ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հերթական մանիպուլյացիան

Հերթական մանիպուլյացիան
19.06.2024 | 07:56

Մանդատները վայր դնելու ճանապարհով քաղաքական ճգնաժամ առաջացնելն ու խորհրդարանի լուծարմանը հասնելը նույնքան մանիպուլյացիա է, որքան ընտրությունների ճանապարհով Նիկոլին իբր լեգիտիմացնելու` ժամանակին շրջանառվող թեզը։ Բանն այն է, որ եթե անգամ ընտրություններին ներկայիս ընդդիմադիր խորհրդարանական ուժերը չմասնակցեին էլ, ընտրությունները, միևնույնն է, կայանալու էին։ Եվ ընտրությունների արդյունքում ձևավորվելու էր խորհրդարան 30%-անոց գրպանային ընդդիմությամբ։ Պայմանական 15%-ը կլինեին թագուհիթովմասյաններ, 15 %-ը` իշխանզաքարյաններ։ Քաղաքական պայքարի լրացուցիչ ինստիտուցիոնալ լծակ չէր լինի, որքան էլ այդ լծակի արդյունավետ գործառնությունը երբեմն բանավիճային է։

Հիմա նույնը վերաբերում է մանդատները վայր դնելուն։

1. Արդյո՞ք մանդատները վայր դնելը հանգեցնում է խորհրդարանական նոր ընտրությունների։ Իհարկե` ոչ։ Օրենքը նման ընթացք չի նախատեսում։

2. Ներկայիս խորհրդարանական ընդդիմության գերակշիռ մասի և արտախորհրդարանական ընդդիմադիր պայքարի միջև կա նկատելի գաղափարական նույնականություն։ Սա օգնու՞մ է, թե՞ վնասում ընդդիմադիր պայքարի ընդհանուր գործին։

3. Եթե մի պահ պատկերացնենք, որ օրենքը նախատեսում է ընթացակարգ, համաձայն որի մանդատները վայր դնելը հանգեցնում է խորհրդարանի լուծարմանը, արդյո՞ք ընդդիմադիր 2 դաշինքների 150-հոգանոց ցուցակներում չեն հայտնվի 30 հոգի պայմանական թագուհիթովմասյաններ և իշխանզաքարյաններ, ովքեր կընդդիմանան ու կպահպանեն մանդատները։

4. Եթե մի պահ ընդունենք, որ մանդատները վայր դնելը հանգեցնելու է արտահերթ ընտրությունների, ո՞վ է կազմակերպելու այդ նոր ընտրությունը, նորից Նիկո՞լը։ Եթե Նիկոլը, արդյո՞ք նորից չեն վերակենդանանալու խոսակցությունները` ընտրությունների ճանապարհով իշխանություններին իբր լեգիտիմացնելու վերաբերյալ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2894

Մեկնաբանություններ