ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պարտության որոշիչ գործոնը տոտալ անկառավարելիությունն էր

Պարտության որոշիչ գործոնը տոտալ անկառավարելիությունն էր
27.09.2024 | 16:37

27.09.2020- 4 տարի անցավ։

Ժամանակակից պատերազմներում կոգնիտիվ դիմակայությունը դարձել է հաղթանակի պարտադիր գրավական։ 1908 թվականին կարևորը նավը խորտակելն էր, կարևոր չէր՝ մարդիկ դրա մասին կիմանային, թե ոչ։ 1945-ին կարևոր էր և՛ նավը խորտակել, և՛ դրա մասին տեղեկացնել։ Հիմա նույնիսկ կարող է նավը չխորտակել, բայց բոլորին համոզել, որ նավը խորտակվել է։

Թշնամին կոգնիտիվ մակարդակում հասել է նրան, որ մեր հասարակության մեծ մասին կարողացել է ներշնչել, թե ինքը այնքան ուժեղ է, որ իրեն դիմադրելն անգամ լրիվ անհույս գործ է։

2020-ի պատերազմի ամենամեծ միֆն ու ամենամեծ ՍՈՒՏԸ՝ որ պարտությունը ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ էր։

Tigran Martirosyan-ը կռվում էր Ջաբրայիլում և ասում էր. «Նշանակեք ինձ ցանկացած ուղղության հրամանատար, և ես գառանտիա եմ տալիս՝ թուրքը այդտեղով չի անցնի»։ Տիգրանի չափից դուրս պրոակտիվությունը այնտեղ խոտի պես լռված գեներալներին դուր չեկավ, և Տիգրանին ռազմաճակատից հանեցին ու տարան Սիսիանի ՌՈ։ Երբ նա փորձեց անցնել Ստեփանակերտ, մեկ օր էլ պահեցին Շուշիի բանտում։

Բա օ՞դը։ Օդը, իհարկե, ազդեցիկ գործոն էր, բայց ոչ՝ որոշիչ։ Մանիպուլյացիան հենց այստեղ էլ է կայանում՝ «Ազդեցիկ» և «Որոշիչ» եզրույթների սխալ օգտագործման մեջ։ Իսկ պարտության որոշիչ գործոնը Տոտալ Անկառավարելիությունն էր։

Մենք այդ պատերազմում պարտվեցինք ոչ թե տեխնոլոգիական, քանակային կամ այլ ռեսուրսների պակասի հետևանքով, այլ պատերազմական մենեջմենթում ինչքան սխալ հնարավոր էր թույլ տալ, այդ բոլոր սխալները թույլ տալու պատճառով։

Ինչպես ասում են, ձեր գործն է՝ կարող եք հավատալ ալիևին, նիկոլներին, դասալիքներին կամ հավատալ Տիգրանին։

Իսկ նրանք, ովքեր այսօր պնդում են, թե թույլ ենք և չենք կարող, ապա դա նշանակում է մեկ բան՝ այդ մարդկանց նկատմամբ ալիևը կոգնետիվ հաղթանակ է տարել։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4217

Մեկնաբանություններ