«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Խաղաղություն՝ Հայաստանի համար, ոչ թե՝ Հայաստանի հաշվին

Խաղաղություն՝ Հայաստանի համար, ոչ թե՝ Հայաստանի հաշվին
01.03.2023 | 07:45

Այսօրվա Հայաստանը սև արկղ է, որի մեջ և շուրջ ընթանում են ծայրահեղ վտանգավոր պրոցեսներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ՝ աղետ բերելու։ Տագնապահարույց ձևակերպումներ են գալիս Ադրբեջանից, Ռուսաստանից, Իրանից, Արևմուտքից։


Այդ սև արկղի մեջ 3 մլն մարդ է՝ մեր բոլորի ընտանիքները։ Այս պրոցեսը պետք է կանգնեցնել։ Դեռ հնարավորություն կա։
Ն. Փաշինյանը Հայաստանի անունից ներքաշվել է «խաղաղության պայմանագրի» պրոցեսի մեջ, և որպես երաշխիք ու միջնորդ ընտրել է Արևմուտքը, որին տարիներ առաջ ինքն անվանում էր «եվրոյոնջաներ»։
Հիմա Նիկոլը ներսում սեփական ժողովրդի վրա վաճառում է «խաղաղություն» բառը, իսկ դրսում միացել է հակառուսական կոալիցիային։ Խաղասեղանին մենք ենք՝ բոլորս։
Որպեսզի ճիշտ հասկանանք անհրաժեշտ քայլերը, իրավիճակին պետք է փորձել նայել Նիկոլի աչքերով։ Ինքը միանձնյա կայացնում է որոշումներ, չի հանդիպում ոչ մի դիմադրության, և դիմացը չկա որևէ այլ՝ գրագետ ձևակերպված գաղափար, որը կառաջարկվեր հայ ժողովրդին։ Մենք մեր սխալների շնորհիվ նրան տվել ենք մենաշնորհ։

Նիկոլը երկիրը տանում է միայն իրեն հայտնի ճանապարհով։ Բայց դա հնարավոր է միայն ու միայն դիմացը բովանդակային, օրակարգային և լիդերության ճգնաժամի պայմաններում։
Հենց այդ պատճառով չի ձևակերպվում և հայ ժողովրդին չի բացատրվում որ.


1. Իշխանության առաջարկած «խաղաղությունն» ունի այլընտրանք, և դա պատերազմը չէ, այլ՝ «Խաղաղություն Հայաստանի համար, և ոչ՝ Հայաստանի հաշվին» բանաձևը։
2. Արցախը հանձնելու ոչ մի տարբերակ չկա. դա Հայաստանի վերջն է։
3. Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան Հայաստանի հանդեպ կարող է զսպվել բացառապես Ռուսաստանի և Իրանի շնորհիվ։ Եվրադիտորդները ունենալու են 0 դերակատարում։
4. Լաչինի միջանցքը չունի տեխնիկական լուծում, Արցախի խնդիրը՝ նույնպես։ Խնդիրը քաղաքական դաշտում է, հետևաբար՝ Հայաստանից պահանջվում է առաջ քաշել նոր գաղափարներ՝ այնպիսիք, որոնք ա/ կամրապնդեն անվտանգությունը, բ/ նույնիսկ այսօրվա բարիկադավորված աշխարհում ընկալելի կլինեն թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի համար։
5. Արևմուտքը՝ ԱՄՆ, ԵՄ, մեր կարևորագույն գործընկերներն են, նրանց հետ պետք է ունենալ լուրջ օրակարգ և ինտենսիվ աշխատել՝ ճիշտ բանաձևերով, ճիշտ հարցերի շուրջ։ Բայց երբեք չպետք է մտնել ինքնախաբեության դաշտ, հատկապես որ Արևմուտքը մեր հանդեպ ազնիվ է և չի տալիս անվտանգային որևէ երաշխիք։


Այսպիսով.
Հայաստանը պետք է հանել սև արկղից, ձերբազատվել մեզ հատկանշական պարզունակ պատկերացումներից՝ տարածաշրջանի և աշխարհի մասին, մտնել բարդ, կոնստրուկտիվ, բայց հասկանալի բանակցությունների մեջ՝ հակառակորդների, հարևանների, միջնորդների հետ։ Մեզ նոր սթափ բովանդակություն է պետք, և այն աշխատեցնելու նոր մենեջմենթ։ Պետք է խոսել սեփական ժողովրդի հետ։


Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7850

Մեկնաբանություններ