Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Վախենու՞մ են. թե՞ պարտավորություն ունեն

Վախենու՞մ են. թե՞ պարտավորություն ունեն
02.08.2024 | 11:09

Ադրբեջանի նախագահ Ալիևն անընդհատ հոխորտում և ՀՀ-ի թրքամետ իշխանություններին «հիշեցնում» է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին և պահանջում խորհրդային տարիներին հենց իրենց կողմից կազմակերպած տեղահանվածների վերադարձ և նրանց անվտանգ բնակության ապահովում։

Չգիտես ինչու, վախից, թե ինչ-որ այլ թրքամետ խնդիրներից ելնելով, ՀՀ այս ոչ բարով իշխանությունները չեն պահանջում ազգությամբ հայ, Ադրբեջանից՝ հայկական պատմական տարածքներից, բռնի տեղահանված հայերի՝ իրենց բնակության վայրեր վերադարձի ապահովում։

Թե՞ վախենում են Ալիևից կամ պարտավորություն ունեն:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 5041

Մեկնաբանություններ