ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Իրական Հայաստան» կերտելու փորձերը

«Իրական Հայաստան» կերտելու փորձերը
15.07.2024 | 07:18

(սկիզբը` այստեղ)

Իհարկէ Կարօ Մեհեանի տեսական հայացքներում Հայաստանի Առաջին Հանրապետութեան անկիւնադարձը չի կայանում միմիայն առկայ 60,000 քառակուսի կիլոմետրով բնորոշուող աշխարհագրութեամբ, այլեւ ՀՀ խորհրդարանի 1919թ․ «Միացեալ Հայաստան» ի մասին յայտարարութեամբ եւ այս ակտի ուղղութեամբ ՀՀ դիւանագիտութեան երկու փայլուն ձեռքբերումների՝ Սեւրի խաղաղութեան պայմանագրով (1920թ․ օգոստոս) եւ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռով (1920թ․ նոյեմբեր)։

Այսինքն, Հայաստանն իրական-իրաւական սահմաններով օժտող եւ Հայրենիքի գաղափարին միս ու ոգի հաղորդող այն ձեռքբերումներով, որոնք Սովետական Հայաստանի բոլշեւիկ ղեկավարների սառնասիրտ մեղսակցութեամբ դրուեցին լենին-քեմալական աշխարհաքաղաքական սիրախաղի զոհասեղանին։

Որպէս յուշում նշենք 1920թ․ նոյեմբերի 29-ին Հայաստանի կոմունիստական (բոլշեւիկեան) կուսակցութեան Դեկլարացիան, որի առաջին բաժնի խորագիրն է՝ «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւն յայտարարելու մասին»։ Սոյն Դեկլարացիայում հանդիպում են հետեւեալ տողերը, որոնք տեսէ՛ք պարունակում են ՔՊ-ական յայտարարութիւններին էապէս նման ասոյթներ․

«Խորհրդային Հայաստանի յեղափոխական կոմիտէն ապահովուած է եղբայրական Խորհրդային Ադրբէջանի երաշխիքով եւ խորապէս հաւատում է, որ Հայաստանում Խորհրդային իշխանութիւն հաստատուելով, ընդմիշտ վերանալու են այն վիճելի հարցերը, որոնք պատճառ են դարձել երկու երկրների բանուորների ու գիւղացիների արեան հեղեղներ թափուելուն:

«Հայաստանի յեղափոխական կոմիտէն լի է հաւատով, որ նա վայելում է նաեւ Տաճկաստանի աշխատաւորութեան համակրանքը, այն ժողովրդի, որն արդէն հասկացել է Անտանտայի դարաւոր լծից ագատուելու անհրաժեշտութիւնը եւ որը կոչուած է Արեւելքի յեղափոխականացման մէջ խոշոր դեր կատարելու: Հաւատում ենք, որ իմպերիալիստական լծից ազատագրուող ժողովրդական Տաճկաստանը մեզ եւս իր հետ Սեւրի դաշնագրի հակառակորդ համարելով, մեզ եղբայրական ձեռք է մեկնելու այժմ, երբ մենք տապալեցինք մեր թշնամուն եւ նրա հետ միասին կռիւ ենք մղում Անտանտայի գիշատիչների դէմ: Մենք համոզուած ենք նաեւ, որ ոչ թէ յաղթողի սուրն է թելադրելու Խորհրդային Հայաստանի ու աշխատաւորական Տաճկաստանի միջեւ կայանալիք հաշտութեան պայմանները, այլ Խորհրդային Հայաստանի աշխատաւորական Տաճկաստանի ազատ ժողովրդների եղբայրական համերաշխութիւնն ու համաձայնութիւնը»:

Բովանդակային նմանութիւններով, ակներեւ է, որ այսօր եւս «Չորրորդ» Հանրապետութեան պետական «այր»-երը, իրենց բոլշեւիկ նախահայրերի օրինակով, փորձում են կերտել «իրական Հայաստան»-ը՝ դարձեալ կապիտուլացիայի պայմաններում գոյացած առկայ աշխարհագրութիւնը հակադրելով ինքնութեանը՝ Հայրենիքի գաղափարին։

Փաստօրէն ՔՊ-ական իշխանութիւնները կրկին փորձում են ի կատար ածել «իրական Հայաստան»-ի գաղափարը, թերեւս առանց հաշուի առնելու, որ Հայաստանի Հանրապետութիւնը ժառանգորդն է ոչ միայն Սեւրի պայմանգրի ու Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագրի։

Մէկը լինէր՝ յուշէր գերտէրութիւններին, որ «իրական Հայաստան» կերտելու այս փորձն էլ զուտ փակուղի է, քանի դեռ հիմնաւորումներից բացակայում է արդարութեան գաղափարը։

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 5785

Մեկնաբանություններ