս­նատ­վի, ԲՀԿ-ն հնա­րա­վո­րու­թյուն կս­տա­նա ԱԺ-ում իր և ՔՊ-ի ձայ­նե­րով իշ­խա­նու­թյան բե­րել Վազ­գեն Մա­նու­կյա­նին: Նրանք, որ ա­ռար­կում են, թե Նի­կոլ Փա­շի­նյա­նին պա­հում է Վլա­դի­միր Պու­տի­նը, նա թույլ չի տա, որ այդ­քան դժ­վար, ճա­կա­տագ­րա­կան ո­րո­շում­ներ ըն­դու­նած վար­չա­պե­տին ինչ-որ փո­ղո­ցա­յին ընդ­դի­մու­թյուն՝ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն ա­նե­լով, որ տա­նում է դե­պի դժոխք, իշ­խա­նազր­կի, սխալ­վում են:


Վլա­դի­միր Պու­տի­նին Նի­կոլ Փա­շի­նյա­նը պետք է այն­քան, որ­քան ժա­մա­նակ է պետք ա­պա­հո­վե­լու ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան կա­տա­րու­մը՝ մնա­ցել է 9-րդ կե­տը: Շու­տով ևս մի կա­պի­տու­լյա­ցիոն ակտ կս­տո­րագր­վի, Նի­կոլ Փա­շի­նյա­նը Կրեմ­լի հա­մար կդառ­նա նույն­քան հե­տաքր­քիր, որ­քան Վիկ­տոր Յա­նու­կո­վի­չը: Հե­տո Վազ­գեն Մա­նու­կյա՞­նը կկա­տա­րի Կրեմ­լի հրա­հանգ­նե­րը, թե՞ Մա­նուկ Վազ­գե­նյա­նը, էա­կան նշա­նա­կու­թյուն չու­նի: Նրանք, որ հույ­սեր են փայ­փա­յում, թե Մոսկ­վան Հա­յաս­տա­նը կմիաց­նի ՌԴ-ին, ու մենք «կա­զատ­վենք» պե­տու­թյուն պա­հե­լու՝ բա­նակ ու սահ­ման­ներ պա­հե­լու, տն­տե­սու­թյուն զար­գաց­նե­լու, ո­րո­շում­ներ ըն­դու­նե­լու ու ի­րա­կա­նաց­նե­լու հոգ­սից, մո­լոր­ված են:


Մենք թանկ բեռ ենք Մոսկ­վա­յի հա­մար՝ մի քա­նի մի­լիարդ դո­լա­րի տա­րե­կան հա­վե­լյալ ծախս, ա­ռանց ո­րի էլ Մոսկ­վան Հա­յաս­տա­նից ու Ար­ցա­խից ստա­նում է ցան­կա­ցա­ծը: Ի՞նչ պի­տի ա­նի Վազ­գեն Մա­նու­կյա­նը: Այս պայ­ման­նե­րում՝ ո­չինչ: Ինքն էլ գի­տի: «Մենք եր­բեք չենք հաշտ­վի այն ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի հետ, որ ձևա­կերպ­ված է որ­պես հայ­տա­րա­րու­թյուն, բայց դա աշ­խա­տում է դե­ֆակ­տո, և չենք կա­րող փո­խել և հրա­ժար­վել դրա­նից»՝ ա­սել է վար­չա­պե­տի միաս­նա­կան թեկ­նա­ծուն Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում ներ­կա­յաց­նե­լով նոր կա­ռա­վա­րու­թյան հա­կաճգ­նա­ժա­մա­յին քայ­լե­րը։ Ե­թե չենք փո­խում ու չենք հրա­ժար­վում, ո­րի քա­ղա­քա­կան ու ի­րա­վա­կան հիմ­քե­րը կան, բայց չկա ռազ­մա­կան հնա­րա­վո­րու­թյուն, Վազ­գեն Մա­նու­կյա­նը փաս­տա­ցի դե­ֆոլ­տի եզ­րին հա­սած երկ­րում հար­կադր­ված է լի­նե­լու ա­նել այն քայ­լե­րը, ո­րի ֆի­նան­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը կան: Իսկ ֆի­նանս­ներ չկան: Ներդ­րում­ներ՝ նույն­պես: Հույ­սը մի­լիար­դա­տեր հա­յերն են, որ ապ­րում են Ռու­սաս­տա­նում, մեկ էլ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի շեյ­խե­րը, որ հի­մա ոչ միայն ջին­սով ու հե­ռա­խո­սով, այլև հե­ռուս­տա­ցույ­ցով կա­րող են գալ Հա­յաս­տան բա­նակ­ցու­թյուն­նե­րի ու կս­տա­նան՝ ինչ ու որ­տեղ ցան­կա­նան:


Բնավ փաստ չէ, որ իշ­խա­նու­թյան գա­լուց մեկ տա­րի հե­տո Հա­յաս­տա­նում ֆի­նանս­ներ ներդ­րած­նե­րը կցան­կա­նան, որ Վազ­գեն Մա­նու­կյա­նը հե­ռա­նա կամ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ կազ­մա­կեր­պի՝ վտան­գե­լով ի­րենց փո­ղե­րը, ի­մա՝ հաղ­թա­հար­ված հա­մար­վի քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մը, հա­կա­ռա­կը՝ հարկ կլի­նի ժա­մա­նակ տալ վար­չա­պե­տին՝ տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը լիո­վին հաղ­թա­հա­րե­լու: Ե­թե վար­չա­պետ Վազ­գեն Մա­նու­կյա­նը հան­կարծ հի­շի, որ ին­քը, այ­նուա­մե­նայ­նիվ, Հա­յաս­տա­նի ան­կախ հան­րա­պե­տու­թյան Ա­ՌԱ­ՋԻՆ վար­չա­պետն է, Մոսկ­վան ար­դեն նա­խա­պատ­րաս­տում է պա­հես­տա­յին տար­բե­րա­կը՝ ռու­սա­կան կա­պի­տա­լով նոր կու­սակ­ցու­թյուն է ստեղծ­վում, ո­րը թափ կհա­վա­քի, ե­թե հարկ լի­նի: Օ­րի­նակ՝ 17+-ը չկա­րո­ղա­նա միաս­նու­թյու­նը պա­հել, ու Վազ­գեն Մա­նու­կյա­նը հար­կադր­ված լի­նի իր կյան­քի հեր­թա­կան հրա­ժա­րա­կա­նը տալ: Սա երկ­րորդ սցե­նարն է՝ եր­րորդ-չոր­րոր­դի զար­գա­ցում­նե­րի հե­ռան­կա­րով:
Հեր­թա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կա­նենք, թե 2023-ի հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րին կհաս­նենք՝ խոր­հր­դա­րա­նում ու­ժե­րի վե­րա­դա­սա­վո­րու­մով, օ­րախն­դիր են Ընտ­րա­կան օ­րենս­գր­քի ու Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րը: Դե­ֆակ­տո կյան­քը ցույց տվեց, որ 2015-ին (15 թի­վը մեր կյան­քում չի ստաց­վում) սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը սխալ էին՝ Հա­յաս­տա­նը պատ­րաստ չէր խոր­հր­դա­րա­նա­կան մո­դե­լի, ո­րի հա­մար ան­շր­ջե­լի, ոչ թե ձևա­կան ժո­ղովր­դա­վա­րու­թյուն է պետք, Հա­յաս­տա­նում պետք է լի­նի նա­խա­գա­հա­կան կա­ռա­վա­րում: Ե­թե հայ ժո­ղո­վուր­դը չի ցան­կա­նում տաս­նա­մյակ­ներ գլո­րել՝ շագ­րե­նի կաշ­վի պես նվա­զող երկ­րում, 5-10000-ով ձայն վա­ճա­ռել, տա­րե­կան 50-100000-ով ար­տա­գաղ­թել, եր­կի­րը վե­րա­ծել ճա­նա­պարհ կա­ռու­ցող սպա­սարկ­ման ո­լոր­տի ու հարևան պե­տու­թյուն­նե­րի սպա­սար­կուի, հենց այս­տեղ ու հի­մա պետք է իր մեջ ուժ գտ­նի ու դա­դա­րի ինքն ի­րեն սպա­ռե­լը, փա­կի ինք­նաս­պա­նու­թյան էջն ու հաշ­տու­թյուն հայ­տա­րա­րե­լով ինքն իր հետ, վե­րա­դառ­նա իր խն­դիր­նե­րը իր ձեռ­քով լու­ծե­լու տար­բե­րա­կին: Այլ ելք չկա: Ե­թե ու­զում ենք, որ մեզ հա­մա­րեն պե­տու­թյուն, ոչ թե տա­րածք, ո­րի նկատ­մամբ շուրջ­բո­լորն ինչ-որ հա­վակ­նու­թյուն­ներ ու­նեն, ո­րոնց ա­ռանցքն է 19-րդ դա­րից ե­կող բա­նաձևը՝ «Հա­յաս­տանն՝ ա­ռանց հա­յե­րի»: ՈՒ մեր խոր­հր­դա­րա­նը մենք պետք է ընտ­րենք, մեր նա­խա­գա­հին մենք պետք է ընտ­րենք, լսե­լով թեկ­նա­ծու­նե­րի ծրագ­րե­րը, ոչ թե մեր­ժե­լով հեր­թա­կան նա­խոր­դին ու իշ­խա­նու­թյան բե­րե­լով հեր­թա­կա­նին, ո­րին գա­հըն­կեց ենք ա­նե­լու փո­ղո­ցում: Դա, իս­կա­պես, դժոխ­քի ճա­նա­պարհն է: Բայց մեր ճա­նա­պար­հը չէ, որ ու­զում ենք ապ­րել:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. 5, թե 15 տա­րի կմ­նան խա­ղա­ղա­պահ­նե­րը տա­րա­ծաշր­ջա­նում, Հա­յաս­տանն ին­քը պետք է ա­պա­հո­վի իր անվ­տան­գու­թյու­նը: ՈՒ­րեմն՝ մեզ բա­նակ է պետք: Մեզ բա­նակ է պետք, ու­րեմն՝ մեզ տն­տե­սու­թյուն է պետք, որ աշ­խա­տա­տե­ղեր ստեղծ­վեն ու Հա­յաս­տա­նից չար­տա­գաղ­թեն վե­րար­տադ­րու­թյան տա­րի­քում գտն­վող, աշ­խա­տու­նակ ու մտա­ծող մար­դիկ: Մեզ պետք են բա­նակ, կր­թու­թյուն ու հե­ռան­կար: Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տում ա­տո­մա­յին ռում­բի հար­ված­ներ կրած ու ջախ­ջախ­ված Ճա­պո­նիան ողջ նե­րու­ժը դրեց կր­թու­թյան վրա ու պե­տա­կա­նո­րեն ար­գե­լեց կա­մի­կա­ձե­նե­րի հի­շա­տա­կու­մը: Ինչ եր­կիր դար­ձավ Ճա­պո­նիան, որ պա­տե­րազ­մի մեջ է դեռ, ո­րով­հետև խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր չի կն­քել Ռու­սաս­տա­նի հետ ու փոր­ձում է կղ­զի­նե­րը վե­րա­դարձ­նել, դա­տեք ինք­ներդ: Վաղ թե ուշ վերս­կս­վե­լու են բա­նակ­ցու­թյուն­նե­րը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան (այն ա­մե­նի՝ ինչ մնաց) կար­գա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ, մենք այլևս ո­չինչ կորց­նե­լու ի­րա­վունք չու­նենք, ազ­գի գո­յու­թյան ԿԵՆ­ՍԱ­ՏԱ­ՐԱԾՔ չի մնում, ու­րեմն ինչ կթե­լադ­րի Մոսկ­վան, ինչ կցան­կա­նան Փա­րիզն ու Վա­շինգ­տո­նը, ի­րենց խն­դիրն է, մեր խն­դիրն է մեր ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ՇԱ­ՀԸ ձևա­կեր­պել ու պաշտ­պա­նե­լու ուժ հա­վա­քել: Պե­տու­թյան ու ժո­ղովր­դի գո­յու­թյան հա­մար դե­յու­րե էա­կան չէ, թե ով կա­նի, դե­ֆակ­տո պատ­մու­թյու­նը գրում են ան­հատ­նե­րը: Ֆրան­սիա­ցի­ներն ա­սում են՝ Նա­պո­լեո­նը Ֆրան­սիա­յի պատ­մու­թյունն է: Մեր պատ­մու­թյան հար­ցը չպի­տի լի­նի «Բա այս­քան պար­տու­թյուն կրես, հաղ­թել չսո­վո­րե՞ս (Հրանտ Մաթևո­սյան): Մեր պատ­մու­թյան պա­տաս­խա­նը տվել է Վազ­գեն Սարգ­սյա­նը՝ 21-րդ դա­րը մերն է լի­նե­լու: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 9535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ