-
30.07.2014|
14:21
Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների այսօրվա դատական նիստը շարունակվեց տուժող ճանաչված ոստիկանների հարցաքննությամբ:
-
30.07.2014|
11:49
«ՀՀ արդարադատության նախարարությունում հուլիսի 29-ին ավարտվել է նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցման երկրորդ խմբի դասընթացը»,-ասվում է արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
-
29.07.2014|
12:19
Մոսկվայի քաղաքային դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի Օրհան Զեյնալովին անցյալ տարի Մոսկվայի Բիրյուլևո շրջանում կատարած սպանության համար: Դատարանը Զեյնալովին մեղավոր է ճանաչել «Սպանություն» հոդվածով, որի առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:
-
28.07.2014|
14:43
Ռուսաստանը մտադիր է բողոքարկել Հաագայի դատարանի որոշումը՝ ЮКОС-ի բաժնետերերի հայցով: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «ռուսական կողմը և այն գերատեսչությունները, որոնք ներկայացնում են Ռուսաստանն այդ դատավարությունում, միանշանակ կօգտագործեն բոլոր առկա իրավական հնարավորությունները սեփական դիրքորոշումը պաշտպանելու համար»:
-
27.07.2014|
13:54
Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան աջակցել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեյալը. «Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել է Լևոն Հայրապետյանին և պահում է կալանքի տակ։ Երիտասարդ տարիներից Լևոնն իմ ընկերն է, և նրա հետ մենք անցել ենք Սիբիրի գետերով։ Մտահոգված եմ, որ նա Մագնիստկու նման վատ չվերջացնի, նա նաև ծանր հիվանդ է»։
-
25.07.2014|
14:54
Անցյալ տարի, հունիսի 2-ին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի գործով դատավարությունը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի օգոստոսի վերջին տասնօրյակում: Դատական նիստը երկու անգամ հետաձգվել է սպանվածի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի վատառողջության պատճառով. նա այս ընթացքում ենթարկվել էր վիրահատության և չէր կարողացել մասնակցել դատական նիստերին:
-
25.07.2014|
00:46
Օգնության ակնկալիքով «Նուբարաշեն» ՔԿՀ-ից մեր թերթին է դիմել դատապարտյալ Սուրեն Ցուցուլովը` նամակով ներկայացնելով իր «գործի» էությունը:
-
24.07.2014|
17:10
Թբիլիսիի հայկական եկեղեցում տեղի ունեցածը կենցաղային վեճ է եղել: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
-
23.07.2014|
17:23
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:
-
23.07.2014|
17:22
Ընդմիջումից հետո Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատական նիստը շարունակվեց տուժող ճանաչված ոստիկան Արսեն Սարգսյանի հարցաքննությամբ: