Մարուքյանի համոզմամբ, ստացվում է, որ քաղաքացու հարկերը և սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին։
Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա Դուք արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։
Ազատության հրապարակում ԶԼՄ-ների հետ զրույցում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է, որ 16 կուսակցությունները միասնական են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում, բայց ընտրություններին այդ միասնությունը չի լինի։
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարվեց արտհերթ ընտրությունների մասին, կային կուսակցություններ, որոնք մտածում էին՝ գնալ, թե չգնալ այդ ընտրություններին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
ՊՆ վարչական շենքի դիմաց պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով իրենց հասանելիք գումարները: Նրանք նշում են, որ Պաշտպանության նախարարությունը պատճառաբանում է, որ գումարի տրամադրման խնդիրը թղթաբանության ճշգրտման հետ է կապված:
Այսօր՝ ժամը 17:00-19:00-ը Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կլինի Ազատության հրապարակում՝ հանդիպելու քաղաքացիների հետ և քննարկելու Շարժման գործունեության հետ կապված հարցեր՝ նշված է շարժման հաղորդագրության մեջ։
Մարիո Դրագիի վարչապետությամբ՝ Իտալիայի նոր կառավարությունը, Կվիրինալի պալատում, նախագահ Սերջիո Մատարելայի ներկայությամբ երդմնակալության արարողությամբ ստանձնել է իշխանությունը՝ փետրվարի 13-ին, Հռոմում:
Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մենք երբեք չենք բանակցել, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք, թե մենք ինչ ենք ստանալու՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ղրղզստանում տեղի է ունենում Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև դիտորդ երկրների ղեկավարները՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և թուրքական զորքերի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի «նախագահ» Էրսին Թաթարը։