Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
16.06.2020 | 01:22

(Նախորդ մասը)

«Война войной, а обед-по расписанию»: Բազ­մի­մաստ այս ար­տա­հայ­տու­թյու­նը նոր ի­մաստ է ստա­նում մեր օ­րե­րում, երբ աշ­խար­հը միաս­նա­կան պա­տե­րազմ է մղում կո­րո­նա­վի­րու­սի դեմ: Բո­լորն են հաս­կա­նում, որ հի­վան­դու­թյու­նը հա­մա­մարդ­կա­յին ա­ղե­տի միայն երևա­ցող կողմն է, հս­կա­յա­կան այս­բեր­գի գա­գա­թը, ո­րի տակ թաքն­ված է ան­խու­սա­փե­լի ու ան­նա­խա­դեպ հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սա­կան ա­ղե­տը՝ իր բո­լոր դրսևո­րում­նե­րով. գոր­ծազր­կու­թյուն, սո­ցիա­լա­կան ծայ­րաս­տի­ճան լար­վա­ծու­թյուն, ո­րոշ եր­կր­նե­րում` նաև սով և պա­տե­րազմ­ներ: Մենք պետք է կա­րո­ղա­նանք ճիշտ գնա­հա­տել ի­րա­վի­ճակն ու մեր նր­բա­գույն քայ­լե­րով դուրս գալ այս փոր­ձու­թյու­նից, դուրս գալ ա­ռող­ջա­ցած ու հզո­րա­ցած: Քայ­լե­րից ա­ռա­ջի­նը պետք է լի­նի Ռո­բերտ Քո­չա­րյանի «գոր­ծի» կար­ճու­մը, նրա հար­ցը, ԼՏՊ-ի, Սերժ Սարգ­սյա­նի ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ, թող­նենք պատ­մա­բան­նե­րի գնա­հա­տան­քին՝ թե ով ինչ ա­րեց կամ ին­չը չկա­րո­ղա­ցավ ա­նել, հի­մա նման հար­ցե­րով զբաղ­վե­լու ոչ ժա­մա­նակ ու­նենք, ոչ էլ հնա­րա­վո­րու­թյուն, հի­մա կո­րո­նա­վի­րու­սա­յին այս պա­տա­յին ծու­ղա­կից դուրս գա­լու ժա­մա­նակն է, այս խնդ­րի վրա է պետք հրա­վի­րել մեր հաս­րա­կու­թյան ու­շադ­րու­թյու­նը: Ա­յո, կո­րո­նա­վի­րու­սից բա­ցի, մեր հա­սա­րա­կու­թյու­նը ու­նի նաև ա­ռող­ջաց­ման ու նոր­մալ կյան­քով ապ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն, 30 տա­րի շա­րու­նակ մենք այդ­պես էլ չկա­րո­ղա­ցանք լու­ծել մեր իշ­խա­նու­թյուն­նե­րի խն­դի­րը, ո­րոնք ի­րար հա­ջոր­դե­ցին որ­պես պրոբ­լեմ­ներ, բայց ոչ եր­բեք լու­ծում­ներ՝ մեր պե­տու­թյան ու ժո­ղովր­դի հա­մար: Մենք պետք է կա­րո­ղա­նանք լու­ծել, ո՛չ, մենք պար­տա­վոր ենք լու­ծել մեր երկ­րի ա­ռաջ կանգ­նած հրա­տապ խն­դիր­նե­րը, կո­րո­նա­վի­րու­սից հե­տո կա­զատ­վենք նաև այս ան­ճա­րակ իշ­խա­նու­թյուն­նե­րից:


Վիր­տուալ տի­րույ­թում հիմ­նե­լով «Հայ­կա­կան տեխ­նո­լո­գիա­ներ» կամ «Ժո­ղովր­դա­կան տեխ­նո­լո­գիա­ներ» ա­նու­նը կրող և հե­ռա­վար ձևա­չա­փով աշ­խա­տող գի­տաար­տադ­րա­կան միա­վո­րու­մը, իմ մտ­քով ան­գամ չէր անց­նում, որ այդ­պի­սի բուռն ար­ձա­գանք կլի­նի: Հե­ռա­խո­սով ու ին­տեր­նե­տով ինձ են դի­մում հայ­րե­նի­քի ճա­կա­տագ­րով մտա­հոգ մեր հայ­րե­նա­կից­նե­րը՝ Հա­յաս­տա­նի տար­բեր մար­զե­րից ու Ար­ցա­խից, Ֆրան­սիա­յից ու Ա­մե­րի­կա­յից, Կա­նա­դա­յից ու Ավ­ստ­րա­լիա­յից, հե­տաքր­քր­վում են մեր ծրագ­րե­րով, հա­մա­տեղ աշ­խա­տան­քի պայ­ման­նե­րով, ցան­կա­նում են ի­րենց ներդ­րումն ու­նե­նալ, ձեռք բե­րել արևա­յին սար­քեր, ու­նե­նալ արևա­յին է­ներ­գիա­յով աշ­խա­տող պա­հա­ծո­յի գոր­ծա­րան­ներ, ստա­նալ վի­րու­սի նկատ­մամբ մարդ­կանց ի­մու­նի­տե­տը բարձ­րաց­նող հայ­կա­կան արևա­յին սնն­դա­տե­սակ­ներ և այլն: Վա­նա­ձո­րի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի դո­ցենտ, քի­միա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Է­դիկ Խա­չատ­րյա­նը ա­ռա­ջար­կում է ա­վե­լի ճիշտ ձևա­կեր­պում տալ մեր նա­խա­ձեռ­նու­թյա­նը, փո­խել մեր նո­րաս­տեղծ (դեռևս նոր ձևա­վոր­վող) կազ­մա­կեր­պու­թյան ան­վա­նու­մը, «Հայ­կա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րը» միա­վո­րել «Ժո­ղովր­դա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի» հետ ու հան­դես գա­լով «Հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան տեխ­նո­լո­գիա­ներ» ան­վան տակ, և.... մտա­ծել, բարձր ջեր­մաս­տի­ճա­նա­յին ազ­դե­ցու­թյան շնոր­հիվ, բնա­կա­րան­նե­րում հա­կա­վի­րու­սա­յին մի­ջա­վայր ստեղ­ծե­լու մա­սին: Դա հեշ­տու­թյամբ կլուծ­վի, ե­թե սե­նյա­կի ջեր­մաս­տի­ճա­նը հնա­րա­վոր լի­նի բարձ­րաց­նել մինչև 80, 100 կամ 120 օC-ը՝ ա­ռանց քլո­րաջ­րի կամ հա­կա­նե­խիչ այլ հե­ղուկ­նե­րի օգ­տա­գործ­ման: Եր­կու ա­ռա­ջար­կու­թյունն էլ գե­րա­զանց են, ըն­դուն­վում են միան­գա­մից: Մի­ջազ­գա­յին մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում հայտ­նի ֆեր­մեր Սևան Ջա­մա­լյա­նը (Էջ­միած­նի Գրի­բոյե­դով գյու­ղից) ա­վե­լի կոնկ­րետ ա­ռա­ջարկ ու­նի. ցան­կա­նում է ու­նե­նալ հզոր արևա­յին հա­մա­կարգ՝ իր ջեր­մոց­նե­րը տա­քաց­նե­լու հա­մար, մեկ ամս­վա ըն­թաց­քում ար­դեն հասց­րել է օգ­տա­գոր­ծել 200 հա­զար դրա­մի գազ, ի՞նչ հզո­րու­թյան արևա­յին հա­մա­կարգ է պետք գա­զին փո­խա­րի­նե­լու հա­մար: Ռա­ֆիկ Հո­վա­կի­մյա­նը՝ Լո­ռու մար­զի Օ­ձուն հա­մայն­քից, ա­ռա­ջար­կում է ի­րենց մոտ կա­ռու­ցել արևի է­ներ­գիա­յով աշ­խա­տող պա­հա­ծո­նե­րի գոր­ծա­րան՝ տան­ձի, դեղ­ձի, խն­ձո­րի չրեր և հո­նի, մո­շի ու ե­լա­կի մու­րա­բա­ներ պատ­րաս­տե­լու հա­մար: Նման դի­մում­նե­րը շատ են, կար­ծես թե մեր սայ­լը փոր­ձում է տե­ղից շարժ­վել ու թափ հա­վա­քել, մեր նա­խա­ձեռ­նու­թյան շուր­ջն ար­դեն հա­մա­խոհ­նե­րի հու­սա­լի բա­նակ է ձևա­վոր­վում: Սևան Ջա­մա­լյա­նին ու արևա­յին հզոր սար­քե­րով հե­տաքր­քր­վող մեր քա­ղա­քա­ցի­նե­րին ու­զում եմ հայտ­նել, որ արևա­յին սար­քե­րի պա­հանջ­վող հզո­րու­թյուն­նե­րի ճշգ­րիտ հաշ­վար­կը բա­վա­կա­նին բարդ գործ է, դրա հա­մար պետք է ու­նե­նալ օ­բյեկ­տի ման­րա­մասն նկա­րա­գի­րը՝ շի­նու­թյան մա­կե­րե­սի, ծա­վա­լի, ջեր­մա­յին դի­մադ­րու­թյան և ջեր­մա­տեխ­նի­կա­կան այլ պա­րա­մետ­րե­րի քա­նա­կա­կան տվյալ­նե­րով, ո­րոնք բարդ մա­թե­մա­տի­կա­կան հաշ­վարկ­ներ և լրա­ցու­ցիչ տեխ­նի­կա­կան չա­փում­ներ են պա­հան­ջում, այդ ա­մե­նը պետք է ար­վի ա­ռան­ձին-ա­ռան­ձին՝ յու­րա­քան­չյուր շի­նու­թյան հա­մար: Ա­ռա­ջար­կում եմ նախ­նա­կան (ա­ռա­ջին մո­տա­վո­րու­թյան) հաշ­վարկ­նե­րի հա­մար օգ­տա­գոր­ծել միայն ծախս­ված գա­զի հա­մար կա­տա­րած վճա­րում­նե­րի չա­փը՝ ըստ ա­միս­նե­րի: Սա ա­վե­լի հեշտ ու հաս­կա­նա­լի մո­տե­ցում է: Յու­րա­քան­չյուր կոնկ­րետ դեպ­քի հա­մար արևա­յին սար­քի մո­տա­վոր (բա­զա­յին) հզո­րու­թյուն­նե­րը հաշ­վե­լու հա­մար անհ­րա­ժեշտ տվյալ­նե­րը կփոր­ձեմ ներ­կա­յաց­նել ա­ղյու­սա­կի տես­քով՝ հիմ­քում ըն­դու­նե­լով միայն գա­զի ամ­սա­կան ծախ­սե­րը: Ա­ղյու­սա­կում ներ­կա­յաց­ված թվե­րը կախ­ված են տվյալ պա­հին գոր­ծող գա­զի սա­կագ­նե­րից. 139 դրամ՝ յու­րա­քան­չյուր խո­րա­նարդ մետ­րի դի­մաց: Ռու­սա­կան գա­զի սպաս­վող թան­կա­ցում­նե­րի դեպ­քում ա­ղյու­սա­կում բեր­ված թվե­րը կփոխ­վեն հօ­գուտ արևա­յին տեխ­նի­կա­յի: Նման ձևով կա­րե­լի է հաշ­վարկ­ներ կա­տա­րել նաև կոշտ վա­ռե­լի­քի (ա­թար, չոր փայտ, գորշ ա­ծուխ) այր­ման դեպ­քում: Մեր ըն­թեր­ցող­նե­րին խնդ­րում եմ ի­րենց թվե­րը տե­ղա­վո­րել հզո­րու­թյուն­նե­րի մի­ջան­կյալ դիր­քե­րում՝ նա­խա­պատ­վու­թյու­նը տա­լով ա­վե­լի հզոր արևա­յին տեխ­նի­կա­յի կի­րա­ռու­թյա­նը:


Մեր նա­խա­ձեռ­նու­թյու­նից հե­տո 2020/04/10 հետ­վի­րու­սա­յին տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու այս­պի­սի մի ա­ռա­ջար­կով հան­դես ե­կավ նաև ՀՀ նախ­կին փոխ­վար­չա­պետ Ար­մեն Գևոր­գյա­նը՝ (ըն­դու­նենք, որ սա էլ «նախ­կին­նե­րի» նա­խա­ձեռ­նու­թյունն է): «Պետք է հնա­րա­վո­րու­թյուն տալ երկ­րի կա­յա­ցած տն­տե­սա­կան ըն­տա­նե­կան «կլան­նե­րին»՝ Հա­յաս­տա­նում խա­ղի նոր կա­նոն­նե­րով բիզ­նե­սի զար­գաց­ման հա­մար: Քրեա­կան և այլ հե­տապն­դում­նե­րի փո­խա­րեն պետք է խրա­խու­սել նրանց կող­մից նոր նա­խագ­ծե­րի, նոր ներդ­րում­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյու­նը: Միայն այս ճա­նա­պար­հը կբե­րի աշ­խա­տա­տե­ղե­րի բաց­մա­նը և մուծ­վող հար­կե­րի ա­վե­լաց­մա­նը: Ցան­կա­ցած օ­տա­րերկ­րյա ներդ­րո­ղի եր­կար ժա­մա­նակ է անհ­րա­ժեշտ լի­նե­լու՝ ի­րա­վի­ճա­կը հաս­կա­նա­լու, հաշ­վարկ­ներ կա­տա­րե­լու հա­մար, իսկ տե­ղա­կան կա­պի­տա­լի հա­մար ա­մեն ինչ ա­վե­լի հեշտ է՝ ու­նեն բո­լոր գործ­նա­կան կա­պե­րը և ի­րենց ձեռն­տու է բիզ­նե­սի ա­ռա­վե­լա­գույն օ­րի­նա­կա­նա­ցու­մը՝ թե՛ ի շահ ի­րենց, թե՛ պե­տու­թյան: Մոտա­վո­րա­պես այս մո­դե­լով է նա­խորդ դա­րի կե­սե­րին շարժ­վել Հա­րա­վա­յին Կո­րեան»: Ի­հար­կե, Հա­րա­վա­յին Կո­րեան եր­բեք այդ մո­դե­լով չի աշ­խա­տել, այն­տեղ աշ­խա­տել են մեր մո­դե­լով՝ աշ­խա­տան­քի մեջ ընդ­գր­կե­լով բո­լոր գրա­գետ ու աշ­խա­տա­սեր քա­ղա­քա­ցի­նե­րին՝ նա­խա­պես կոմ­պյու­տե­րա­յին պար­տա­դիր գրա­գի­տու­թյուն տա­րա­ծե­լով ու անձ­նա­կան շա­հագ­րգ­ռու­թյուն ա­ռա­ջաց­նե­լով ե­րի­տա­սար­դու­թյան մեջ: Մեր հա­կա­վի­րու­սա­յին-հա­կաճգ­նա­ժա­մա­յին նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­տեքս­տում հարկ եմ հա­մա­րում անդ­րա­դառ­նալ Ար­մեն Գևոր­գյա­նի հրա­պա­րակ­մա­նը: Ինչ-որ չա­փով ինձ հա­մար հաս­կա­նա­լի ու ըն­դու­նե­լի կլի­ներ, ե­թե Ար­մեն Գևոր­գյա­նը ա­ռա­ջար­կեր «տե­ղա­կան կա­պի­տա­լի» հաշ­վին ֆի­նան­սա­վո­րել Ստյո­պա Խո­յե­ցյա­նի, պրո­ֆե­սոր Սամ­վել Գևոր­գյա­նի, տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Վա­հագն Հե­րու­նու, բազ­մա­թիվ այլ հայ գիտ­նա­կան­նե­րի ու գյու­տա­րար­նե­րի, նաև իմ աշ­խա­տանք­նե­րը՝ օգ­տա­կար գոր­ծե­րը հասց­նե­լով մինչև պրակ­տիկ ներ­դր­ման: Բայց, իմ դի­տարկ­մամբ, այս­տեղ դր­վում է սե­փա­կան կա­պի­տա­լը և օ­բյեկտ­նե­րը փր­կե­լու խն­դի­րը: Օ­րի­նակ, «հա­տուկ ու­շադ­րու­թյուն պետք է դարձ­վի տու­րիզ­մի ո­լոր­տին։ Հենց այդ պատ­ճա­ռով պետք է օգ­նել նաև հյու­րա­նո­ցա­յին հա­մա­կար­գե­րին, այդ թվում հար­կա­յին ար­ձա­կուր­դի ճա­նա­պար­հով»: Ըստ մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ­նե­րի, տու­րիզ­մը՝ որ­պես է­կո­նո­մի­կա­նե­րի շա­հու­թա­բեր ո­լորտ, դեռ շատ եր­կար կգտն­վի դեպ­րե­սիա­յի մեջ, բայց այս­տեղ կա տն­տե­սա­կան ըն­տա­նե­կան «կլան­նե­րի» կող­մից հյու­րա­նո­ցա­յին ո­լոր­տում կա­տա­րած սե­փա­կան ներդ­րում­նե­րը փր­կե­լու խն­դիր: Ար­մեն Գևոր­գյա­նին մենք կըն­դու­նենք, որ­պես մեր նա­խա­ձեռ­նու­թյա­նը մր­ցա­կից ֆիր­մա­յի ներ­կա­յա­ցու­ցի­չի, կփոր­ձենք ո­րո­շա­կի հե­ռա­վո­րու­թյուն պա­հել, ո­րով­հետև հա­վատ չու­նեմ, թե այդ ըն­տա­նե­կան կլան­նե­րից մի օգ­տա­կար ար­դյունք կս­տաց­վի: Հա­յաս­տա­նի բո­լոր ըն­տա­նե­կան կլան­նե­րի «տե­ղա­կան կա­պի­տա­լը» ա­ռա­ջա­ցել է երկ­րի տն­տե­սա­կան, գի­տա­տեխ­նի­կա­կան պո­տեն­ցիա­լի, գոր­ծա­րան­նե­րի ոչն­չաց­ման, դր­սից ե­կած ներդ­րում­նե­րը յու­րաց­նե­լու հաշ­վին, նրանց վս­տա­հել, նրանց հետ հա­մա­տեղ աշ­խա­տել, ինչ-ինչ հույ­սեր կա­պել չի կա­րե­լի: Մենք կգ­նանք մեր ու­ղեն­շած ճա­նա­պար­հով՝ հույս­ներս դնե­լով միայն ազ­նիվ, ստեղ­ծա­գործ աշ­խա­տան­քով ար­դյունք­նե­րի հա­սած մաս­նա­գետ մարդ­կանց վրա, բայց նաև կող­ջու­նենք բո­լոր այն հա­ջո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք ձեռք կբե­րեն մեր հա­րա­զատ հայ­րե­նա­կան ըն­տա­նե­կան «կլան­նե­րը», թող աշ­խա­տեն: Ար­մեն Գևոր­գյա­նի ա­ռա­ջար­կու­թյունն ըն­դու­նե­լուց ա­ռաջ պետք է հաս­կա­նալ, թե ում և ին­չի հաշ­վին են ա­ռա­ջա­ցել այդ տն­տե­սա­կան ըն­տա­նե­կան «կլան­նե­րը»: Ի­հար­կե, պե­տու­թյա­նը սնան­կաց­նե­լու ու ժո­ղովր­դին թշ­վա­ռու­թյան մատ­նե­լու հաշ­վին, ինձ հայտ­նի չէ գեթ մի դեպք, երբ տն­տե­սա­կան ըն­տա­նե­կան որևէ «կլան» հա­ջո­ղու­թյան է հա­սել գյու­տա­րա­րու­թյան, նորա­րա­րու­թյան և ազ­նիվ այլ ճա­նա­պարհ­նե­րով, ֆի­նան­սա­կան հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու բո­լոր «տեխ­նո­լո­գիա­նե­րը» հիմն­ված են ե­ղել պաշ­տո­նա­կան դիր­քի չա­րա­շահ­ման վրա: Այս­պես ար­տա­հայտ­վե­լու հա­մար ես իմ հիմ­նա­վոր պատ­ճառ­ներն ու­նեմ:
Ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու «Արև» և եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի իմ ծրա­գի­րը կյանք չմ­տան հենց Ար­մեն Գևոր­գյա­նի պատ­ճա­ռով: 2003 թվին Կա­նա­դա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շել էր արևա­յին տեխ­նի­կա­յի զար­գաց­ման հա­մար Հա­յաս­տա­նին հատ­կաց­նել 50 մի­լիոն դո­լար՝ օգ­նու­թյան ձևով: Դա լավ հնա­րա­վո­րու­թյուն կլի­ներ մեր ծրագ­րե­րը կյան­քի կո­չե­լու, երկ­րի տն­տե­սու­թյու­նը ճիշտ ճա­նա­պար­հով ա­ռաջ տա­նե­լու հա­մար, բայց դա չս­տաց­վեց, ՀՀ նա­խա­գա­հի ա­ռա­ջին օգ­նա­կան Ար­մեն Գևոր­գյա­նը դրան դեմ գնաց։


-50 մի­լիո­նը բե­րեք, բայց դրանք ու­րիշ տեղ կօգ­տա­գոր­ծենք:
Չե­ղավ, այլ տե­ղե­րում օգ­տա­գոր­ծե­լու հա­մար չտ­վե­ցին: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը վա­ղուց ար­դեն պատ­րաստ է ներ­դր­ման հա­մար, ա­ռայժմ միակ խո­չըն­դո­տը ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի բա­ցա­կա­յու­թյունն է: Ֆի­նան­սա­վոր­ման բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը միան­գա­մից ար­գե­լա­փակ­վել են իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից (պարզ­վում է` դրանք քիչ չեն ե­ղել, կա­մաց-կա­մաց ին­ֆոր­մա­ցիան ջրի ե­րես է դուրս գա­լիս), ին­չու՞: Դժ­վար է հաս­կա­նալ դրա տրա­մա­բա­նու­թյու­նը, խել­քի շա­տու­թյու­նից է դա գա­լիս, թե ան­խել­քու­թյու­նից, բայց դա այդ­պես է. մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը մշ­տա­պես ար­գե­լա­փա­կել են Հա­յաս­տա­նում արևա­յին տեխ­նի­կա­յի զար­գաց­ման գոր­ծը՝ մեզ հա­մար ան­հայտ պատ­ճառ­նե­րով ու պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով: Այդ­պես ե­ղավ Գոր­բա­չո­վի 8 մի­լիոն դո­լա­րով Սպի­տա­կում հե­լիո­տեխ­նի­կա­կան գոր­ծա­րան հիմ­նե­լու հար­ցում: Մի միկ­րոս­կո­պիկ հնա­րա­վո­րու­թյուն կար 2019 թվին՝ կապ­ված ՀՀ նա­խա­գա­հի մր­ցա­նա­կի 10 հա­զար դո­լա­րի հետ, ո­րից ես կան­խավ հրա­ժար­վե­ցի, ո­րով­հետև այդ «մր­ցա­նակ­նե­րը» տր­վում էին «ատ­կատ­նե­րով», ուղ­ղա­կի վա­ճառ­վում էին, բա­ժան­վում: Մր­ցա­նա­կա­յին այդ գու­մար­նե­րը մեզ պետք կգա­յին բարձր հզո­րու­թյան արևա­յին սար­քեր ստեղ­ծե­լու ու ֆեր­մե­րա­յին մի տն­տե­սու­թյու­նում փոր­ձար­կե­լու հա­մար: Հա­յաս­տա­նում նա­խա­գա­հի մր­ցա­նակ­նե­րը «ատ­կատ­նե­րով» բա­ժա­նե­լու հան­ցա­վոր երևույ­թի մա­սին ես «փակ» ու «բաց» նա­մակ­նե­րով դի­մե­ցի ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նին, մեկ տա­րի է ան­ցել, բայց պա­տաս­խան չու­նեմ:


Մենք կուշտ ենք այդ տն­տե­սա­կան ըն­տա­նե­կան «կլան­նե­րից» էլ, ի­րենց «ատ­կա­տա­յին» գոր­ծե­լաո­ճե­րից էլ, թող ի­րենց ֆի­նան­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը օգ­տա­գոր­ծեն երկ­րի խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար՝ ա­ռանց մեր մաս­նակ­ցու­թյան: Մենք կգ­նանք մեր ազ­նիվ ու հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան գի­տու­թյան վրա հիմն­ված ճա­նա­պար­հով՝ շեշ­տը դնե­լով տն­տե­սու­թյան սո­ցիա­լա­կան ուղղ­վա­ծու­թյուն ու­նե­ցող ո­լորտ­նե­րի զար­գաց­ման վրա այն­պես, որ մեր բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րը ե­կամ­տա­բեր բիզ­նես­ներ կամ լավ վար­ձատր­վող աշ­խա­տանք ու­նե­նան: Հետ­վի­րու­սա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մար ա­ռա­ջար­կում ենք անց­նել աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման «հա­կա­վի­րու­սա­յին» աշ­խա­տաո­ճին, երբ կենտ­րո­նաց­ված բազ­մա­մարդ ար­տադ­րու­թյուն­նե­րը քա­ղաք­նե­րում կփո­խա­րին­վեն տնայ­նա­գոր­ծա­կան փոքր ձեռ­նար­կու­թյուն­նե­րով, իսկ գյու­ղե­րում կձևա­վոր­վեն ըն­տա­նե­կան վե­րամ­շա­կող ար­տադ­րու­թյուն­ներ: Այս դեպ­քում ար­տադ­րու­թյան մեջ սկզ­բուն­քո­րեն կլուծ­վի մարդ­կանց «կո­րո­նա­վի­րու­սա­յին» սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյան վրա պա­հե­լու պար­տա­դիր պայ­մա­նը:


Իր նոր ծրագ­րով Ար­մեն Գևոր­գյանն ա­ռա­ջարկ­վում է օգ­տա­գոր­ծել Հա­յաս­տա­նի «ա­ռա­ջա­տար տն­տե­սա­գետ­նե­րի ու պե­տա­կան գոր­ծիչ­ներ Վա­չե Գաբ­րիե­լյա­նի, Վար­դան Ա­րա­մյա­նի, Հրանտ Բագ­րա­տյա­նի, Վահ­րամ Ա­վա­նե­սյա­նի շատ ման­րա­մասն ար­տա­հայ­տած գա­ղա­փար­նե­րը: Շնոր­հա­կալ ենք, Հա­յաս­տա­նը փոր­ձա­դաշտ չէ «ա­ռա­ջա­տար տն­տե­սա­գետ­նե­րի ու պե­տա­կան գոր­ծիչ­նե­րի հա­մար», 30 տա­րի շա­րու­նակ փոր­ձել ու փոր­ձար­կել են և ա­հա դրանց տված ար­դյուն­քը՝ տն­տե­սա­կան ճգ­նա­ժամ և կո­րո­նա­վի­րու­սա­յին ան­տա­նե­լի ի­րա­վի­ճակ: Հի­մա ե­կել է մեր ժա­մա­նա­կը, մեր գոր­ծե­լու ժա­մա­նա­կը: «Ա­ռա­ջա­տար տն­տե­սա­գետ­նե­րի ու պե­տա­կան գոր­ծիչ­նե­րի» շար­քից ես կա­ռանձ­նաց­նեմ Հրանտ Բագ­րա­տյա­նի ֆե­նո­մե­նը: Կաս­կած չու­նեմ, որ նա փայ­լուն տն­տե­սա­գետ-գիտ­նա­կան է, բայց նրա հետևից գնա­լը, նրա խոր­հուրդ­նե­րով շարժ­վե­լը հա­մա­րում եմ ան­թույ­լատ­րե­լի շռայ­լու­թյուն՝ եր­կու պատ­ճա­ռով.
ա) Վար­չա­պե­տու­թյան տա­րի­նե­րին Հրանտ Բագ­րա­տյա­նը չկա­րո­ղա­ցավ, կամ, պաշ­տո­նից ել­նե­լով, չցան­կա­ցավ դեմ գնալ ԼՏՊ-ի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, ո­րը, սխալ հաշ­վարկ­նե­րի, թե ար­տա­քին ու­ժե­րի ճնշ­ման տակ, պար­զա­պես ուղղ­ված էր Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան քայ­քայ­մա­նը: Այս հար­ցում Հրանտ Բագ­րա­տյա­նը դար­ձավ ԼՏՊ-ի հան­ցա­կի­ցը՝ ա­ռա­վել մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ, ո­րով­հետև իր ճկուն խել­քով նա կա­րող էր հաշ­վար­կել դրա հետևանք­նե­րը, բայց հնա­զանդ­վեց ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հի կամ­քին՝ մաս­նակ­ցե­լով մեր տեխ­նի­կա­կան ու գի­տա­կան պո­տեն­ցիա­լի ոչն­չաց­ման ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, մատ­նե­րի ա­րան­քով նա­յե­լով մեր գոր­ծա­րան­նե­րի ե­ղած-չե­ղա­ծը կազ­մա­կերպ­ված ձևով դուրս տա­լուն: Ի­րենց քայ­լերն ար­դա­րաց­նե­լու հա­մար նա ա­ռաջ քա­շեց իր պրի­մի­տիվ հիմ­նա­վո­րու­մը. թող տա­նեն, խոր­հր­դա­յին հաս­տոց­նե­րը հիմն­ված են մետ­րա­կան սիս­տե­մի վրա, դրանց փո­խա­րեն մենք կբե­րենք ա­մե­րի­կյան նո­րա­գույն հաս­տոց­նե­րը, ո­րոնք աշ­խա­տում են դյույ­մա­յին սիս­տե­մով: Հի­մա հարց եմ տա­լիս. պա­րոն Բագ­րա­տյան, որ­տե՞ղ են այդ ա­մե­րի­կյան նո­րա­գույն հաս­տոց­նե­րը, ո­րոնք աշ­խա­տում են դյույ­մա­յին սիս­տե­մով, մի՞­թե դուք չգի­տեիք, որ «սկզ­բում ձին են առ­նում, հե­տո մսուր­քը կա­պում», ով դեմ կլի­ներ, ե­թե ԽՍՀՄ-ի փլուզ­վե­լուց հե­տո Հա­յաս­տա­նի գոր­ծա­րան­ներն ու ֆաբ­րի­կա­նե­րը վե­րա­զին­վեին ա­մե­րի­կյան ճշգ­րիտ հաս­տոց­նե­րով ու նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րով, ա­զատ­վեին ֆի­զի­կա­պես ու բա­րո­յա­պես մաշ­ված խոր­հր­դա­յին հաս­տոց­նե­րից ու տեխ­նո­լո­գիա­նե­րից, ուղ­ղա­կի ե­րազ ու ե­րա­զանք կլի­ներ: Բայց ինչ ե­ղավ Բագ­րա­տյան-Տեր-Պետ­րո­սյան տան­դե­մի «աշ­խա­տան­քի» ար­դյուն­քում. հի­մա ոչ ա­մե­րի­կյա­նը ու­նենք, ոչ էլ խոր­հր­դա­յինը, ի՞նչ ենք ա­նե­լու, ի՞նչ­պես ենք աշ­խա­տե­լու ու վե­րա­կանգ­նե­լու երկ­րի տն­տե­սու­թյու­նը հե­տկո­րո­նա­վի­րու­սա­յին շր­ջա­նում, երբ մեր բան­վոր­նե­րը տեղ-տեղ ստիպ­ված են ֆրե­զե­րա­յին աշ­խա­տանք­նե­րը կա­տա­րել խար­տոց­նե­րով՝ 1920-40 թվե­րի մա­կար­դա­կով, երբ մենք ու­նենք ժա­մա­նա­կի ու տեխ­նի­կա­կան պո­տեն­ցիա­լի սար­սա­փե­լի դե­ֆի­ցիտ և դեռ պետք է աշ­խա­տենք Հրանտ Բագ­րա­տյա­նի խոր­հուրդ­նե­րով՝ օգ­տա­գոր­ծե­լով նրա տն­տե­սա­գի­տա­կան տա­ղան­դը։ Խո­րա­պես շնոր­հա­կալ ենք:
բ) 1994 թվա­կա­նի տնօ­րեն­նե­րի մի խոր­հր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ, ո­րը վա­րում էր ՀՀ վար­չա­պետ Հրանտ Բագ­րա­տյա­նը, ես ե­լույթ ու­նե­ցա շատ կոնկ­րետ ա­ռա­ջար­կով.
-Ե­կեք աշ­խա­տա­վար­ձի պարտ­քի դի­մաց (1990-ա­կան թվե­րին կրի­տի­կա­կան վի­ճակ էր ստեղծ­վել, մի քա­նի ե­ռամ­սյակ չէին կա­րո­ղա­նում աշ­խա­տա­վարձ տալ, մութ ու ցուրտ տա­րի­ներ, սով, հա­ցի կի­լո­մետ­րա­նոց հեր­թեր) մեր բան­վոր­նե­րին տանք գոր­ծա­րան­նե­րի հաս­տոց­նե­րը իսկ ին­ժե­ներ­նե­րին՝ լա­բո­րա­տոր սար­քա­վո­րում­նե­րը, կու­նե­նանք հա­րյուր­հա­զա­րա­վոր աշ­խա­տող ցե­խեր ու լա­բո­րա­տո­րիա­ներ, կլի­նենք ան­խո­ցե­լի ու ան­պար­տե­լի:


Իմ ա­ռա­ջար­կը Բագ­րա­տյա­նին դուր չե­կավ.
«Ո՞նց տանք, դրանք պե­տա­կան սե­փա­կա­նու­թյունն են:
Դրանք այն օ­րերն էին, երբ Հա­յաս­տա­նի ար­դյու­նա­բե­րա­կան պո­տեն­ցիալ կազ­մող հաս­տոց­ներն ու սար­քա­վո­րում­նե­րը զանգ­վա­ծա­բար դուրս էին տար­վում Ի­րան: Պա­րոն Բագ­րա­տյան, հի­մա որ­տե՞ղ է պե­տու­թյան այդ սե­փա­կա­նու­թյու­նը: Իմ ա­ռա­ջար­կու­թյան հիմ­քում դր­ված էր հետևյալ պարզ գա­ղա­փա­րը. ար­դյու­նա­բե­րա­կան խո­շոր գոր­ծա­րան­նե­րի փո­խա­րեն, Չի­նաս­տա­նի օ­րի­նա­կով, անց­նում ենք աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման տնայ­նա­գոր­ծա­կան ե­ղա­նա­կի: Ե­ղած տեխ­նի­կան, շան մսի գնով պար­սիկ­նե­րին վա­ճա­ռե­լու փո­խա­րեն, կա­րե­լի էր տրա­մադ­րել մեր բան­վոր­նե­րին ու ին­ժե­ներ­նե­րին, որ­պես­զի ի­րենց տնե­րում, ի­րենց տրա­մադ­րու­թյան տակ ե­ղած շի­նու­թյուն­նե­րում, գա­րաժ­նե­րում կամ նկուղ­նե­րում սե­փա­կան ցե­խեր ու լա­բո­րա­տո­րիա­ներ բա­ցեին: Աշ­խա­տան­քի կազ­մա­կերպ­ման այդ ձևի շնոր­հիվ էր, որ չի­նա­ցի­նե­րը տն­տե­սա­կան մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­սան: Պե­տա­կան մա­կար­դա­կով պետք էր լու­ծել նաև մարդ­կանց ե­ռա­ֆազ հո­սան­քով ա­պա­հո­վե­լու խն­դի­րը և մենք հա­ջո­ղու­թյամբ կշա­րու­նա­կեինք աշ­խա­տել կո­րո­նո­վի­րու­սա­յին այս ինք­նա­մե­կու­սաց­ման պայ­ման­նե­րում:
Մեր նախ­կին ու ներ­կա քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան գոր­ծիչ­նե­րի հետ ճա­նա­պարհ անց­նել չի լի­նի, նրանց բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­կա­սում են տն­տե­սու­թյան զար­գաց­ման տրա­մա­բա­նու­թյա­նը: Այլ բան է Ար­ցա­խը, որ­տեղ ա­վե­լի խե­լա­միտ քայ­լեր են ար­վում: Այն­պի­սի հա­մոզ­մունք է ձևա­վոր­վում, որ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը սկզ­բում հնա­րա­վոր կլի­նի ի­րա­կա­նաց­նել Ար­ցա­խում։ Սկիզ­բը դր­վե­լու է Ար­ցա­խում: Նախ, շնոր­հա­վո­րենք Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին՝ Ար­ցա­խի նա­խա­գա­հի պա­տաս­խա­նա­տու պաշ­տո­նը ստանձ­նե­լու կա­պակ­ցու­թյամբ: Մեղքս ինչ թաքց­նեմ, ես կարևո­րում էի Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի հաղ­թա­նա­կը՝ որ­պես ա­վե­լի պե­տա­կա­նա­մետ քա­ղա­քա­կան գործ­չի, բայց Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն էլ կա­րող է Ար­ցա­խում կարևոր գոր­ծեր ա­նել՝ հաշ­վի առ­նե­լով տն­տե­սու­թյան զար­գաց­ման նրա կոնկ­րետ ու ռեա­լիս­տա­կան կոն­ցեպ­ցիան. «Ար­ցա­խին ար­դյու­նա­բե­րու­թյուն պետք չէ, Ար­ցա­խին պետք է զար­գա­ցած գյու­ղատն­տե­սու­թյուն»:


Ի­հար­կե, ի՞նչ ար­դյու­նա­բե­րու­թյուն մի երկ­րում, որ­տեղ չկան դրա զար­գաց­ման նվա­զա­գույն պայ­ման­ներ։ Գյու­ղատն­տե­սու­թյու­նը այս­տեղ կա­րող է ա­րագ թա­փով զար­գա­նալ և մի­ջազ­գա­յին շու­կա հա­նել Ար­ցա­խի է­կո­լո­գիա­պես մա­քուր մր­գե­րը, չրե­րը, թթի դո­շա­բը, թթի օ­ղին ու բան­ջա­րե­ղե­նը՝ ցու­ցադ­րե­լով օր­գա­նիկ գյու­ղատն­տե­սու­թյան ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը, հատ­կա­պես, ե­թե վե­րամ­շակ­ման գոր­ծը կա­տար­վի բա­ցա­ռա­պես հայ­կա­կան արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րով: Այս­տեղ ես տես­նում եմ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ, ե­թե հաշ­վի առ­նենք այն կարևոր հան­գա­ման­քը, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը տեխ­նոկ­րատ է, տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու: Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հետ մեկ հան­դի­պում եմ ու­նե­ցել, երբ նա Ար­ցա­խի վար­չա­պետն էր: Հան­դի­պու­մը որ­քան անս­պա­սե­լի, նույն­քան էլ էկ­զո­տիկ էր, պա­տա­հա­բար հան­դի­պե­ցինք «Ա­նի» հյու­րա­նո­ցում:
-Ա­րա­յիկ ջան, մի քիչ ան­հար­մար տե­ղում ենք հան­դի­պել, բայց Ձեզ հետ շատ կարևոր գործ ու­նեմ:
Հյու­րա­նո­ցի ճե­մա­սրահում մի փոք­րիկ զրույց ու­նե­ցանք, ա­ռա­ջար­կեց քն­նար­կել Ար­ցա­խի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի խն­դի­րը, ո­րը չճա­նաչ­ված երկ­րի հա­մար կու­նե­նա տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան, է­ներ­գե­տիկ անվ­տան­գու­թյուն և, ին­չը ան­չափ կարևոր է, քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյուն: Ար­ցա­խի ա­պա­գա նա­խա­գա­հը ա­րագ ըմ­բռ­նեց հե­լիո­ֆի­կա­ցիա­յի գա­ղա­փա­րը, իր խոր­հր­դա­կա­նին հե­ռա­խո­սով հանձ­նա­րա­րեց, որ հան­դի­պի ինձ հետ, հրա­վի­րեց Ար­ցախ: 2010 թ. ե­ղա Ար­ցա­խում, հան­դի­պե­ցի տն­տե­սա­կան զար­գաց­ման նա­խա­րար Կա­րեն Ե­սա­յա­նի հետ, նա­խա­րա­րու­թյան լսա­րա­նին ներ­կա­յաց­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը, ո­րը լավ ըն­դու­նե­լու­թյան ար­ժա­նա­ցավ: Շատ չան­ցած այդ նա­խա­րա­րու­թյու­նը փակ­վեց, իսկ Կա­րեն Ե­սա­յա­նի հետ մեր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը հօդս ցն­դե­ցին: Հի­մա կփոր­ձեմ նոր շփում­ներ հաս­տա­տել Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հետ: 2019 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 4-ին, տն­տե­սա­գետ Վահ­րամ Բա­յա­դյա­նի հետ, Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նում ու­սա­նող­նե­րի, աս­պի­րանտ­նե­րի ու դա­սա­խո­սա­կան լսա­րա­նին ներ­կա­յաց­րել ենք հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը, ո­րը միան­գա­մից ըն­կալ­վեց ու գնա­հատ­վեց: Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նը, իմ դի­տար­կում­նե­րով լա­վա­գույնն է մեր տա­րա­ծաշր­ջա­նում, ու­նի իր գոր­ծի նվի­րյալ, տեխ­նի­կա­յի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի հո­վե­րով տար­ված, գյու­տա­րար-պրո­ֆե­սոր-ռեկ­տոր: Հով­հան­նես Թոք­մա­ջյա­նին, ո­րը ժա­մա­նա­կին ե­ղել է Երևա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տո­րը, չես շփո­թի նրան հա­ջոր­դող գոր­ծա­մոլ Ա­րա Ա­վե­տի­սյա­նի հետ: Այն հե­տաք­րք­րու­թյունն ու ոգևո­րու­թյու­նը, ո­րը ես տե­սա ռեկ­տոր Հով­հան­նես Թոք­մա­ջյա­նի ու կո­լեկ­տի­վի կող­մից, մեծ հույ­սեր է ներ­շն­չում, որ Ար­ցա­խի հե­լիո­ֆի­կա­ցիան կկա­յա­նա ու կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կից շփոթ­ված աշ­խար­հին լույ­սի ու հույ­սի մի գե­ղե­ցիկ շող կպարգևի: Հար­ցը ոչ միայն պրո­ֆե­սոր Թոք­մա­ջյա­նի հե­ռա­տե­սու­թյան մեջ է, ո­րը նույն օ­րը հասց­րեց հե­լիո­ֆի­կա­ցիա­յի խն­դի­րը քն­նարկ­ման դնել Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կա­նում, պետ­նա­խա­րա­րի ու գյուղ­նա­խա­րա­րի մոտ: Մի հե­տաքր­քիր զու­գա­դի­պու­թյուն ե­ղավ, հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի ա­ռաջ Աստ­ված մի լայն դուռ էլ այս­տեղ բա­ցեց: Պատ­կե­րաց­րեք մի այս­պի­սի զու­գա­դի­պու­թյուն. Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նա­խա­գա­հը հո­ղին նվիր­ված ու հայ­րե­նի­քի նվի­րյալ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն է, ով մտա­ծում է նաև Հա­յաս­տա­նի պա­րե­նա­յին անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու մա­սին: Հա­մոզ­ված եմ, նա շու­տով կհա­մոզ­վի, որ հե­լիո­ֆի­կա­ցիան է լի­նե­լու Ար­ցա­խին տեմ­պա­յին զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն տվող կարևոր գոր­ծոն­նե­րից մե­կը, որ կո­րո­նո­վի­րու­սա­յին աշ­խար­հը դեռ կզ­գա Ար­ցա­խի արևա­համ ու արևամ­շակ մր­գե­րի քաղց­րու­թյու­նը՝ որ­պես բա­լա­սան բո­լոր չա­րիք­նե­րի դեմ:
(շա­րու­նա­կե­լի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 53166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ