25.10.2024|
11:02
Ես թատերական ընդունվեցի այն տարի, երբ ռեկտոր դարձավ Սոս Սարգսյանը, և մի անբացատրելի համընկումով` ինստիտուտն ավարտեցի նրա ռեկտորության վերջին տարում: Նրա դավանանքը հայրենքն էր, պետականությունը ` դժվարությամբ ձեռքբերված ու ամենաթանկ նվաճումն իր ազգի, հիմնաքարն ու հավատը` երիտասարդությունը, որը պիտի փայփայեր այդ սրբությունները: