«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Եվ եկան նավերը

Եվ եկան նավերը
25.07.2024 | 22:16

Պատմում են, թե 1896 թվականի Կ. Պոլսի հայկական ահավոր կոտորածի ժամանակ, երբ հազարավոր փշրված գանգեր ու խոշտանգված մարմիններ սփռված էին այդ եղեռնական քաղաքի փողոցների վրա, ուր ոգեվարող թշվառները անհնարին ցավերից ճանկռում էին հողն ու սալաքարերը,- մի ծերունի, որի ալիքները կարմրած էին իրեն և ցեղակիցների արյունով, դժվարին ճիգով հազիվ բարձրացրեց գլուխը և մահվան խավարով պատած աչքերը վառելով տակավին չհանգած հույսի կրակից, նայեց դեպի Մարմարայի ծովը, նայեց և մրմնջաց.

- Չեկան, տակավին չեկան Անգլիայի ու Գաղղիայի նավերը հայերը փրկելու…

և մեռավ անպարտելի հույսը հոգում:

* * *

Նահատակված սերնդի վրա աճեց մի նոր սերունդ, ավելի կորովի, ավելի հուսալից ու հավատով դեպի բարին ու ճշմարիտը, դեպի սերն ու մարդկայնությունը և, ավաղ, ջախջախվեց ավելի վայրագորեն, խողխողվեց ու ճմլվեց մայրը՝ մանուկը գրկին, որդին՝ հոր աչքերի առջև, եղբայր ու քույր, անթիվ, անհամար, անքանակ…

ՈՒ դահիճները դարերի արդար քրտինքով վաստակած նրա գույքը ավարի տվին:

Եվ վերջապես եկան այս աշխարհի հզորների նավերը քո անունով, Հայ ժողովուրդ, եկան «արդարության և հատուցման» դրոշները պարզած, բարձրացան Տավրոս և Ծիրանի Մասիս, և առան ավարի իրենց բաժինը ու հատուցված բեռներով ծանրալիր դարձան սեղանավորների ու սինքլորների իրենց հայրենիքները… «արդարության և հատուցման» ստող դրոշները նորից պարզած…

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2544

Մեկնաբանություններ