Ընդամենը մի նկար, որն իր մեջ պարունակում է մի ողջ կյանք, քաղցրություն, հուզմունք, հուշեր, մանկություն, երիտասարդ ծնողներ, առաջին գիտելիք, առաջին դպրոց և ուսուցիչ։
- Քաղցր է մանկություն հիշեցնող ամեն մի հուշ:
Իսկ ի՞նչ զգացողություն է արթնացնում ձեր մեջ այս նկարը:
«Այս հրաշալի ոտանավորը գրել է հանրաճանաչ լեզվաբան, ակադեմիկոս Արարատ Ղարիբյանը, ով ծնվել էր Արտաշատի շրջանում: Նա ուղիղ հիսուն տարի առաջ մեր կուրսին դասավանդում էր բարբառագիտություն: Հենց դասի պահին էլ պատմեց այդ մասին: Նաև մի հետաքրքիր դեպք հիշեց: Ինքն է նաև գրել «Դու անմեղ ես, քո աչերն են մեղավոր» երգի խոսքերը: Հրատարակիչները շփոթում են և այդ բանաստեղծությունը դնում Վահան Տերյանի գրքում՝ որպես Տերյանի գործ: Հետո իմանում են, գալիս են ներողություն խնդրում Ղարիբյանից, իսկ ինքը պատասխանում է. «Ես շատ ուրախ եմ, որ շփոթել եք, մի՞թե դրանից ավել լավ գնահատական կարող էիք տալ իմ բանաստեղծությանը»:
Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Հրածին ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻ ՖԲ էջից