ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Այս երկրում ավանտյուրիզմը և ուլտրա-ազգայնականությունը խրախուսվում են

Այս երկրում ավանտյուրիզմը  և  ուլտրա-ազգայնականությունը խրախուսվում են
26.09.2023 | 10:10

Մի ավանտյուրիստ կար, ով 44-օրյա դավադրությունից առաջ՝ Աղդամից ազդարարում էր, որ այն իր հայրենիքն է:

Մեկ ուրիշը՝ արցախյան վերջին աղետից մի քանի օր առաջ հայտարարում էր, որ հաջորդ տարի հանդիպելու են Շուշիում:

Ո՛չ մեկն էր ՀՀ ԶՈՒ-ում ծառայել, ոչ՝ մյուսը:

Եկուսն էլ ուլտրա-ազգայնական:

Աղդամի հանձնումից հետո առաջինը դարձավ պաշտպանության նախարար:

Մյուսը, արցախյան վերջին աղետից հետո, դարձավ ազգի փրկության ինքնահռչակ կոմիտեի անդամ:

Այս երկրում ավանտյուրիզմը և

ուլտրա-ազգայնականությունը խրախուսվում են:

Հատկապես, եթե այն տեղի է ունենում այլոց ընտանիքների, ծխերի հաշվին:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ