ԲԴԽ գործող նախագահ Ջհանգիրյանի կողմից փորձ է արվում իր կողմից արդարադատության բռնաբարման փաստը լռեցնել՝ թեման շեղելով դեպի «հացի սեղան»: Որոշ հանրային գործիչներ էլ հոժարակամ ընդունում են այս հնարքը և դառնում դրա տարածողը:
ԲԴԽ-ի հետ կաապված կրկին արձագանքեմ:
Հացի սեղանն այդքան կարևորողներին ասեմ, որ հացի պատիվն ու տղամարդկային արժանապատվությունը պահողի համար է հացի սեղանը սուրբ և պարտավորեցնող:
Հայտնի ձայնագրության հրապարակումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը ո՛չ «ժողովրդավարության բաստիոն» է, ո՛չ «ժողովրդավարության բարձրագույն լիգայի ներկայացուցիչ»։
Իշխող ուժի ղեկավարն օրեր առաջ կրկին հայտարարեց, թե հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել: Սրա մասին խոսում է մեկը, ում խայտառակ քաղաքականության հետևանքով Արցախի Հանրապետության 75 տոկոսը օկուպացվել կամ հանձնվել է Ադրբեջանին:
Մեր տունքանդող սպառնալիքը տգիտությունը և դրա անարգել հաղթարշավն է: Դեռ Եղիշեն է նկատել, որ բոլոր չարիքների հիմքն անուսումությունն է. «Կույր զրկի ճառագայթից արեգական և տգիտություն զրկի ի կատարյալ կենաց: Լավ է կույր աչոք, քան կույր մտոք»:
Երբ վրանում մարդ կաթվածից մահացավ, վնգստացիք՝ քիչ է, երանի բոլորդ նրան հետևեք:
Երբ հրապարակում մարդ վատացավ, բժիշկը օգնություն էր ցույց տալիս, ոռնացիք՝ բժիշկ, էնպես արա, հետ չգա:
Ռուբեն Վարդազարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության հրապարակայնացումից հետո վերջինս առնվազն պետք է հրաժարական տա։ Պետք է քրեական գործեր հարուցվեն։ Բայց դե ումից ենք ինչ պահանջում։
Ինձ թվում է՝ երբ համատեղության կարգով նախագահ աշխատող դաշնակահար ՀՀՇ-ականը վերադառնա Հայաստան, նրան շատ ծանր խոսակցություն է սպասում իր գործատուի հետ։ Չէ՞ որ դաշնակահարին պաշտոն էին տվել, որ դաշնամուր նվագի, հյուրերին զվարճացնի, իսկ նա՞...