Իսրայելի ստեղծումն անհավանական երևույթ էր: Դա հսկայական, տրամաբանության բոլոր կանոնների դեմ ջանքեր էր պահանջում, ու, եթե արդար լինենք, հերոսական ու անհավանական նախաձեռնություն էր:
Անապատի մեջ հավաքել տարբեր լեզուներով խոսող, տարբեր մշակույթներ կրող, անգամ տարբեր ռասաների մարդանց, ու, անգամ զրոյից, ստեղծել լեզու, դա բոլոր կանոնների դեմ էր:
Իսրայելը ստեղծել է միսիոներների մի սերունդ, որոնք ամեն օր վտանգների տակ են ապրել, քրտնաջան աշխատանքի միջոցով անապատը դարձրել են գյուղատնտեսական խորոշ արդյունահանող, հզոր ռազմարդյունաբերական համալիր են ստեղծել՝ որոշ ոլորտներում դառնալով համաշխարհային առաջատար:
Կարճ ասած, այդ ամենը հերոսական սերունդն է ստեղծել: Սակայն հիմա այլ սերունդ է գալիս: Իսրայելի նոր սերունդն այդ պետությունը անհավանական ջարքերով ստեղծողները չեն, նրանք այդ աշխատանքը վայելողներն են, ու, արդյունքում, փոխվում է մտածողությունն ու աշխարհայացքը: Իրանի հարվածների վախը կաթվածահար է արել Իսրայելը, 50 տարի առաջ այդպես չէր կարող լինել:
Նման մի բան մենք տեսնում ենք այսօրվա Հայաստանում:
Ստեփան Դանիելյան