Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Հանգստի լավագույն վայրերը

Հանգստի լավագույն վայրերը
01.06.2013 | 19:11

Մեկնարկում է հանգստի սեզոնը: Ամեն մեկն իր գրպանի պարունակության համեմատ փորձում է առավել լավ հանգիստ կազմակերպել: Ռուսական տուրօպերատորների ասոցիացիան կազմել է այն երկրների ցանկը, որտեղ խորհուրդ չի տրվում արձակուրդն անցկացնել:
Այսպես, այս տարի Սոչի գնալ, հատկապես երեխաների հետ, խորհուրդ չի տրվում, քանի որ փոշին բավականին շատ է: Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերը կազմակերպելու համար այստեղ մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: Եգիպտոսը, Թունիսը և Թաիլանդը նույնպես ընտանեկան հանգստի ցանկալի վայրեր չեն, քանի որ այդ երկրներում շատ շոգ է: Եթե հանգիստը ցանկանում եք երեխաների հետ անցկացնել, այն էլ ծովափին, տուրիստական գործակալություններն առաջարկում են Անապան և Գելենջիկը:
Մատչելի գներով ծովափնյա հանգիստ են խոստանում նաև Բուլղարիան և Հորվաթիան: Զբոսաշրջիկները հաստատ դժգոհ չեն մնա նաև Իսպանիայից, Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից:
Ռուսների մեծամասնությունը, ըստ իրենց տուրիստական գործակալությունների տվյալների, նախընտրում է ճամփորդել սեփական երկրում, իսկ այլ երկրներ մեկնողներին տուրօպերատորները խնդիրներից խուսափելու համար հորդորում են ունենալ ապահովագրություն:
Առաջիկայում կանդրադառնանք նաև հայ զբոսաշրջիկների տուրիստական նախասիրություններին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ