Որոշ բաշիբոզուկներ փորձում են զրոյացնել մեր կեսդարյա պայքարի իմաստը
17.04.2020 | 00:51
Խոսքս կսկսեմ իմ՝ «1965-ի ապրիլի 24-ի լույսը հասավ մինչև 1988-ի ղարաբաղյան շարժումը» («Իրատես», 03.03.2015) հրապարակումից մի հատված վկայակոչելով. «1965 թվական, ապրիլի 24: Գարունը տաք էր Երևանում: Օրը կարծես սովորական էր: Աղմկոտ քաղաքի փողոցներում աշխատում էին տրամվայներն ու տրոլեյբուսները, ավտոբուսներն ու տաքսիները: Բոլորը գործի էին գնում: Այդ օրվա թերթերը, ի տարբերություն նախորդ օրերի, ոչինչ չէին գրել ուղիղ հիսուն տարի առաջ Արևմտյան Հայաստանում կատարված մեծ սպանդի մասին: Ասենք դա այնքան էլ կարևոր չէր, որովհետև դեռևս 1964-ից հանրապետության բոլոր թերթերը, լրագրերն ու ամսագրերը կատարել էին իրենց գործը: Իսկ Հայաստանի ճարտարապետների տանը ամիսներ շարունակ ցուցադրվող եղեռնի զոհերի հիշատակին կառուցվելիք հուշարձանի նախագծերին լայնորեն իրազեկվում էր ոչ միայն երևանցին: Երիտասարդությունը, հատկապես ուսանողությունը, գիտեր, թե ինչ էր կատարվել հիսուն տարի առաջ: Եվ այդ իրազեկման գործում իր մեծ ավանդն ուներ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Յակով Զարոբյանը: Այդ մարդը հայերեն չգիտեր, երբ եկավ Հայաստան աշխատանքի: Ընդամենը վեց ամսում նա ոչ միայն փայլուն տիրապետեց հայերենին, այլև դարձավ իր ժողովրդին անմնացորդ ծառայող կուսակցական, պետական գործիչ: Նա էլ եղեռնից մազապուրծ ծնողների զավակ էր: Ցավոք, 1965-ի ապրիլի 24-ը էժան չնստեց նրա վրա: Այդ մեծ հայրենասերի անունն այսօր շատ քչերը գիտեն Հայաստանում: Նրա անունը չի անմահացել Հայաստանում: Զարոբյանի արած գործերից նշեմ միայն մեկը, և ընթերցողը կհասկանա, թե ով էր նա:
1961-ի գարնանը, երբ Խրուշչովը եկավ Հայաստան` մասնակցելու Հայաստանի խորհրդայնացման 40-ամյակի տոնակատարություններին (1960-ի նոյեմբերի 29-ին նշվելիք տոնը տեղափոխվել էր 1961-ին), տարել էին Սևան, ման տվել «Միկոյան» նավով, մի լավ խմեցրել էին, և նա ստորագրել էր աշխարհում ամենաերկար Արփա-Սևան թունելի կառուցման թույլտվությունը, որի կառուցման համար անհրաժեշտ էին հարյուրմիլիոնավոր ռուբլիներ (չմոռանամ նշել, որ մեկ դոլարը 62 կոպեկ էր):
1965-ի ապրիլի 24-ին երիտասարդությանը ոչ ոք չէր կազմակերպել Լենինի հրապարակ բերելու համար: Երիտասարդությունը զգայական ճանաչողությամբ եկավ հրապարակ: Ես ավարտել էի տեխնիկումը և աշխատում էի Մերգելյան հայտնի ինստիտուտի` կրկեսի մոտ գտնվող մասնաճյուղում: Համալսարանում սովորող եղբորս հետ վարձով ապրում էինք Կրիվոյ փողոցում: Ամեն օր առավոտյան ժամը 8.30-ին դուրս էինք գալիս տնից. ես` աշխատանքի, նա` դասի: Արդեն կլիներ ժամը ինը, բայց երկուսս էլ դեռ անկողնում էինք: «Ինչո՞ւ չես գնացել դասի», իմ հարցին նա պատասխանեց, թե` կուրսի տղերքով պիտի հավաքվենք Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում, տեղ պիտի գնանք: Նույնքան անորոշ էր նաև իմ պատասխանը նրա տված հարցին, թե` ինչու չես գնացել գործի: Ասածով ցանկանում եմ նշել, որ բոլորս ենթագիտակցությամբ ցանկանում էինք նշել այդ օրը և, բնականաբար, այն պիտի նշվեր Լենինի հրապարակում:
Ժամը 10-ի մոտերքը ես գնացի Լենինի հրապարակ: Այնտեղ այդ պահին, հրապարակի տարբեր մասերում, հավաքված էր մոտավորապես մի քանի հազար մարդ` հիմնականում երիտասարդություն: Խմբերով կանգնած մարդիկ խոսում էին: Ոչ մի բարձրախոս, ոչ մի լոզունգ, ոչ մի կարգախոս չկար: Մարդիկ պարզապես հավաքվում էին և, չանցած մի ժամ, հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Ժամը 11-ի մոտերքը Անտոն Քոչինյանը Սերո Խանզադյանի հետ բարձրացավ Լենինի արձանի ամբիոն (Լևոն խառնակիչը երկրի քանդումը սկսեց արվեստի այդ հոյակապ կառույցի ոչնչացումից): Խանզադյանը կոչ արեց հավաքվածներիս ցրվել, նշելով, որ երեկոյան օպերայում Եղեռնի 50-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստ է լինելու: Հավաքվածներս բնականաբար սուլեցինք և խնդրեցինք նրան հեռանալ հրապարակից: Հրապարակում մարդիկ առանց բարձրախոսի հանպատրաստից ելույթ էին ունենում: Ոչ մեկը չի մոտեցել նշված ամբիոնին և այնտեղից ելույթ չի ունեցել: Կես ժամ չտևեց, և հենց հրապարակում, կարմիր պաստառների վրա գրվում էին լոզունգներ` հողերը, Ղարաբաղն ու Նախիջևանը մերն են: Եվ այդ բառերը դարձան մեր հիմնական կարգախոսները: Այսինքն` դեռևս 50 տարի առաջ մենք ոչ թե կոչ էինք անում աշխարհին եղեռնի ճանաչմանը, այլ ուղղակի, այն էլ զանգվածորեն, այն էլ բարձրաձայն, այն էլ տոտալիտար ռեժիմի պայմաններում ուղղակի հայտարարում էինք, որ մենք պահանջատեր ենք մեզնից գողացված ունեցվածքի: Ավելին, մարդկային ձեռքերի վրա, ձեռքս տնկելով դեպի Լենինի արձանը, ասել եմ. «Բարոյական ո՞ր իրավունքով Ղարաբաղն ու Նախիջևանը տվեցիր Ադրբեջանին»: Ասված խոսքերով հրապարակով մեկ կասկածանքի տակ էինք դնում Թուրքիայի հետ խորհրդային Ռուսաստանի կնքած խայտառակ պայմանագրի լեգիտիմությունը, Լենին-Աթաթուրք քաղաքական գործիչների մտքի արգասիքի ապօրինությունը: Ճիշտ է, այդ պայմանագիրը ստորագրել է նաև Խորհրդային Հայաստանը, բայց կարելի է միանշանակ ասել, որ այն պարտադրվել է ցեղասպանության պատճառով ուժասպառ եղած հայ ժողովրդին»:
Հինգ տարի առաջ տպագրված հուշ-խորհրդածությունիցս վկայակոչված հատվածին միայն հավելեմ. Լենինի հրապարակով մեկ ժողովուրդը վանկարկում էր՝ հո՜-ղե՜-րը՜, հո՜-ղե՜-րը՜ …
1965-ի ապրիլի 24-ից խորհրդային դաստիարակություն ստացած մեր սերունդը, որն իսկապես հայրենասեր էր, և այդ հայրենասիրությունը մենք յուրովի էինք ընկալել, հիմք դրեց հայոց պահանջատիրության իրավունքին: Ճիշտ է, այդ օրվա շատ ակտիվիստներ համապատասխան մարմիններում ծեծ կերան, «մշակվեցին» … բայց բռնկված կայծը չմարեց և տարիներ հետո պիտի բոցկլտար ու մեր ոգին նյութականանացներ Արցախի ազատագրմամբ: Այդ օրվա ամենամեծ «զոհը» դարձավ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, իսկական հայրենասեր Յակով Զարոբյանը, որին հեռացրին Հայաստանից:
Ինչու՞ հիշեցի անցյալը … որովհետև մեր օրերում որոշ բաշիբոզուկներ, որոնք ընդհանուր կապ ունեն հայ ժողովրդի հետ միայն ազգանվան «յան» վերջավորությամբ, փորձում են զրոյացնել մեր կեսդարյա պայքարի իմաստը: Առաջին անգամ նման քայլ փորձեց իրականացնել Անտեր Պետրոսյանը, երբ Բաքու ուղարկեց հայտնի Աշոտ Բլեյանին: Բայց ցուրտ ու խավարի մեջ ապրող ժողովուրդը «ո՛չ» ասաց պետրոսյանական ցանկություններին, որը փորձում էր հայ ժողովրդի հաշվին կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները: Նույն Տեր-Պետրոսյանը ամեն կարգի լարախաղացության գնաց թուրքերի հետ ու երբ զգաց, որ ոչինչ չի ստացվում, հայտարարեց.
- Մենք այլևս ոչինչ չունենք ասելու Թուրքիային:
Եվ այսօր Նիկոլն ու իր թիմը փորձում են հարություն տալ պետրոսյանական այդ մեռած գաղափարներին ոմն Հարութ Մարությանի (Ցեղասպանության թանգարանի տնօրեն) միջոցով:
ՈՒզում եմ փոքր-ինչ շեղվել և սրբագրել հարգելի Աղվան Վարդանյանին, որը Անժելա Թովմասյանի հաղորդման ժամանակ փաստեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը մաշված գործիք է: Հարգելի Վարդանյան, չարաչար սխալվում ես, և սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Լևոնը մաշված գործիք է: Նա ի սկզբանե մաշված գործիք է եղել, պարզապես նրան լավ ներկել և մտցրել էին հայ քաղաքական կյանք: Բայց տարիների ընթացքում այդ ներկը թափվեց, ու այսօր նա երևում է իր նախնական ժանգով:
Facebook-ում կարդացի Հայկ Դեմոյանի «Այո, և՛ հիշելու ենք, և՛ պահանջելու ենք» գրառումը: ՀՑԹ-ի նոր տնօրեն Հարություն Մարությանը Հունաստան կատարած գործուղման ժամանակ հույն լրագրողի տված հարցին պատասխանել է. «Գիտեք, ես հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետը չեմ»:
Դե եկ ու մի հարցրու՝ ա՛յ անմեղսունակ, այդ ո՞ր տգետն է քեզ պես տհասին նշանակել ինստիտուտի տնօրեն, որը չգիտի, թե ինչու է հիմնադրվել այդ թանգարանը, ինչ հարցերով է կոչված զբաղվելու և ինչ է գրված նրա մուտքին: Լա՛վ, մի պահ մտածենք, թե սա ապուշ է: Բայց հաջորդ իսկ պահին ծառանում է հարցը՝ տղա՛, եթե հիմար ես, այդ ո՞վ և ի՞նչ իրավունքով է մեր հարկերի հաշվին քեզ ուղարկել Հունաստան, որ դու քո խախտված ուղեղով կասկածանքի տակ առնես ցեղասպանությունը և այդ բառի օգտագործման փոխարեն օգտագործես թուրքական պատմագրության կողմից միշտ թմբկահարվող «իրադարձություններ» եզրույթը: Դու ո՞վ ես, որ քո տհասությամբ հարցականի տակ դնես այն երեք տասնյակից ավելի պետությունների պառլամենտների ընդունած որոշումները, որոնք 1915 թվականին Արևմտյան Հայաստանում կատարված 1,5 միլիոն հայերի վայրագ սպանությունները ճանաչել են որպես ցեղասպանություն:
«Ես եկել եմ թանգարան-ինստիտուտ, որպեսզի որոշ փոփոխություններ իրականացնեմ, քանզի հիշողությունը կայուն ու հաստատ երևույթ չի, այլ ենթակա է փոփոխությունների»:
Ա՛յ դուրսպրծուկ, քո և քեզ նմանների հիշողության վրա կարող ես մարզանքներ անել, ենթարկել փոփոխությունների, նմաններիդ անհագ որկորի գոյությունը որոշակի ժամանակ երկարացնելու մտահոգությունից թելադրված, բայց իմ և ինձ նման միլիոնավորների հիշողությունը դու չես կարող ենթարկել փոփոխության, ինչպես չես կարող ենթարկել փոփոխության համաշխարհային պատմագրության մեջ հեղինակավոր պատմաբանների հիշողությունը, անգամ մեր օրերի անվանի թուրք պատմաբան Թաներ Աքչամի հիշողությունը, որոնք 1915 թվականի դեպքերը կոչել են իրենց անունով՝ ՑԵ՛-ՂԱ՛-ՍՊԱ՛-ՆՈՒ՛-ԹՅՈՒ՛Ն: Չեմ ցանկանում շարունակել և վերլուծել Մարությանի քանքարաշատ մտքերը, քանզի նրանք պարզապես թուրքին ծառայելու միտում ունեն: Թե որն է դրա պատճառը, ոմանք փորձում են և կփորձեն բացատրել անձնական շահագրգռությամբ և նման կարգի դրսևորումներով: Գուցե դա էլ իր տեղն ու դերն ունի, բայց իրողությունն այն է, որ անցած դարի 90-ական թվականներին Անտեր Պետրոսյանի դրսևորած թուրքասիրությունը մեր օրերում այլ կերպ է ի հայտ եկել: Այն ժամանակ, երբ Կարսի երկաթգծով երկու վագոն ցորեն մտավ շրջափակված Հայաստան, ոմանք սկսեցին բարբաջել, թե այսօրվա Թուրքիան ուրիշ է, փոխվել է և այլն: Հենց այդ նույն ժամանակ էր, որ Անտերը ձեռքը խփում էր Գերագույն խորհրդի ամբիոնինև պնդում.
- Ես ձեզ ասում եմ, որ ռուսները վաղ թե ուշ Անդրկովկասից պիտի հեռանան:
Թուրքերը, որոնց միշտ գովում են որպես դիվանագիտական արտակարգ ունակություններ ունեցող ժողովրդի, այնքան տհաս գտնվեցին, որ հավատացին Տեր-Պետրոսյանին, այն է՝ ռուսներին Հայաստանից քշելուն, և կուրորեն սկսեցին պաշտպանել Ադրբեջանին: Ընդամենը երկու տարի հետո, երբ թուրքական չորրորդ կորպուսը պատրաստվում էր հարձակվելու Հայաստանի վրա, Ռուսաստանի պաշտպանության նախարար Եվգենի Շապոշնիկովը ասաց.
- Դա արդեն երրորդ համաշխարհային պատերազմ է:
Եթե ռուսական զորքը հանված լիներ Հայաստանից, այդ ժամանակ մենք երկու կողմից մնում էինք աքցանի մեջ: 1993-ին ԼՏՊ-ն բարձրաձայնեց, թե հայ-ռուսական հարաբերությունները երբեք այնքան լավ չեն եղել, ինչպես Ելցին-Տեր-Պետրոսյան նախագահների օրոք: Այո, իրենց հայրենիքներին դավաճանած հենց այդ երկյակի օրոք հայ-ռուսական հարաբերությունները լավ են եղել:
Շեղվեցի բուն ասելիքից:
Ի՞նչն է այսօր ստիպում Մարությանին, նաև իմքայլական մեկ այլ թերուսի սիրո խոսքեր ասել թուրքի հասցեին: Գյուտ արած չեմ լինի, եթե ասեմ, որ Նիկոլը որքան էլ ասի, թե հայ-ռուսական հարաբերություններն անամպ են, Պուտինն իր ընկերն է և այլն, պարզից էլ պարզ է, որ այդ հարաբերությունները ակնհայտորեն այնքան են վատացել, որ Նիկոլը փորձում է նոր շունչ տալ, փոքր-ինչ այլ ձևով մերձեցնել մեզ մեր ոչ միայն անցյալի, այլև այսօրվա ամենավտանգավոր թշնամու հետ: Ես ոչ թուրք ժողովրդին, ոչ ադրբեջանցուն թշնամի չեմ համարում: Բայց թող թույլ տրվի հարցնել, ո՞վ է ժողովուրդը, մի՞թե նա է որոշում` ով է իր թշնամին և բարեկամը: Թուրք, ադրբեջանցի ժողովրդին մեզ թշնամի է դարձնում նրա ղեկավարությունը: Հայ ժողովրդի ղեկավարությունը հային երբեք թուրքին թշնամի չի դարձնում: Մենք թուրքին, ոչ ժողովուրդ կոչվածին, թշնամի ենք համարում մեր գենետիկ հիշողությամբ: Հրեան այսօր գենետիկ ատելություն չունի գերմանացու նկատմամբ և դա հասկանալի է: Մենք ունենք, որովհետև մեզանից ծնրադիր ներողություն չի խնդրել թուրք Ադենաուերը և չի էլ գտնվելու հիշյալ Ադենաուերը, որովհետև թուրքը գերմանացի չէ: Եվ դա պարզ է:
Նիկոլը գիտի, որ այս վիրուսը կանցնի: Ժողովուրդը կարթնանա իր խաբված վիճակից: Ժողովրդին նոր բարեկամ է պետք, թեկուզ թուրքի տեսքով: Եվ այսօր Նիկոլի տհաս մանկլավիկները գործում են աջ ու ձախ: Նրանք փրկության օղակ են փնտրում: Եվ նրանց թվում է այդ օղակը թուրքն է լինելու: Այսօր ժողովրդի որոշակի մի հատված, չնկատելով կամ չցանկանալով նկատել իշխանությունների ներարկած թույնի դոզան, դեռևս հավատում է Նիկոլին:
Facebook-յան մի օգտատեր, Հարություն Մարությանի կապակցությամբ, մեկնաբանություն էր գրել ու միամտաբար հարցրել. «Իսկ վարչապետը գիտի՞ այդ մասին»: Ես էլ հարցնում եմ՝ իսկ ո՞վ է Հարություն Մարությանը: Եթե հիշյալ օգտատերը պատասխանի իմ հարցադրմանը, կհասկանա, որ Հարություն Մարությանն ընդամենը այն նուրբ թաղանթն է, որ օգտագործվում է ինչ-որ ժամանակ ինչ-որ բանից խուսափելու համար:
Մի դեպք ոչ այնքան հեռավոր պատմությունից: Ստալինգրադի տակ խայտառակ պարտությունից հետո Գեբելսը Բեռլինում մարզական մի մեծ դահլիճում հանդիպում է կազմակերպում: Նա դիմում է լեցուն դահլիճին.
- Դուք պատրա՞ստ եք օրվա 10-12 ընդհուպ մինչև 14 ժամը աշխատելու հանուն Հիտլերի:
-Այո՜,- բղավում է դահլիճը: Օրվա վերջում Գեբելսը տուն է գնում և գրառում օրագրում. «Եթե այդ հիմարներին ասեի, թե հանուն Հիտլերի երրորդ հարկի պատուհանից ձեզ պիտի դուրս գցեք, հավանաբար դրան էլ կհամաձայնեին»: Իսկ թե գերմանացի ժողովրդի համար ինչ ավարտ ունեցավ այդ կույր հավատը, այսօր բոլորս գիտենք: Երևի հայ իրականության մեջ դեռևս չի եկել կուրորեն հավատացողների հիասթափության օրը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. Իսկ ճշմարտությունը մեկն է՝ Մավրն իր գործն արեց, Մավրը պետք է հեռանա: Հասարակության բանական հատվածը զգում է Մավրի հեռանալու անհրաժեշտությունը: ՈՒ հենց այդ բանական մարդիկ էլ պիտի համախմբվեն ու փակեն Նիկոլի կործանարար գործունեության հետագա ճանապարհը: Այսօր ոչ թե խոսել է պետք, այլ գործել: Մենք ուշանում ենք: Իսկ ժամանակը չի սպասում: Ասել է՝ որքան ուշ, այնքան վատ մեր վաղվա օրվա համար:
Հեղինակի նյութեր
- Նիկոլին «քարշ տալու» սրբազան գործը դրված է հայ ժողովրդի վրա
- Ո՞վ է Գագիկ Ջհանգիրյանը
- Երբ այլևս չես լինի իշխանության, զինվորական տրիբունալը վեր կհանի մեզ պարտադրված պարտության բոլոր պատճառները
- Հիմնական մեղավորը հայ կառավարողներն են
- Իմ գնալուց առաջ թող Հայաստանում ջրհեղեղ լինի
- Ո՞րն է քո մատնության գինը, դավաճան պապի` ֆաշիստներին ծախված ենոքավանցի Նիկոլ Փաշինյանի դավաճան թոռ
- Խրախճանք ժանտախտի պահին
- Ո՛վ մարդկային արդարություն, թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ
- Զոհվածների արյունը երկնքից կանչում է` պատերազմը հասցնել հաղթական ավարտի
- «Պրոֆեսիոնալ» «իմքայլականները» կերան իմ 800 հակ յոնջան և …
- Նիկոլ, իսկ դու արդարացվե՞լ ես, մաքրվե՞լ ես քո քրեական անցյալից
- Վեհափա՛ռ, կրկնեք Գևորգ Հինգերորդի օրինակը, ժամն է գործելու
- Պատմական դեպքերի և դեմքերի համեմատական վերլուծություն
- Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանին
- Վերնագիրը վերջում թող ընտրի ընթերցողը (պախարակելի՞ է, որ ո՛չ գոմիկ են, ո՛չ էլ տրանսգենդեր)
- ՈՒ՞ր է մեզ տանելու այս գաղջ մթնոլորտը
- Ո՞վ դուրս թողեց Ղարաբաղը բանակցային գործընթացից
- Ձեր հերթն էլ կգա
- Ես` որպես ՀՀ քաղաքացի, հայտարարություն եմ տալիս ժամանակին հորդ կատարած հանցագործության մասին
- Եվս մեկ անգամ Մեղրիի միջանցքի փոխանակման մասին
Մեկնաբանություններ