38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Էծե՛ր, հանգիստ թողեք այծերին

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Էծե՛ր, հանգիստ թողեք այծերին
11.09.2013 | 16:07

Իսկապես ցնցված եմ: Այն, որ ասում են՝ «մինչև հոգուս խորքը»: Նույնիսկ մի բան էլ՝ անդին: Չէ, լուրջ: Ախր, ինչի՞ նման է, երբ օպտիկական նշանացույցով մահավճիռ ես արձակում անմեղ, անշառ կենդանուն ու սառնասրտորեն գնդակահարում: Խեղճ բեզոարյան այծ, մուֆլոն, խեղճ վարազ ու արջ: Նկատեցիք, չէ՞, որ հոգնակի չեմ գրում: Իսկապես՝ այծ, մուֆլոն ու վարազ: Հազիվ մի-մի հատ էլ մնացած լինեն, այն էլ, Աստված գիտե, թե որ սարուքարի անդունդներում կամ հեռավոր ծակուծուկերում, եթե այդպիսիք մնացել են: Իսկ բեզոարյան այծի գնդակահարության տեսարանն իրական է: Քառամյա հնության: «Արմնյուզը» ցուցադրեց: Ինչ-որ ամերիկացի զույգ էր: Կենդանի խփելու «տուրիստ» էին եկել: Ու հիմա, ասում են, երկրիս բնապահպանության նախարարությունը «քըննիլ տի» այս եղելությունը: Իբր, իրենք չեն իմացել: Չեն իմացել ոչ չորս տարի առաջ, երբ Խոսրովի անտառի մոտակայքում յանկի տուրիստները այծի գլուխը կերան: Չեն իմացել ոչ հետո, երբ հայ «եգերներն» էլ անտեղյակ որսատուրիստներին մատնացույց էին անում որսացու այծերին, այսինքն՝ մատնում էին անլեզու կենդանիներին ու ցույց տալիս նրանց տեղը: Չեն իմացել և մինչև բոլորովին վերջերս, երբ իրենց աներևակայելի սխրանքը նկարահանած էս որսատուրիստները էդ «ամեն ինչը» պատկերող տեսանյութը զետեղել էին մի մասնագիտացված գովազդային կայքում: Հիմա, երբ «Արմնյուզը» ցույց տվեց, բնապահպանության նախարարությունն էլ իր չպահպանած արջի քնից ելավ ու իմացավ: Ասում են՝ «քըննիլ տեն»: Հիմա, որ վեր կենաս ու ասես՝ «այ էծե՛ր, մի սպանեք այծերին», երևի որոշ երկոտանիներ մի այլ կարգի նեղսրտեն: Բայց, ախր «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներին, առհասարակ՝ վայրի կենդանիներին բնաջնջողներին ուրիշ ո՞նց դիմես: Հայաստանում, դա իմ անձնական համոզմունքն է, պետք է որսը բացարձակապես արգելվի: Երևի միայն մեկ վերապահում կարելի է անել՝ թույլատրելով միայն գայլի որսը, դա էլ բացառապես ինքնապաշտպանության և թանկացած ոչխարի պահպանության նկատառումներով: Իսկ մնացած ամեն տեսակի որսը պարտադիր կարգով պետք է արգելվի: Քանի դեռ որսի ենթակա ինչ-որ բան մնացել է: Ես հասկանում եմ, հիմա կասեն, մարդիկ բազմացնում են, աճեցնում են, հետո էլ որսում են: Գոհ ենք, ախպեր ջան: Թող գնան ուրիշ գործ գտնեն: Ավելի լավ է՝ պետությունը բազմացնող-աճեցնող-խնամողներ վարձի, իր պատասխանատվության տարածքում հազվագյուտացած կենդանիներին պահպանի ու որսա որսացողներին էլ, որսագողերին էլ:

Դիտվել է՝ 2997

Մեկնաբանություններ