Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Օգնում են Ադրբեջանին երբևէ չճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը

Օգնում են Ադրբեջանին երբևէ չճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը
27.01.2024 | 06:57

Երեկ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Ադրբեջանին է փոխանցել ևս ութ տեղամատյան: Մինչ դա, նման ակնարկ արել էր ՀՀ ԱԳ նախարարը, չնայած, Փաշինյանը մի քանի անգամ ասել էր, որ ինչ ականապատ քարտեզ ունեն փոխանցել են: Ինչևէ, ի պատասխան հայկական կողմի այս միակողմանի մարդասիրական քայլի՝ Ադրբեջանը ոչ միայն արհամարհական արձագանք է տվել, այլև նոր պահանջներ ներկայացրել: Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է հայկական կողմին՝ նշելով. «Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց: Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները։ Հայաստանի կողմից պետք է հրատապ միջոցներ ձեռնարկվեն՝ վերջին 30 տարվա ընթացքում անհետացած մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների մասին տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ» ։

Սա ևս մի դրվագ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունների որդեգրած անվերջ ու միակողմանի զիջումները, Ալիևին հաճոյանալու ու պահանջները հերթով-կարգով կատարելու մղումները միայն խնդիրներ են բերելու մեր պետության համար, միայն նոր պահանջների հիմք են դառնալու:

Հերիք է՝ հակառակորդի մոտ այսքան արժեզրկեք մեզ, մեր երկիրը, մեր պայքարը, դրանով, բացի վնաս տալուց, ուրիշ հարց չեք լուծելու: Իսկ պատճառած վնասները դուք չեք կրելու, այլ մենք, մեր երեխաներն ու ապագա սերունդները:

Հիմա էլ դրած Սահմանադրության փոփոխություն եք քննարկում Ադրբեջանի պահանջով, չհասկանալով, որ նման քայլի գնալով փաստացի օգնում եք Ադրբեջանին երբևէ որևէ պայմանագիր չկնքել Հայաստանի հետ, երբևէ չճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ միակողմանի պայմանագիր եք կնքում՝ դուք իրենց զիջում եք, իրենք մեզանից նոր բաներ պահանջում, այս անգամ արդեն՝ թիրախավորելով Հայաստանի Հանրապետության տարածքը:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ