Ասում են...
30.06.2020 | 00:24
...թե ընդդիմադիր ճամբարում արդեն իսկ պատրաստ է ճանապարհային քարտեզը` «Կոնսենսուս` մինուս մեկ» ֆորմատով. գլխավոր ճարտարապետներն են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք կարողացել են այս օրերին քով քովի բերել արտախորհրդարանական և անգամ խորհրդարանական ուժերին, ի դեմս ԲՀԿ-ի:
Ճանապարհային քարտեզի թիվ մեկ առաջնահերթություններն են` Արցախը և COVID-19-ի դեմ պայքարի մոդելավորումը:
Իրենց հերթին` իշխանությունները շատ լավ հասկանալով, որ իրենք այլևս ժամանակ չունեն, շտապում են` շարունակելով ՍԴ-ի հետ կապված հարցերի փնթի լուծումը, արևմտյան «պրոյեկտների» իրականացումը, ինչպես նաև Արցախի հարցում փորձում խոստումները մոտեցնել իրականությանը` հիմնական «դերակատար» նշանակելով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:
Ի դեպ, մայր Ռուսաստանը ևս ձեռները ծալած նստած չէ. Ռուսիո էմիսարները նույնպես լուրջ մոդելավորումներ են իրականացնում:
Մեկնաբանություններ