Գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տանելն այս իշխանության համար ունի մի քանի նպատակ, սակայն կարծում եմ` առաջինը, Խաչատուրովների զինվորական, գեներալական ընտանիքի հեղինակությանը վնաս հասցնելն է:
Ասում են՝ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից. ու՜ր էր թե՝ դժբախտությունն այդքանով
ավարտվեր: Ո՛չ, ՀՀ ծախու գլուխները իրենց կեղտոտ ձեռքերը չեն լվացել Արցախից, նրանք ամեն կերպ փորձում են մեր արժանապատիվ փոքրիկ երկիրը խցկել Ադրբեջանի երախը:
Հայաստանում բոլոր ժամանակների իշխանությունները գերադասել են առանցքային պաշտոններում ու երկրի կառավարման կարևոր օղակներում դնել իրենց կողմից վստահելի (սվոյ) մարդկանց, որոնք անվերապահորեն կկատարեն իշխանության հրահանգները։
Քաղաքական պայքարի այս փուլը ընդդիմությունը տանուլ է տվել։ Պատճառները շատ են՝ սկսած հասարակության ամորֆ վիճակից, մինչև բուն ընդդիմության ստրատեգիական ու մարտավարական սխալները։
Բռնապետիկը շարունակում է քաղաքական հետապնդումները։ Երեկ, նրա գրպանային դատախազուհու պահանջով, անձեռնմխելիությունից զրկվեց Սեյրան Օհանյանը, վաղը՝ Արմեն Չարչյանը, որոշ ժամանակ անց՝ մեկ ուրիշը, հետո..., և այսպես շարունակ։
Պետք է թիրախավորվեն ու պարսավանքի արժանանան բոլոր այն հաստատությունները, որոնք սպասարկեցին 2018 թ․ թավշյա դավադրությունը՝ դառնալով մերօրյա ազգային աղետի համահեղինակներ։
Մամուլով տեղեկություն տարածվեց, թե վարչապետի գլխավորությամբ Իջևանում մեծ քեֆ են արել։ 15 այրված զինվորի պայմաններում, երբ էդ տղերքի ինքնությունը դեռ ԴՆԹ-ով որոշվում է, վերակենդանացման բաժանմունքներում կյանքի եզրին գտնվող տղերքի պայմաններում, ինչպե՞ս կարող է իշխանությունը քեֆ անել։
Ղրղզստանում տեղի է ունենում Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև դիտորդ երկրների ղեկավարները՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և թուրքական զորքերի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի «նախագահ» Էրսին Թաթարը։