ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Քանի տոննա ոսկի էլ դիզեն, միևնույն է` Աստծո պատժից ու արժանի դատավարությունից չեն խուսափելու Հայաստանը կործանման եզրին հասցրած տարբեր «գույնի» ու տրամաչափի «бандерлог»-ները

Քանի տոննա ոսկի էլ դիզեն, միևնույն է` Աստծո պատժից ու արժանի դատավարությունից չեն խուսափելու Հայաստանը կործանման եզրին հասցրած տարբեր «գույնի» ու տրամաչափի «бандерлог»-ները
24.07.2024 | 17:04

Ի գիտություն «3 միլիոն վարչապետների», հատկապես ընդդիմադիր հայտնի դեմքերի, Հայաստանի հանրապետության գերագույն գլխավոր ռեկետյոր անո տոտան և իր քռչ «ալկաշը» Լոնդոնում խոստումներ են տվել իրենց հատուկ ցեղատեսակի սեփականատերերին:

Հստակեցնեմ` խոսքը Զանգեզուրի միջանցքի և Ամուլսարի մասին է։

Եվ որպեսզի շեղեն «3 միլիոն վարչապետների» ուշադրությունը, այս երկրաքանդ պատուհասները որոշել են քրեական գործեր «կարել» ընդդիմադիր խաղացող խոշոր տրամաչափի որոշ բիզնես պարտնյորների և ձեռքի հետ էլ մի քանի ակտիվիսների վրա:

Կարծում են` զարտուղի այդ ճանապարհով կհաջողվի լղոզել թեման։
Ի դեպ, փաստեմ` եթե քրեական գործերը հարուցվեցին և հետապնդվող խոշոր տրամաչափի դեմքերը, ֆիզիկապես չկալանավորվեցին, ապա կետ առ կետ հանրայնացվելու են դրանց համատեղ բիզնեսները։
Ընդդիմադիր համարվող տարբեր տեսակի քաղաքական գործիչներն այսօրվանից ևեթ կարող են աղմուկ-աղաղակ բարձրացնել վերոնշյալ ինֆորմացիայի վերաբերյալ, որպեսզի վաղը «կույսի» դեմքով չկանգնեն և չասեն, թե իրենք անտեղյակ են եղել։
Լավ կլինի անո տոտան ամուսնուն ասի, որ պայքարող հայրենասեր տղաներին ազատ արձակեն, որովհետև, եթե դա անում են մնացած իրական արդար, պայքարող հայրենասեր մարդկանց աչքը վախեցնելու համար, ապա իրենց «հաշվարկներում» հաստատ սխալվում են:

Բավակա՛ն է ձեր ընդհատակյա ինտրիգների միջոցով հայրենասեր, պայքարող տղերքին փուռը տաք։
Այսօր զոհասեղանին են դրված Հայաստանն ու մեր երկրի քաղաքացիները:

Բոլորը կանգնած են հստակ ջրբաժանի առջև` կա՛մ հայրենիքի հետ են, կամ` անկենսագրություն-անանցյալ- անսեռ-անդավանանք հայրենավաճառների: Որոնց ազգությունը, սրբությունն ու Աստվածն այս երկրի (իմա`Բարձրյալի արարած մոլորակի) տերն է`Մամոնան։
Թող անո տոտայենք իրենց պարտնյորների հետ մի քիչ էլ կապիկություն անեն փուռը տալով Հայաստանը մինչև պատրիոտները թմբիրից արթնանան, համախմբվեն, ինքնակազմակերպվեն և բոլորին քշեն մի անկյուն, իշխանությունը վերցնեն ու իրական, արդար դատավարություն սկսեն Հայաստանը կործանման եզրին հասցրած տարբեր «գույնի» ու տրամաչափի «бандерлог»-ների նկատմամբ։
Թող տիկին Անահիտ Բախշյանը եվրաbozերին քարոզելու փոխարեն պատրաստվի, որ բոլոր դատավարություններին ներկա գտնվի, որպեսզի տեղեկանա իր ամուսնու սպանության իրական պատճառների և նաիրի հունանյանի` ներսում առկա, մեղսակիցների մասին։
Հիպերձայնային զոմբի զինատեսակներին հորդորում եմ` մեկնաբանությունների բաժնում երկիմաստ, երեսպաշտ և դյուրագրգիռ գրառումներ չանել ի պաշտպանություն անո տոտայենց , կամ նրանց պարտնյորների, դրանք բոլորը, ինչպես ռուսը կասեր` «мне до лампочки!»։ Նման գրառումներ անողներին, վճարման դիմաց կատարած իրենց խզմզոցների հետ միասին, ուղարկելու եմ գրողի ծոցը։
Ինձ համար այսուհետ եվրաbozերի հետ խաղեր տվող ինտրիգան հերոսներ չկան։
Իմ հերոսները սահմանին կանգնած զինվորներն են և հայրենասեր, հայրենիքի ազատագրման համար պայքարի դուրս եկած ազատամարտիկները, որոնց ճակատագրերի հետ, իրենց պարտնյորների «ֆաս»-ով, անամոթաբար խաղում են անո տոտայենք։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5507

Մեկնաբանություններ