Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՈՒղղորդող աղբյուրների կենտրոնական դերը մեր պառակտվածության և ուժազուրկ լինելու գործում

ՈՒղղորդող աղբյուրների կենտրոնական դերը մեր պառակտվածության և ուժազուրկ լինելու գործում
19.07.2023 | 13:53

Այն անսպառ մեղադրանքները, որոնք ուղղված են մեր ժողովրդին մեր իսկ ձեռքով, իբր թե ցածրորակ լինելու ու ոտքի չկանգնելու և իր պրոբլեմները ուժային մեթոդներով ու բարձր կազմակերպված քաղաքական պայքարով չլուծելու համար, պարզապես ծխածածկույթ է։

Մի ծխածածկույթ, որի նպատակն է մարդկանց գցել մոլորությոն մեջ, որպեսզի նրանք չկարողանան հասկանալ իրական ուժերի դասավորությունը մեր երկրում ու, որ գլխավորն է, չկարողանան տեսնել այդ ուժերը ֆինանսավորող և գաղափարապես ուղղորդող աղբյուրների կենտրոնական դերը մեր պառակտվածության և ուժազուրկ լինելու գործում։

Եթե փորձենք գիտական ու սիստեմային մոտեցումով հասկանալ իրական ուժերի դասավորությունն ու դրանց դինամիկան վերփին 30 տարիների ընթացքում, ապա կտեսնենք հետևյալ պատկերը։

Հարց, եթե դուք լինեիք հակառուսական գլոբալ ուժի փոխարեն, ապա ի՞նչ դիրք կբռնեիք և ի՞նչ մոտեցում կունենայիք կովկասյան տարածաշրջանում։

Ադրբեջանի ու Վրաստանի հակառուսական դիրքավորման ու տարածաշրջանում Հայաստանի միակ ռուսական հենարանը լինելու պայմաններում, բնական է, որ հակառուսական ուժերի հիմնական ֆոկուսներից մեկը պետք է լիներ մեր երկիրը շարքից հանելը։

Մանավանդ, որ կային լուծում պահանջող այնպիսի պրոբլեմներ, ինչպիսիք էին Արցախի ու գենոցիդի պրոբլեմները և այլ բազմաթիվ պրոբլեմներ։

Այս պայմաններում դուք ի՞նչ լուծումներ կառաջարկեիք մեր փոքրիկ ու հետամնաց մենթալիտետով երկիրը շարքից հանելու համար։

Այո, ճիշտ եք, պետք է փոքրիկ Հայաստանը հեղեղել ՀԿ-երով ու զանազան աղանդներով ու չմոռանաք անդադար հակառուսական պրոպագանդան ու սիստեմատիկ ֆինանսավորումը։

Իսկ մյուս կողմից, այսինքն Հայաստանի իշխանությունների կողմից, կա՞ր արդյոք գիտակցված պայքար այս ամենի դեմ, ըստ էության՝ ոչ։

Իշխանությունների ու հասարակության կողմից գիտակցվու՞մ էր արդյոք վտանգի չափը՝ մասամբ։

Ի՞նչը եղավ այս ամենի արդյունքը՝ հնարավոր բոլոր ուղղություններով պառակտված փսեվդոհասարակություն, որտեղ արդեն ժողովրդի հատկությունները որևէ նշանակալից դեր ունենալ պարզապես չեն կարող։

Ո՞վ կարող էր շատ թե քիչ պայքարել այս ամենի դեմ՝ իշխանություններն ու եկեղեցին։

Ինչու դա տեղի չունեցավ՝ համընդհանուր տգիտության, քաղաքական տհասության և բազմաթիվ այլ պատճառներով։

Ունի՞ արդյոք ժողովուրդը մեղավորություն այս գործում, այո, մասամբ՝ այնքանով, որքանով այս գործի գլոբալ պլանավորողները հաշվի են առել նաև ժողովրդի հատկությունները, ոչ ավելին։

Ասվածի մեջ համոզվելու համար նայեք կիրթ ու ուսյալ ուկրաինական հզոր ժողովրդի ներկա վիճակին, որին նույնպես նույն միջոցներով ու մեթոդներով խաղալիք դարձրին։

Պետք է դադարեցնել անիմաստ ու վիրավորական մեղադրանքները մեր ժողովրդի հասցեին, որը առնվազն կոնտրպրոդուկտիվ է։

Հակաժողովրդական գումարային ուժերը բազմապատիկ անգամ գերազանցում են ժողովրդի հնարավորությունները և կատարվող ամեն ինչը ինվարիանտ է ժողովրդի հատկությունների նկատմամբ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1949

Մեկնաբանություններ