Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

… գին չեն տալիս, այլապես թուրքական անշարժ գույքի շուկայում անգերազանցելի բրոկեր փաշազադեն հաստատ արդեն մի թիվ կպցրած կլիներ

… գին չեն տալիս, այլապես թուրքական անշարժ գույքի շուկայում անգերազանցելի բրոկեր փաշազադեն հաստատ արդեն մի թիվ կպցրած կլիներ
29.04.2024 | 10:17

Իրականում շատ վիրավորական է, երբ հայեցի «Ոսկեպար» անվանումը փաթեթավորում են թուրքական «Ասկիպար» հնչեղությամբ ու թանկով ծախում:

Բայց, ահա թուրքական հնչեղությամբ «Գյումրին» չի վաճառում:

Իսկ դա նշանակում է, որ գին չեն տալիս։

Հակառակ դեպքում թուրքական անշարժ գույքի շուկայում անգերազանցելի բրոկեր փաշազադեն հաստատ արդեն մի թիվ կպցրած կլիներ:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1708

Մեկնաբանություններ