Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
04.09.2020 | 00:56
Տա­վու­շի դեպ­քե­րը, Թուր­քիա­յի չու­շա­ցած հո­խոր­տանք­նե­րը և հայ-ադր­բե­ջա­նա­կան հե­տա­գա բա­խում­նե­րի աշ­խար­հագ­րու­թյու­նը բե­րում են մի պարզ եզ­րա­հանգ­ման. թուրք-ադր­բե­ջա­նա­կան թշ­նա­մա­կան եր­կյա­կին հա­ջո­ղու­թյամբ դի­մա­կա­յե­լու և մշ­տա­պես հաղ­թած դուրս գա­լու հա­մար պետք է զար­գաց­նել մեր ար­դյու­նա­բե­րու­թյունն ու տն­տե­սու­թյունն այն­պես, որ կա­րո­ղա­նանք մի քա­նի քայ­լով ա­ռաջ անց­նել, մի քա­նի գլ­խով բարձր լի­նել թշ­նա­մի­նե­րից, որ­պես­զի հայ ազ­գը կա­րո­ղա­նա ինք­նու­րույ­նա­բար ու վս­տա­հո­րեն պաշտ­պա­նել պատ­մա­կան հայ­րե­նի­քում ապ­րե­լու ու զար­գա­նա­լու իր ի­րա­վուն­քը: Դա հնա­րա­վոր է, ե­թե հայ­կա­կան գի­տու­թյու­նը սկ­սի աշ­խա­տել ի նպաստ Հա­յաս­տա­նի, աշ­խա­տի իր ողջ կա­րո­ղու­թյամբ՝ ըն­դու­նե­լով այն ի­րո­ղու­թյու­նը, որ ռազ­մա­կան հա­կա­մար­տու­թյուն­նե­րը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի են տե­ղա­փոխ­վե­լու ին­տե­լեկ­տուալ դի­մա­կա­յու­նու­թյուն­նե­րի տի­րույթ, որ­տեղ մենք ա­վե­լի վս­տահ ենք մեզ զգա­լու: Պա­հանջ­վում է միա­վո­րել մեր գի­տա­կան հան­րու­թյան ջան­քե­րը, որ­պես­զի հաս­նենք տեխ­նի­կա­յի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի ա­նընդ­հա­տա­կան զար­գաց­մա­նը և գի­տա­կան ար­դյունք­նե­րի ա­րագ ներ­դր­մա­նը ար­տադ­րու­թյան մեջ, ո­րը, բնա­կա­նա­բար, ի­րա­կան կլի­նի ՀՀ գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի մաս­նակ­ցու­թյամբ ու ղե­կա­վա­րու­թյամբ: Դժ­վար է հա­վա­տալ, որ այս ծանր ի­րա­վի­ճա­կում գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միան մի կողմ է քաշ­վել ու չի մաս­նակ­ցում ար­դյու­նա­բե­րու­թյան վե­րա­կան­գն­ման, ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան տեմ­պա­յին զար­գաց­ման գոր­ծե­րին, ըն­դու­նել է պա­սիվ դի­տոր­դի կար­գա­վի­ճակ, իր ան­գոր­ծու­թյու­նը քո­ղար­կե­լու հա­մար մատ­նա­ցույց է ա­նում աշ­խար­հի ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր գի­տա­կան հան­դես­նե­րում տպագր­ված հոդ­ված­նե­րը, ո­րոնք Հա­յաս­տա­նի հա­մար զրո­յա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեն: Ե­կել է ռեալ ար­դյու­նա­բե­րու­թյուն և ժա­մա­նա­կա­կից ռազ­մա­կան տեխ­նի­կա ստեղ­ծե­լու ժա­մա­նա­կը:
Հայ գիտ­նա­կան­նե­րը և Հա­յաս­տա­նի գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միան մշ­տա­պես կարևոր դե­րա­կա­տա­րում են ու­նե­ցել ԽՍՀՄ ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տի զար­գաց­ման գոր­ծում: Դժ­վար է պատ­կե­րաց­նել այդ ո­լոր­տի զար­գա­ցումն ա­ռանց Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նի, Աշ­տա­րա­կի ռա­դիո­ֆի­զի­կա­յի և է­լեկտ­րո­նի­կա­յի ինս­տի­տու­տի, ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու ռա­դիո­ֆի­զի­կա­կան չա­փում­նե­րի ինս­տի­տու­տի, Ար­տա­շա­տի «Է­լեկտ­րոնս­տան­դար­տի», Գրի­գոր Գուր­զա­դյա­նի տիե­զե­րա­կան աստ­ղա­գի­տու­թյան ինս­տի­տու­տի, ա­կա­դե­մի­կոս Էվ­րիկ Աֆ­րի­կյա­նի ման­րէա­կեն­սա­բա­նու­թյան ինս­տի­տու­տի, Կի­րո­վա­կա­նի «Ավ­տո­մա­տի­կա­յի» և բա­զում այլ ինս­տի­տուտ­նե­րի ակ­տիվ մաս­նակ­ցու­թյան: Դժ­վար է պատ­կե­րաց­նել նաև խոր­հր­դա­յին հզո­րա­գույն ռազ­մա­կան մե­քե­նա­յի հա­ջո­ղու­թյուն­նե­րը ա­ռանց Ա­բո­վյա­նի «Պո­զիս­տոր» և «Չա­փիչ», Երևա­նի «Է­լեկտ­րոն», «Է­րե­բու­նի», «Բա­զալտ», «Ալ­ֆա», «Ա­վիա­կոմպ­լեքս», «Հա­յէ­լեկտ­րո», Լե­նի­նա­կա­նի «Օ­մե­գա», Գո­րի­սի «Միկ­րո­շար­ժիչ», Ա­պա­րա­նի «Նիգ» և «Ա­րա­գած», Դի­լի­ջա­նի «Իմ­պուլս» ԳԱՄ-ե­րի ու գոր­ծա­րան­նե­րի: Բա­ցա­ռա­պես Մեր­գե­լյա­նի ինս­տի­տու­տում են ստեղծ­վել ԽՍՀՄ հա­կաօ­դա­յին պաշ­տա­նու­թյու­նը ղե­կա­վա­րող բո­լոր հա­մա­կար­գե­րը: Հի­մա որ­տե՞ղ են այդ ԳԱՄ-երն ու գոր­ծա­րան­նե­րը, ո­րոնք կա­րող էին աշ­խա­տել սե­փա­կան ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյան հա­մար, ստեղ­ծել անհ­րա­ժեշտ տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րը՝ թշ­նա­մուն սե­փա­կան զի­նա­տե­սակ­նե­րով պատ­ժե­լու հա­մար: Պա­տաս­խա­նը բո­լորս գի­տենք. դրանք թա­լան­վել ու շար­քից դուրս են բեր­վել մեր ան­կախ երկ­րի պատ­մու­թյան ա­ռա­ջին իսկ տա­րի­նե­րին՝ ԼՏՊ-ի օ­րոք:
Ի մի­ջի այ­լոց, շատ է խոս­վում թա­լա­նի մա­սին, բայց քչե­րը գի­տեն այդ բա­ռի ի­մաս­տը: Թա­լա­նը թուր­քե­րե­նով նշա­նա­կում է հա­ջո­ղու­թյուն. գրավ­ված տա­րածք­նե­րը տրա­մադ­րել են հրո­սա­կախմ­բե­րին՝ որ­պես ա­վար, հրո­սակ­նե­րի հա­մար դա հա­ջո­ղու­թյուն էր: Թուր­քե­րի փո­խա­րեն այդ թա­լա­նի գոր­ծը բարձր մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­րին մեր ներ­քին «թուր­քե­րը», ո­րոնք դրա հաշ­վին հարս­տա­ցան ու ֆի­նան­սա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­սան: Ա­կա­դե­միան ոչ միայն իր տա­րեր­քի մեջ չէ, չի աշ­խա­տում, այլև խո­չըն­դո­տում է մյուս գիտ­նա­կա­նե­րի աշ­խա­տանք­նե­րի կա­տար­մանն ու ներ­դր­մա­նը մեր երկ­րում:
Խո­սենք փաս­տե­րով։ Այս­պի­սի մի պատ­մու­թյուն. 2002 թվին Մոսկ­վա­յից, հա­տուկ ա­ռա­քե­լու­թյամբ ինձ մոտ ե­կավ Ռու­սաս­տա­նի գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի թղ­թա­կից ան­դամ, Հա­յաս­տա­նի ԳԱԱ ար­տա­սահ­մա­նյան ան­դամ, քի­միա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Վի­լեն Ա­զա­տյա­նը, նա նաև Ա­րա Աբ­րա­հա­մյա­նի գի­տա­կան խոր­հր­դա­կանն էր:
-Ա­րա Աբ­րա­հա­մյա­նը ցան­կա­նում է Հա­յաս­տա­նում արևա­յին տեխ­նի­կա­յի գոր­ծա­րան կա­ռու­ցել, հե­տաքր­քր­ված է հե­լիո­ֆի­կա­ցիա­յի Ձեր ծրագ­րով, ես ե­կել եմ ծա­նո­թա­նա­լու ծրագ­րի հետ ու նրան մաս­նա­գի­տա­կան կար­ծիք ներ­կա­յաց­նե­լու:
-Խնդ­րեմ, շատ լավ կլի­նի,- պա­տաս­խա­նե­ցի ես, ու պրո­ֆե­սոր Ա­զա­տյա­նի հետ ան­ցանք Էջ­միա­ծի­նի և Երևա­նի արևա­յին պո­լի­գոն­նե­րով։ Նա տե­սավ գոր­ծող նմուշ­նե­րը, ո­րոշ չա­փում­ներ ու հաշ­վարկ­ներ կա­տա­րեց հաս­կա­ցավ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի կարևո­րու­թյու­նը, մի քիչ էլ զար­մա­ցավ, որ Հա­յաս­տա­նի պայ­ման­նե­րում այդ­քան գործ է կա­տար­վել, հե­ռան­կար­ներն էլ շատ մեծ են, Հա­յաս­տա­նի ար­դյու­նա­բե­րու­թյան ու գյու­ղատն­տե­սու­թյան հա­մար կարևոր ուղ­ղու­թյուն կլի­նի:
-Ծրա­գիրն ամ­բող­ջա­կան է ու հե­ռան­կա­րա­յին, հա­մոզ­ված եմ, որ Ա­րա Ար­շա­վի­րո­վի­չին այն դուր կգա, արևա­յին տեխ­նի­կա­յի գոր­ծա­րա­նը Դուք կու­նե­նաք, և կարևոր է, որ այն նա­խա­տե­սել եք կազ­մա­կերպ­վել Սպի­տա­կում՝ վե­րե­լակ­նե­րի գոր­ծա­րա­նի տա­րած­քում, դա կն­պաս­տի ա­ղե­տի գո­տու վե­րա­կան­գն­մա­նը, երկ­րա­շար­ժից տու­ժած ու գոր­ծա­զուրկ մարդ­կանց սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը, ար­տա­գաղ­թի կանխ­մա­նը:
Եր­կու օր անց մենք դար­ձյալ հան­դի­պե­ցինք Մաշ­տո­ցի պո­ղո­տա­յի ի­րենց տան մոտ. նրա հո­րը` քի­մի­կոս Վա­ղարշ Ա­զա­տյա­նին նվիր­ված հու­շա­քարն էին բա­ցում:
-Դուք հզոր գործ եք ա­րել, սա­կայն Ձեր աշ­խա­տանք­նե­րը ա­կա­դե­միա­յում չեն գնա­հա­տում, ընդ­հա­նուր կար­ծի­քը բա­ցա­սա­կան է:
Վի­լեն Ա­զա­տյանն իր մեջ ուժ չգ­տավ՝ սե­փա­կան աչ­քով տե­սա­ծը Ա­րա Աբ­րա­հա­մյա­նին ներ­կա­յաց­նե­լու հա­մար, ա­կա­դե­միա­յի կար­ծի­քը նրա հա­մար ա­վե­լի կարևոր էր, հե­ղի­նա­կու­թյան հարց կար: Ինձ ան­գամ հե­տաքր­քիր չէր պար­զել, թե ա­կա­դե­միա­յի որ գոր­ծիչն էր նման «հե­ղի­նա­կա­վոր» կար­ծիք հայտ­նել, ե­թե նրան­ցից ոչ մե­կը տե­ղյակ չէր մեր գոր­ծե­րից, Աստ­ված ի­րենց հետ: Այդ պատ­մու­թյու­նից բա­վա­կան ժա­մա­նակ է ան­ցել: Ա­րա Աբ­րա­հա­մյա­նի արևա­յին գոր­ծա­րա­նը չկա­ռուց­վեց ոչ Սպի­տա­կում, ոչ էլ մեկ այլ վայ­րում, Սպի­տա­կի մե­խա­նի­կա­կան գոր­ծա­րա­նի մաս­նա­շեն­քե­րն այլևս չկան, 2016 թվին դրանք քան­դե­ցին ու վա­ճա­ռե­ցին ան­հայտ ուղ­ղու­թյամբ՝ ի հա­ճույս Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի, որ Հա­յաս­տա­նը լուրջ գոր­ծա­րան­ներ չու­նե­նա:
Ադր­բե­ջա­նը, ի տար­բե­րու­թյուն «մեր խե­լոք» հա­յե­րի, պահ­պա­նել է իր կարևոր գոր­ծա­րան­նե­րը, օ­րի­նակ, Ար­տա­շա­տի «է­լեկտ­րոնս­տան­դարտ» ԳՀԻ-ն տեխ­նո­լո­գիա­կան կա­ռա­վար­ման տի­րույ­թում գտն­վող Բաք­վի «Ա­զո­նը», ո­րը ԽՍՀՄ ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի հա­մար 155 սե­րիա­յի միկ­րոս­խե­մա­ներ էր ար­տադ­րում, շա­րու­նա­կում է աշ­խա­տել այդ ուղ­ղու­թյամբ, միկ­րոս­խե­մա­ներ է ար­տադ­րում Ադր­բե­ջա­նի ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյան կա­րիք­նե­րի հա­մար՝ շա­րու­նա­կե­լով ակ­տիվ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը Զե­լե­նոգ­րա­դի «Անգ­ստ­րեմ» և «Միկ­րոն» խո­շոր գոր­ծա­րան­նե­րի հետ: Իսկ ա­վե­լի հզոր, ԽՍՀՄ բո­լոր գոր­ծա­րան­նե­րին է­լեկտ­րո­նա­յին տա­րա­տե­սակ սար­քեր մա­տա­կա­րա­րող «Պո­զիս­տո­րը», «Է­րե­բու­նին», «Բա­զալ­տը», «Ռաստ­րը», «Օ­մե­գան», «Ա­վիա­կոմպ­լեք­սը» և այլ խո­շոր հայկական գոր­ծա­րան­ներն ու ար­տադ­րա­կան միա­վո­րում­նե­րը այլևս չկան: Այս ա­մե­նի մա­սին շա­տե­րը գի­տեն, բայց գե­րա­դա­սում են լռել, չտես­նե­լու տալ՝ հա­վա­նա­բար ինչ-որ բա­նից վա­խե­նա­լով կամ զգու­շա­նա­լով:
Հար­գե­լի կո­լե­գա­ներ, հի­մա ար­դեն վա­խե­նալ պետք չէ, մեր վախն ար­դեն ան­ցել է, պետք է ա­ռաջ նա­յել ու մտա­ծել երկ­րի մա­սին և հի­շել, որ մե­զա­նից բա­ցի ու­րիշ ա­նող­ներ չկան ու չեն լի­նե­լու, դա, ա­ռա­ջին հեր­թին, մեր գիտ­նա­կան­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան դաշ­տում է:
Ի­հար­կե, Սպի­տա­կի վե­րե­լա­կա­շի­նա­կան մե­խա­նի­կա­կան գոր­ծա­րա­նի ճա­կա­տա­գիրն այլ կերպ կդա­սա­վոր­վեր, ե­թե Մոսկ­վա­յից ե­կած պրո­ֆե­սոր Ա­զա­տյա­նը ի գի­տու­թյուն չըն­դու­ներ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի վե­րա­բե­րյալ ՀՀ ԳԱԱ-ի «հե­ղի­նա­կա­վոր», բայց ի­րա­կա­նում սխալ ու ան­պա­տաս­խա­նա­տու կար­ծի­քը, ո­րը թե­լադր­ված է ներ­կա­յիս ա­կա­դե­միա­կան ղե­կա­վա­րու­թյան չհիմ­նա­վոր­ված մե­ծամ­տու­թյու­նից ու չկա­մու­թյու­նից, կարևո­րը յու­րա­յին­նե­րի գոր­ծերն են, ե­թե նրանց մոտ ո­չինչ չի ստաց­վում, ա­պա ու­րիշ­նե­րի մոտ էլ չպետք է լի­նի: Ե­թե ա­կա­դե­միան իմ «կար­ծի­քով» չխան­գա­րեր, ա­պա Ա­րա Աբ­րա­հա­մյա­նի հետ կսկ­սեինք կազ­մա­կեր­պել Սպի­տա­կի հե­լիո­տեխ­նի­կա­կան սար­քե­րի գոր­ծա­րա­նը, ընդ­հա­նուր առ­մամբ պատ­կերն այս­պի­սին կլի­ներ.. Սպի­տա­կի մե­խա­նի­կա­կան գոր­ծա­րա­նի տա­րած­քում աշ­խար­հում ա­ռա­ջին բա­զա­յին հե­լիո­տեխ­նի­կա­կան գոր­ծա­րա­նը՝ 14 հա­զար քմ ընդ­հա­նուր ար­տադ­րա­կան մա­կե­րե­սով, 5 հա­զար աշ­խա­տա­տե­ղով, 300 մի­լիոն դո­լա­րի ար­տադ­րա­կան ծա­վալ­նե­րով, որ­տեղ կար­տադր­վեին ժա­մա­նա­կա­կից արևա­յին տեխ­նի­կա, հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան ու հար­ձա­կո­ղա­կան զի­նա­տե­սակ­ներ՝ հայ­կա­կան բա­նա­կի, Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի տն­տե­սու­թյուն­նե­րի հա­մար և, ա­մե­նա­կարևո­րը, աշ­խար­հով մեկ կտա­րած­վեինք հայ­կա­կան հե­լիո­տեխ­նի­կա­կան գոր­ծա­րան­նե­րով: Մեզ այլևս պետք չէր լի­նի մտա­ծել ռու­սա­կան գա­զի թան­կա­ցում­նե­րի, է­ներ­գե­տիկ շր­ջա­փա­կում­նե­րի, թուրք-ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­նե­րին դի­մա­կա­յե­լու մա­սին և այլն, և այլն: Բայց այս ա­մե­նի ֆո­նին ա­րի ու հաս­կա­ցիր ՀՀ գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի «դիր­քո­րոշ­ման» շար­ժա­ռիթ­նե­րի ամ­բող­ջու­թյու­նը։ Ի՞նչն էր պատ­ճա­ռը, որ Ա­րա Աբ­րա­հա­մյա­նի նա­խա­ձեռ­նու­թյու­նը այդ­քան դուր չէր ե­կել ա­կա­դե­միա­յում դիր­քա­վոր­ված ա­կա­դե­մի­կոս­նե­րին ու նրանց ա­կա­դե­մի­կոս նա­խա­գա­հին, ի՞ն­չը կխան­գա­րեր, ե­թե մենք միա­սին աշ­խա­տեինք ու Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և ա­պա հա­մայն աշ­խար­հի հե­լիո­ֆի­կա­ցիան սկ­սեինք Սպի­տա­կից: Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նի գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի դեպ­քում նման ի­րադ­րու­թյուն ստեղծ­վել չէր կա­րող, ես ար­դեն գրել եմ, թե բազ­մազ­բաղ Վիկ­տոր Հա­մա­զաս­պո­վի­չը ինչ­պես էր ժա­մա­նակ տրա­մադ­րում ինձ և տ.գ.թ., բազ­մա­թիվ գյու­տե­րի հե­ղի­նակ Ռու­բեն Մար­տի­րո­սյա­նին՝ գի­տա­տեխ­նի­կա­կան հար­ցեր քն­նար­կե­լու հա­մար, ման­կա­կան հե­տաք­րք­րա­սի­րու­թյամբ լսում էր մեզ, նրա մոտ նաև հպար­տու­թյան զգա­ցում կար մեր ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի ու գի­տա­կան նոր գա­ղա­փար­նե­րի նկատ­մամբ: Մոտ հինգ տաս­նա­մյակ շա­րու­նակ Համ­բար­ձու­մյա­նը, լի­նե­լով աշ­խար­հահռ­չակ գիտ­նա­կան և տե­սա­կան աստ­ղա­ֆի­զի­կա­յի հիմ­նա­դիր, ա­մեն կերպ նպաս­տում էր Հա­յաս­տա­նի գի­տու­թյան զար­գաց­մա­նը և ե­րի­տա­սարդ գի­տա­կան կադ­րե­րով հա­մալր­մա­նը: Եվ խնդ­րեմ, 1993 թվից Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նին հե­ռաց­րին ա­կա­դե­միա­յի գոր­ծե­րից ու գի­տա­կան այդ խո­շոր կենտ­րո­նի ղե­կը հանձ­նե­ցին «գի­տու­թյան և ար­տադ­րու­թյան խո­շո­րա­գույն կազ­մա­կեր­պիչ, պե­տա­կան գոր­ծիչ, ա­կա­դե­մի­կոս Ֆա­դեյ Սարգ­սյա­նին, ո­րի ղե­կա­վար­ման տա­րի­նե­րին ի­րա­կա­նաց­վում են ա­կա­դե­միա­յի հա­մար նպաս­տա­վոր ռե­ֆորմ­ներ, ըն­դուն­վում է «Գի­տա­կան և գի­տա­տեխ­նի­կա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քը, ԳԱԱ-ն ստա­նում է ՀՀ կա­ռա­վա­րու­թյան խոր­հր­դա­տուի հա­տուկ կար­գա­վի­ճակ»: Գի­տու­թյան հե­ղի­նա­կա­վոր գործ­չին փո­խա­րի­նե­լով գի­տու­թյան կազ­մա­կերպ­չով` ԼՏՊ-ն իր հա­մար մեկ կարևոր խն­դիր լու­ծեց. ա­զատ­վեց սկզ­բուն­քա­յին ու հայ­րե­նա­սեր ընդ­դի­մա­խո­սից ու կոտ­րեց ա­կա­դե­միա­յի ող­նա­շա­րը: ԼՏՊ-ն գիտ­նա­կա­նին փո­խա­րի­նեց «գի­տու­թյան և ար­տադ­րու­թյան խո­շո­րա­գույն կազ­մա­կերպ­չով»: 2006 թ. այդ կազ­մա­կերպ­չին փո­խա­րի­նեց մեկ այլ «կազ­մա­կեր­պիչ»՝ «գի­տու­թյան և կր­թու­թյան ճա­նաչ­ված կազ­մա­կեր­պիչ, ռա­դիո­ֆի­զի­կոս, ա­կա­դե­մի­կոս Ռա­դիկ Մար­տի­րո­սյա­նը: Հայտ­նի է, որ Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նը կտ­րա­կա­նա­պես դեմ էր ՀՀՇ-ին:
-Տղա ջան,- Ղա­րա­բա­ղի հա­մար Մոսկ­վա­յի հյու­րա­նո­ցում հա­ցա­դու­լի նս­տած աշ­խար­հահռ­չակ գիտ­նա­կա­նը այս­պես էր ար­տա­հայտ­վել նրան այ­ցի ե­կած ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր Նո­րայր Մու­րա­դյա­նի ներ­կա­յու­թյամբ,- սրանք (ՀՀՇ-ն) թշ­նա­մի են, ու­զում են եր­կի­րը քան­դել:
Հի­մա մենք դա գի­տենք, դրա­նում վա­ղուց ենք հա­մոզ­վել, մեր մե­ծա­նուն գիտ­նա­կա­նը ա­մեն ինչ ճիշտ էր նկա­տել: ԼՏՊ-ն դրա­նով չէր բա­վա­րար­վել, փոր­ձել էր ա­մեն կերպ նվաս­տաց­նել հա­յե­րիս հա­մար կուռք դար­ձած աշ­խար­հահռ­չակ գիտ­նա­կա­նին: Բյու­րա­կա­նում նրա տե­ղա­կալ Լյուդ­վիգ Բա­ղի­յա­նը պատ­մել է. «Ան­կա­խու­թյան մութ ու ցուրտ տա­րի­նե­րին նա քնում էր իր բնա­կա­րա­նի խո­հա­նո­ցում, տա­քա­նա­լու հա­մար նավ­թա­վառ էին տվել, բայց նավ­թը չէին տվել, նավ­թի հար­ցը թո­ղել էին Վիկ­տոր Հա­մա­զաս­պո­վի­չի վրա, նավթ ճա­րե­լու գոր­ծը վերց­րել էի ինձ վրա»: Աշ­խար­հահռ­չակ գիտ­նա­կա­նի և «գի­տու­թյան ու ար­տադ­րու­թյան խո­շո­րա­գույն կազ­մա­կերպ­չի» տար­բե­րու­թյու­նը ա­կա­դե­միան զգաց միան­գա­մից, երբ Ֆա­դեյ Սարգ­սյա­նի հրա­մա­նով ա­կա­դե­միա­յի բո­լոր թղ­թա­կից ան­դամ­նե­րը, ա­ռանց ընտ­րու­թյուն­նե­րի և այլ «ձևա­կան ա­վե­լոր­դու­թյուն­նե­րի» ստա­ցան ա­կա­դե­մի­կո­սի կո­չում­ներ: Սա ա­կա­դե­միա­յի պատ­մու­թյան մեջ չլս­ված դեպք էր, նախ­կի­նում ա­կա­դե­մի­կոս դառ­նա­լու հա­մար պետք էր ու­նե­նալ ակ­նա­ռու, հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կու­թյան գի­տա­կան ար­դյունք­ներ, գյու­տեր ու հայտ­նա­գոր­ծու­թյուն­ներ: Այդ­պի­սով «գի­տու­թյան կազ­մա­կերպ­չին» հա­ջող­վեց իր թևի տակ առ­նել նո­րա­թուխ ա­կա­դե­մի­կոս­նե­րին, նրանց օգ­նու­թյամբ չե­զո­քաց­նել Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նի ու գի­տու­թյա­նը նվի­րյալ ա­կա­դե­մի­կոս­նե­րի դի­մադ­րու­թյու­նը (Գուր­գեն Սա­հա­կյա­նի, Պա­րիս Հե­րու­նու, Գրի­գոր Գուր­զա­դյա­նի, Էվ­րիկ Աֆ­րի­կյա­նի և այ­լոց), ո­րոնք այդ­պես էլ չգ­նա­հա­տե­ցին ա­կա­դե­միա­յի նշա­նա­կո­վի ղե­կա­վա­րու­թյա­նը, ո­րը ֆուն­դա­մեն­տալ ու կի­րա­ռա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րը կազ­մա­կեր­պե­լու, հան­րա­պե­տու­թյու­նում կա­տար­վող գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րը կոոր­դի­նաց­նե­լու իր կարևոր ա­ռա­քե­լու­թյու­նը ստո­րա­դա­սեց կո­մեր­ցիոն գոր­ծու­նեու­թյա­նը, ին­չը դար­ձավ ՀՀ ԳԱԱ-ի այ­ցե­քար­տը: Սա հա­մա­հունչ էր Ֆա­դեյ Սարգ­սյա­նի աշ­խա­տան­քա­յին ո­ճին, մենք ա­ռանձ­նա­կի ու­շադ­րու­թյուն չդարձ­րինք, թե ինչ­պես Բաղ­րա­մյան 24-ի գի­տա­կան գրա­կա­նու­թյան գրա­խա­նու­թը դար­ձավ գե­ղար­վես­տա­կան սա­լոն, ա­կա­դե­միա­յի նա­խա­գա­հու­թյան դահ­լի­ճը դար­ձավ «ախ­պեր տղեր­քի» հա­մար ծնուն­դի և հո­բե­լյա­նա­կան այլ մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կերպ­ման վայր և այլն:
2004 թվից ա­կա­դե­միա­յի հա­մա­կար­գում (ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ) հայ­տն­վեց «Փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին բյու­րո» ՊՈԱԿ-ը: Այդ հա­մեստ ա­նու­նը կրող բյու­րոն դար­ձել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում կո­ռուպ­ցիոն գոր­ծե­րը սպա­սար­կող (հա­վա­նա­բար նաև կա­ռա­վա­րող ու կար­գա­վո­րող) կա­ռույց­նե­րից մե­կը: Հա­յաս­տա­նի դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում տեղ գտած կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րը կա­տար­վում են ՀՀ ԳԱԱ «Փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին բյու­րո» ՊՈԱԿ-ի մի­ջո­ցով, ո­րի «հիմ­նա­կան գոր­ծա­ռույթ­ներն են քրեա­կան հե­տապն­դում և ար­դա­րա­դա­տու­թյուն ի­րա­կա­նաց­նող մար­մին­նե­րի կող­մից նշա­նակ­վող փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ի­րա­կա­նա­ցում ո­լոր­տում.... »:
Մի տրա­մա­բա­նա­կան հարց՝ ի՞նչ գործ ու­նի այս­տեղ ՀՀ ԳԱԱ-ն, ին­չո՞ւ է դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րի հա­մար հիմ­քեր տրա­մադ­րող այդ մար­մի­նը հայ­տն­վել ՀՀ գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի հա­մա­կար­գում, թաքն­վում է նրա ան­վան տակ: Իմ կար­ծի­քով` սա նման է օ­պե­րա­ցիա «յ»-ին. որ­պես­զի ոչ ոք չկ­ռա­հի: Ի­հար­կե, ու՞մ մտ­քով կանց­ներ, որ Հով­սեփ Օր­բե­լու և Վիկ­տոր Հա­մա­բար­ձու­մյա­նի ստեղ­ծած գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միան կա­րող է այն աս­տի­ճա­նի բա­րո­յալք­վել, որ անց­նի երկ­րի կո­ռուպ­ցիոն գոր­ծե­րի ու գոր­ծարք­նե­րի հա­մար սուտ «փաս­տեր» ու «ա­պա­ցույց­ներ» մո­գո­նե­լու ան­պատ­վա­բեր գոր­ծին: Ինչ էլ լի­նի, քա­նի տաս­նա­մյակ էլ անց­նի, հայ ժո­ղովր­դի կող­մից մեր գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միան ըն­կալ­վե­լու է որ­պես Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նի ա­կա­դե­միա, մա­քուր ու ա­նա­ղարտ, հայ ժո­ղովր­դին ու պե­տու­թյա­նը անմ­նա­ցորդ ծա­ռա­յող մի սուրբ կա­ռույց:
Բայց, ինչ ա­րած, այդ­պես է դա­սա­վոր­վում Հա­յաս­տա­նի ճա­կա­տա­գի­րը, երբ երկ­րի ա­ռաջ կանգ­նած խն­դիր­նե­րի, տն­տե­սու­թյան, ար­դյու­նա­բե­րու­թյան, ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան զար­գաց­ման կարևոր գոր­ծե­րը ինք­նա­հո­սի մատ­նած, ա­կա­դե­միա­յի ղե­կա­վար կազ­մը՝ ա­կա­դե­մի­կոս Ռա­դիկ Մար­տի­րո­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, ընտ­րել է կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րի մի­ջո­ցով փող աշ­խա­տե­լու ճա­նա­պար­հը, և ում հետ: Այս­տեղ կա­րե­լի է տալ ՀՀ ԳԱԱ «Փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին բյու­րո­յի» նախ­կին տնօ­րեն Ար­տա­շես Ջա­վա­դյա­նի, ներ­կա­յիս տնօ­րեն Ար­գամ Հով­սե­փյա­նի, ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նի, ա­կա­դե­մի­կոս Ռա­դիկ Մար­տի­րո­սյա­նի և «մե­ծա­պա­տիվ» այլ մու­րաց­կան­նե­րի ա­նուն­նե­րը, պաշ­տո­նյա մարդ­կանց, ով­քեր ի­րենց գր­պա­նի հա­մար փո­ղեր են աշ­խա­տում՝ ա­ռանց հա­շիվ տա­լու, որ դրա­նով իսկ կաս­կա­ծի տակ են դնում գի­տա­կան այդ կարևո­րա­գույն օ­ջա­խի բուն ի­մաս­տը, դերն ու նշա­նա­կու­թյու­նը: Այս­պի­սի ան­հա­վա­նա­կան հետևու­թյուն­նե­րի հան­գե­ցի պա­տա­հա­բար՝ վեր­լու­ծե­լով իմ ըն­տա­նի­քին վե­րա­բե­րող ԵԿԴ/3442/02/15 քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծի նյու­թե­րը, երբ աս­պա­րե­զում հայ­տն­վեց «Փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին բյու­րո» ՊՈԱԿ-ի 2016 թվի նո­յեմ­բե­րի 17-ի թիվ 15-0406 փոր­ձա­գե­տի եզ­րա­կա­ցու­թյու­նը, դա ակն­հայտ սխալ եզ­րա­կա­ցու­թյուն էր, ո­րը ես բո­ղո­քար­կե­ցի՝ դի­մե­լով տնօ­րեն Ար­տա­շես Ջա­վա­դյա­նին, հե­տո ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նին, ո­չինչ չս­տաց­վեց: Մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րում շատ է քն­նարկ­վում սխալ փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի թե­ման, դրանք դր­վում են դա­տա­կան ակն­հայտ սխալ վճիռ­նե­րի հիմ­քում՝ դառ­նա­լով օ­րի­նա­կան ուժ ստա­ցած «փաս­տեր», և «ա­պա­ցույց­ներ»: Չանդ­րա­դառ­նա­լով մեր կոնկ­րետ գոր­ծի ման­րա­մաս­նե­րին, միայն ըն­դգ­ծեմ` ակն­հայտ սխալ փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի հիմ­նա­կան գա­ղա­փա­րը. խո­շոր չա­փի (մինչև 1000 դո­լա­րի սահ­ման­նե­րում) կամ ա­ռանձ­նա­պես խո­շոր չա­փի (1000-ից 10 հա­զար և ա­վե­լի դո­լա­րի սահ­ման­նե­րում) կա­շառ­քի դի­մաց այդ բյու­րոն կա­րող է ՀՀ ԳԱԱ-ին են­թա­կա հիմ­նար­կի ա­նու­նից տալ փոր­ձա­գի­տա­կան սխալ եզ­րա­կա­ցու­թյուն­ներ, ո­րոնց հե­ղի­նակ­նե­րի հա­մար սահ­ման­ված պա­տի­ժը հինգ տա­րի է (ՀՀ քր. օր-ի Հոդ­ված 338), բայց փոր­ձա­գետ­նե­րը գնում են դրան, ո­րով­հետև մե­ջը և փող կա, և պլան­ներ կա­տա­րե­լու խն­դիր:
Ե­թե մի պահ վե­րա­նանք կոնկ­րետ դեպ­քե­րի նկա­րագ­րու­մից, ՊՈԱԿ-ի սխալ եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը հան­գեց­նում են հետևյա­լին` մա­ծու­նը սև է: Դա­տա­րան­նե­րում ի­զուր մի փոր­ձեք ա­պա­ցու­ցել հա­կա­ռա­կը, այն է` մա­ծու­նը սպի­տակ է։ Մտեք կա­շա­ռա­կեր դա­տա­վոր­նե­րի դրու­թյան մեջ, նկա­տի ու­նե­ցեք, որ նրանք չա­փա­զանց մեծ ռիս­կի են դի­մում՝ հիմն­վե­լով ակն­հայտ սխալ փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի վրա, դա ըն­դա­մե­նը մի փոք­րիկ ծղոտ է, ո­րից դա­տա­վոր­նե­րը ստիպ­ված են կառ­չել, ձեռք գցել, դա­տա­կան սխալ վճիռ­ներ կա­յաց­նե­լիս նրանք խեղդ­վո­ղի կար­գա­վի­ճակ ու­նեն, ո­րով­հետև մշ­տա­պես ստիպ­ված են ի­րենց ակն­հայտ ա­նար­դար դա­տավ­ճիռ­նե­րը, վճիռ­նե­րը կամ դա­տա­կան այլ ակ­տե­րը կա­յաց­նել՝ փշե­րի վրա նս­տած վի­ճա­կում: Դժ­վար չէ հաս­տա­տել, որ­պես աք­սիո­մա­տիկ ճշ­մար­տու­թյուն, որ ակն­հայտ սխալ փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի վրա հիմն­ված դա­տավ­ճիռ­նե­րը, վճիռ­նե­րը և դա­տա­կան այլ ակ­տե­րը միայն ա­նար­դար են լի­նե­լու: Իսկ սա ար­դեն բա­ցա­հայտ կո­ռուպ­ցիա է՝ ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զի թիվ 82 հրա­մա­նով (2008 թվի նո­յեմ­բե­րի 19) հաս­տատ­ված կո­ռուպ­ցիոն հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի ցան­կի 29-րդ կե­տի, հոդ­ված 352 (ակն­հայտ ա­նար­դար դա­տավ­ճիռ, վճիռ կամ դա­տա­կան այլ ակ­տեր կա­յաց­նե­լը): Նման դեպ­քե­րում դա­տա­վոր­նե­րի կա­շա­ռա­կեր լի­նե­լու փաս­տե­րը հա­տուկ ա­պա­ցույց­նե­րի, տե­սան­կա­րա­հա­նում­նե­րի կամ այլ ձևե­րով ֆիքս­ման կա­րիք չու­նեն: Հի­շեց­նեմ, որ ՀՀ քր. օր. հոդ­ված 311-ի 4-3 կե­տով «Կա­շառք ստա­նա­լը դա­տա­վո­րի կող­մից՝ պատժ­վում է ա­զա­տազ­րկ­մամբ՝ յո­թից տաս­ներ­կու տա­րի ժամ­կե­տով՝ գույ­քի բռ­նագ­րավ­մամբ կամ ա­ռանց դրա»:
Հե­տաքր­քիր մի դի­տար­կում. խոր­հր­դա­յին քրեա­կան օ­րենս­գր­քե­րում չես գտ­նի դա­տա­վո­րի կող­մից կա­շառք ստա­նա­լու վե­րա­բե­րյալ որևի­ցե հի­շա­տա­կում, Ստա­լի­նի տա­րի­նե­րին դա­տա­վոր­նե­րը ան­կա­շառ ու ազն­վա­գույն մար­դիկ էին:
Իմ ման­կու­թյան ըն­կեր Համ­լետ Ե­դի­գա­րյա­նի հայ­րը՝ Մկր­տիչ Ե­դի­գա­րյա­նը, Սպի­տա­կի դա­տա­վորն էր, մի մարդ, ում ազն­վու­թյան մա­սին մինչ օրս լե­գենդ­ներ են պատ­մում, հի­շում են: Մեր դա­տա­վոր­նե­րը շատ կա­շա­ռա­կեր, բայց և չա­փա­զանց զգույշ են, սխալ վճիռ­ներ կա­յաց­նե­լու հա­մար նրանք պետք է հիմն­վեն միայն ա­կա­դե­միա­յի այդ բյու­րո­յի սխալ եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի վրա: Ի­զուր ան­ցան ԵԿԴ/3442/02/15 քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծով դա­տա­վոր Է­դուարդ Ա­մա­լյա­նին մի բան հաս­կաց­նե­լու իմ ջան­քե­րը, որ «մա­ծու­նը սպի­տակ է լի­նում»՝ նրան ցույց տա­լով լի­ցեն­զա­վոր­ված փոր­ձա­գի­տա­կան այլ կազ­մա­կեր­պու­թյան ճիշտ եզ­րա­կա­ցու­թյու­նը:
Հնա­րա­վոր է` «մա­ծու­նը սպի­տակ է», բայց այդ եզ­րա­կա­ցու­թյու­նը բաղ­կա­ցած է մեկ է­ջից, իսկ ԳԱԱ ՊՈԱԿ-ի եզ­րա­կա­ցու­թյու­նը ճիշտ ձևով է կազմ­ված, 10 է­ջի վրա՝ իր հա­վել­ված­նե­րով: Ի­հար­կե, մեր դա­տա­վոր­ներն ու­նակ են թա­ցը ջո­կե­լու չո­րից, ան­գիր գի­տեն ի­րենց գոր­ծար­քի հար­մար ըն­դու­նե­լի «ճիշտն» ու «սխա­լը», հեռ­վից հե­ռու ճա­նա­չում են նպաս­տա­վոր փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը՝ միշտ ձևով ճիշտ, բո­վան­դա­կու­թյամբ՝ սխալ, կարևո­րը դա չէ, կարևո­րը վերջ­նա­կան ար­դյուն­քին հաս­նելն է՝ գու­մա­րա­յին հա­մար­ժե­քով ար­տա­հայտ­ված: ՊՈԱԿ-ի հար­ցում իմ բազ­մա­թիվ բո­ղոք­նե­րը պսակ­վե­ցին հա­ջո­ղու­թյամբ, սխալ փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյան հե­ղի­նա­կին ու նրա տնօ­րե­նին հե­ռաց­րին աշ­խա­տան­քից: Հույս ու­նեի, որ նոր տնօ­րեն Ար­գամ Հով­սե­փյա­նը ՀՀ ԳԱԱ-ի «Փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին բյու­րո» ՊՈԱԿ-ում կսկ­սի կարգ ու կա­նոն հաս­տա­տել, Նի­կոլ Փա­շի­նյա­նի սի­րուց դրդ­ված կպայ­քա­րի կա­շա­ռա­կե­րու­թյամ դեմ: Իմ հար­ցով դի­մե­ցի նոր տնօ­րե­նին, ա­հա նրա պա­տաս­խա­նը. «Հար­գե­լի պա­րոն Հա­մա­զաս­պյան, «Փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին բյու­րո» ՊՈԱԿ-ում 28.06.2018 թ. ստաց­ված Ձեր գրու­թյանն ի պա­տաս­խան հայ­տն­վում է, որ «Փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին բյու­րո» ՊՈԱԿ-ում թիվ ԵԿԴ 3442/02/15 քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծով Երևան քա­ղա­քի Կենտ­րոն և Նորք-Մա­րաշ վար­չա­կան շր­ջան­նե­րի ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րա­նի կող­մից նշա­նակ­ված փոր­ձաքն­նու­թյունն ի­րա­կա­նաց­վել և ա­վարտ­վել է 17.11. 2016 թ.-ին և տր­վել է թիվ 15-0406Դ փոր­ձա­գե­տի եզ­րա­կա­ցու­թյու­նը: Այ­սինքն դա­տա­վա­րա­կան ա­ռու­մով դա­տա­րա­նի ո­րոշ­մամբ նշա­նակ­ված փոր­ձաքն­նու­թյան կա­տա­րու­մը դեռևս 17.11. 2016 թ.-ին ար­դեն իսկ ե­ղել է ա­վարտ­ված, ո­րի պայ­ման­նե­րում ներ­կա­յումս դա­տա­վա­րա­կան հիմ­քեր չկան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րի կող­մից դա­տա­վա­րու­թյան մաս­նակ­ցի գրու­թյան հի­ման վրա անդ­րա­դառ­նա­լու ա­վե­լի քան 1,5 տա­րի ա­ռաջ տր­ված փոր­ձա­գե­տի եզ­րա­կա­ցու­թյան հիմ­նա­վոր­վա­ծու­թյան, կա­տար­ված հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի կամ այլ հար­ցե­րին: Ինչ վե­րա­բեր­վում է «Փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին բյու­րո» ՊՈԱԿ-ի աշ­խա­տա­կից­նե­րի, այդ թվում նախ­կին տնօ­րե­նի, վե­րա­բե­րյալ Ձեր սու­բեկ­տիվ ո­րա­կում­նե­րին, ա­պա հարկ է նշել, որ Կազ­մա­կեր­պու­թյան ներ­կա­յիս ղե­կա­վա­րու­թյու­նը պա­տաս­խա­նա­տու է իր ղե­կա­վար­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում «Փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին բյու­րո» ՊՈԱԿ-ի կող­մից ի­րա­կա­նաց­վող գոր­ծա­ռույթ­նե­րի հա­մար: Հար­գան­քով՝ տնօ­րեն Ա. Հով­սե­փյան: 16/07/2018 թ., գրու­թյուն N 05/394»: Խոս­քը փոր­ձա­գե­տի կող­մից օ­բեկ­տի մի­տում­նա­վոր սխալ նկա­րագ­րու­թյան մա­սին է, ո­րը կա­տար­վել է հե­ռա­կա կար­գով՝ ա­ռանց օ­բյեկտ այ­ցե­լե­լու՝ օգտ­վե­լով «հայ­ցա­դի­մու­մի նյու­թե­րից»: Ես երկ­րորդ ան­գամ դի­մե­ցի նոր տնօ­րե­նին՝ բա­ցատ­րե­լով, որ նա, ել­նե­լով կո­ռուպ­ցիա­յի դեմ մղ­վող պայ­քա­րի կարևո­րու­թյու­նից, պետք է լր­ջո­րեն զբաղ­վեր իմ բարձ­րաց­րած հար­ցով, լրա­ցու­ցիչ փոր­ձաքն­նու­թյուն նշա­նա­կեր, հաս­կա­նար մեր խնդ­րի էու­թյու­նը, կողմ­նո­րոշ­վեր ճշ­տի ու սխա­լի հար­ցում, ան­ձամբ այ­ցե­լեր փոր­ձաքն­նու­թյան օ­բեկտ, որ­պես­զի հիմ­քեր չու­նե­նար իմ փաս­տե­րը «Ձեր սու­բեկ­տիվ ո­րա­կում­ներ» ան­վա­նե­լու, ըն­դու­ներ, որ նոր տնօ­րե­նը պա­տաս­խա­նա­տու է իր կազ­մա­կեր­պու­թյան կող­մից թույլ տված բո­լոր սխալ­նե­րի հա­մար՝ ան­կախ նրա­նից, թե ում տնօ­րի­նու­թյան ժա­մա­նակ է դա կա­տար­վել, պար­տա­վոր է ուղ­ղել նախ­կին­նե­րի սխալ­նե­րը, ներ­քին հե­տաքն­նու­թյան մի­ջո­ցով գտ­ներ մե­ղա­վոր­նե­րին ու հա­մա­պա­տաս­խան պա­տիժ­ներ սահ­մա­ներ: 18 ա­միս է ան­ցել իմ նա­մա­կից, պա­տաս­խա­նը չկա, թե­կուզ նոր տնօ­րե­նը պար­տա­վոր էր ող­ջա­միտ ժամ­կետ­նե­րում քա­ղա­քա­ցուն հս­տակ պա­տաս­խան տալ: Դա­տա­րան­նե­րի ո­րո­շում­նե­րից դժ­գոհ մեր ըն­թեր­ցող­նե­րին խոր­հուրդ եմ տա­լիս չըն­կճ­վել դա­տա­րան-փոր­ձա­գի­տա­կան բյու­րո սա­տա­նա­յու­թյուն­նե­րից, դի­մեք ինձ՝ ներ­կա­յաց­նե­լով դա­տա­կան կոնկ­րետ գոր­ծով փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյան հե­ղի­նա­կի, դա­տա­վո­րի, փաս­տա­բա­նի ա­նուն­նե­րը, և ես, կոմ­պյու­տե­րա­յին ծրագ­րի օգ­նու­թյամբ, կօգ­նեմ գտ­նել ար­դա­րու­թյան հաս­նե­լու Ձեր հու­սա­լի ճա­նա­պար­հը:
Պետք է փաս­տել, որ մեր տն­տե­սա­կան ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը ՀՀ գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի պա­սի­վու­թյունն է, ին­չը քո­ղար­կե­լու հա­մար ա­կա­դե­միա­յի ղե­կա­վա­րու­թյու­նը ստիպ­ված է տոր­պե­դա­հա­րել մեր երկ­րում ծն­վող գի­տա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը։ Կար­ծում եմ` ա­կա­դե­միա­յի ղե­կա­վա­րու­թյան ներ­կա­յիս կազ­մը պետք է լու­ծար­վի գիտ­նա­կան­նե­րի հա­մա­հայ­կա­կան հա­մա­ժո­ղո­վի կող­մից, և նոր, ա­վե­լի գոր­ծու­նյա կազմ ըն­տր­վի: ՀՀ կա­ռա­վա­րու­թյա­նը խոր­հր­դատ­վա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցող այդ կա­ռույ­ցը դար­ձել է մեր երկ­րի գի­տա­կան ու տն­տե­սա­կան զար­գաց­ման հիմ­նա­կան խո­չըն­դո­տը, դար­ձել է դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում գոր­ծող կո­ռուպ­ցիոն սխե­մա­յի կցոր­դը, պետք է վերջ տալ այս խայ­տա­ռա­կու­թյա­նը, վե­րա­դառ­նալ դե­պի համ­բար­ձու­մյա­նա­կան ա­կա­դե­միա ու հայ­կա­կան գի­տա­կան ողջ նե­րուժն ուղ­ղել հայ ժո­ղովր­դի բար­գա­վաճ­մա­նը նպաս­տող ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը՝ Հա­յաս­տա­նում և սփյուռ­քում:
(շա­րու­նա­կե­լի)
Վա­հան ՀԱ­ՄԱ­ԶԱՍՊ­ՅԱՆ
Տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի հե­ղի­նակ
Դիտվել է՝ 42593

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ