ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պատերազմը պետության ամենաբարդ միջոցառումներից է, որն ինստիտուցիոնալ մոտեցում է պահանջում, ոչ թե՝ հայդուկային

Պատերազմը պետության ամենաբարդ միջոցառումներից է, որն ինստիտուցիոնալ մոտեցում է պահանջում, ոչ թե՝  հայդուկային
22.03.2024 | 08:11

Թվում է, թե Նիկոլը Տավուշի դեպքերը չի կարողանում մարսել, բայց նա սկսել է այս ամենը հօգուտ իրեն օգտագործել: Պետք է նշել նաև, որ հարցը չորս գյուղերը չեն, այդ տարածքներով Տավուշն ու Լոռին բացվում են Ադրբեջանի համար:

Արդեն մի քանի տեղից հնչում են ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու մասին խոսույթներ, որոնք միս ու արյուն են ստանում, ոմանց մոտ տեսնում ենք, որ պատրաստ են ջոկատներին մարտական պատրաստության դասեր տալ:

Նորմալ միջնակարգ կրթություն ստացած ցանկացած ոք գիտի, թե ինչ է լինում, երբ կանոնավոր բանակի առաջ կանգնում են «զինված» ջոկատները:

Պատերազմը պետության ամենաբարդ միջոցառումներից է, որն ինստիտուցիոնալ մոտեցում է պահանջում, ոչ թե՝ հայդուկային: Հայդուկային մոտեցումը քիչ թե շատ արդարացվում է պետություն չունենալու պարագայում, իսկ կանոնավոր բանակ ունենալու դեպքում հայդուկային գործունեությունն իշխանությանը պատասխանատվությունից ազատելու է:

Այս սցենարը ստացվելու դեպքում Հայաստանը կկորցնի մի քանի անգամ շատ տարածք, Նիկոլը պատասխանատվությունից կխուսափի և նոր հնարավորություն կստանա իր հիմնական առաքելության համար գործելու:

Գունավոր հեղափոխությունը նախապատրաստվել, թույլատրվել և իրականացվել է մեկ հիմնական նպատակով՝ Ռուսաստանին հանել տարածաշրջանից, Հայաստանը դարձնել թուրքական ազդեցության գոտի (վիլայեթ):

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ