Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Միայն երկար քաշքշուկից հետո է դատապարտյալի նկատմամբ կիրառվել համաներումը

Միայն երկար քաշքշուկից հետո է դատապարտյալի նկատմամբ կիրառվել համաներումը
20.06.2014 | 12:39

Շուրջ 5 տարի ազատազրկման դատապարտված քաղաքացու նկատմամբ անարդարացիորեն չէր կիրառվում Ազգային ժողովի 2013 թվականի «Համաներում հայտարարելու մասին» որոշումը:

Չստանալով հստակ պատասխան, թե ինչու իր որդու վրա չի տարածվում համաներում՝ դատապարտյալի մայրը դիմել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին:
Օմբուդսմենը պարզել է, որ hամաներման հայտարարման օրվանից քրեակատարողական հիմնարկը, ըստ պահանջվող ընթացակարգի, հարցում է կատարել Դատական դեպարտամենտ՝ պարզելու, թե արդյոք դատապարտյալի նկատմամբ երբևէ ներկայացվե՞լ է քաղաքացիական հայց, թե՞ ոչ, որպեսզի նրա նկատմամբ ևս համաներումը կիրառելի դառնա: Շուրջ 5 ամսվա ընթացքում 3 անգամ կատարված հարցումներին ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տրվել է նույնաբովանդակ պատասխան. դատապարտյալի նկատմամբ հարուցվել է մի քաղհայց, որը, սակայն, դատարանը չի ընդունել՝ սխալ տվյալների պատճառով: Արդյունքում, այնուամենայնիվ, դատապարտյալի նկատմամբ համաներման որոշում այդպես էլ չէր կիրառվում:
Օմբուդսմենի կողմից դատախազություն ու արդարադատության նախարարություն ուղարկված գրություններից հետո միայն դատապարտյալի պատժի չկրած մասը կրճատվել է 1/3-ով` համաձայն համաներման որոշման:

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ