Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Լացուկոծային սրտաճըմըլիկները վերստին ակտիվացել են... հաստատ աղետի մեկնարկը մոտ է

Լացուկոծային սրտաճըմըլիկները վերստին ակտիվացել են... հաստատ աղետի մեկնարկը մոտ է
26.03.2024 | 02:15

Աշխատում եմ հնարավորինս մաքուր պահել ֆեյսբուքյան լրահոսս: Բայց էս մի քանի օրը կտրուկ ավելացել են «պարազիտային» կամ «վիրսուային» «լրատվականները, Ֆբ էջերը:

Փորձեմ ամփոփ նկարագրել պատկերը:

Առաջինը, ինչ խոսք, պաթոսախառն անվանմամբ, յանմ թե՝ «հայրենասիրական» Ֆբ էջերն են, օրինակ (մտացածին անվանումներ եմ գրում, համընկնումները պատահական են), «բոլոր հայերով», «հայկական բաստուրմա» և այդ կարգի:

ՈՒ, ասենք, Ղազանչեցոցի նկարն է դրված, թե բա՝ «պարտադիր բոլորս լայքում ենք ու տարածում, Շուշին հայկական է»:

Կամ նման մի բան:

ՈՒ մի տարածել են տարածում: Նման մի էջ էլ կա, Գոշավանքի հանրահայտ խաչքարը դրել է, թե բա՝ Դադիվանքի...

Մի խոսքով:

Երկրորդ շարքում ծիպը «լրատվական» կայքեր են, որ օրնիբուն լրատվության մեջ լինելով, կարելի է ասել՝ առաջին անգամ եմ տեսնում: Այս օրերին սրտաճմլիկ պատմություններ են տարածում, թե՝ «Կռոկուսում» ահաբեկչության ժամանակ ով է ում փրկել ու նայում ես, տակը մեկնաբանությունների, արձագանքների հեղեղ, չհաշված՝ «կիսումները»:

Սա արդեն մի քիչ երկար մեկնաբանություն է պահանջում, բայց չեմ ուզում խորանալ: Միայն այն ասեմ, որ ռեալ ժամանակում Հայաստանի ղեկավարություն կոչվածը Հայաստանը կտոր-կտոր տալիս է թշնամուն ու դեռ մի բան էլ այդ տարածքները հռչակում թշնամապատկան, էդ աստիճանի արձագանք չի ստանում:

Երրորդն արդեն ոչ միայն անհայտ, այլև քիչ թե շատ հայտնի կայքերի հրապարակումներն են առ այն, որ մոսկովյան ահաբեկչության ժամանակ մի հայ, այնուամենայնիվ, զոհվել է:

Ցավալի է, իհարկե, մարդ է սպանվել, որ իր համար պարզապես համերգի էր գնացել: Տպում են այդ աղջկա նկարը, կենսագրական տվյալները:

Պարզվում է, որ զոհված էթնիկ հայուհին թուրքի հարս է, մարդն էլ՝ թուրք, այն է՝ ադրբեջանցի: Ինչ որ է...

ՈՒ էլի հրապարակումների տակ մի լացուկոծ, մի արձագանքների հեղե՜ղ, մի բարոյախրատական քարոզնեևր, թե՝ «մարդը՝ մարդ է...» և այդպես շարունակ:

ՈՒ ին-որ չեմ մտաբերում, որ նման հուզախռով արձագանքներ լինեին, երբ բռնագաղթի ճամփին կամ դրանից առաջ հայ կանայք, հայ երեխաներ, հայ մարդիկ էին Արցախում զոհվում, սպանվում, ծվատվում, մահանում...

Էլ ի՞նչ աղետի սպասում:

Աղետը հո պոզով-պոչո՞վ չի լինում:

Երկիրը չուլ դարձրած, էն որ ասում են շան ոտի հետ տալիս են, նստել՝ Հուսեյնովայի դարդն են լացում...

Այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե նման երևույթները հենց այնպես կամ սպոնտան են լինում: Դա կոնկրետ կենտրոններից ուղղորդվող բան է, այդ թվում՝ համացանցը «լրատվական» աղբով լցոնելը:

Դա արդեն կոնկրետ տեխնոլոգիա է: Բայց սկզբից ասել էի՝ չեմ խորանալու, մեկ է, հասկացողը գիտի, չհասկացողն էլ, ինչքան բացատրես, միևնույն է, էշ-էշ նույն անասունությունն է կրկնելու, թե, խոսքի՝ Ոսկեպարը հլա է՜է՜է՜է՜ Էրատո թագուհին է մ.թ. 1 թվին տվել Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականներին:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ