ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 
  • Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. «Նաիրիտն» այսօր դարձել է արդյունաբերական փալաս

    Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. «Նաիրիտն» այսօր դարձել է արդյունաբերական փալաս

    29.04.2013| 21:04
    Կառավարության ուղղակի պատասխանատվությունն է հետևել, որ «Նաիրիտի» աշխատակիցները ժամանակին ստանային իրենց աշխատավարձերը: Սա Տիգրան Սարգսյանի ամենամեծ ձախողումներից է, որ հնարավոր չէ արդարացնել որևէ բացատրությամբ: ԱրմՔոմեդին է մշտապես ասում` չէ որ 21-րդ դարն է, ու ինչպես եք պատկերացնում, էդ մարդիկ 11 ամիս ո՞նց են ապրել: «Նաիրիտում» այժմ 50-60 տարեկան Պոլիտեխնիկի լավագույն սերունդն է, որ հիմա դարձել է ուղղակի թշվառական: Չէ՞ որ հենց նրանք էին, որ մասնակցեցին ու որակապես փոխեցին 88-ի շարժումը, հավատացին բնապահպաններին, ինքնակամ հրաժարվեցին աշխատանքից, որ «Նաիրիտը» փակվի: Հետո վերաբացեցին, կանչեցին ու խաբեցին:
  • Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ. Փոքր բաներից է սկսվում ամեն ինչ

    Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ. Փոքր բաներից է սկսվում ամեն ինչ

    29.04.2013| 17:31
    Երբ մայրաքաղաքի երթուղայիններում և ավտոբուսներում չի հնչի «Ռադիո ջանը» կամ ռաբիզ երաժշտություն, այլ մեր հին ու մոռացված երգերը, ինչպես, ասենք, մի երկու օր առաջ նստել էի չեմ հիշում որ համարի ավոտբուսը, «Կարմիր ծաղիկ մը գարունին» էր, «Առաջին սիրո երգ»-ն էր ու էլի սիրուն, հին հայկական երգեր: էդ ժամանակ, չգիտեմ ոնց կամ ինչ, բայց լիքը բան կփոխվի, ընդհանուր մթնոլորտը երկրում ու մարդկանց մոտ, քանի որ երաժշտությունն ու առօրյան շատ են ազդում մարդու վրա, ինչքան էլ կողքից ուրիշ լիքը պրոբլեմներ լինեն։
  • Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Կիսատ-պռատ, անհավես, ձևական կամ խոտան աշխատանք ենք անում

    Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Կիսատ-պռատ, անհավես, ձևական կամ խոտան աշխատանք ենք անում

    28.04.2013| 21:30
    Իմ կարծիքով՝ մեր ժամանակակիցներին ամենից շատ պակասում է սերն իրենց մասնագիտության հանդեպ: Շատերը նույնիսկ խիստ հարկադրված են կատարում իրենց պարտականությունները, չկամությամբ: Գլուխ են պահում, ժամանակ սպանում…Այդպես է ողջ սոցիալական սանդուղքը՝ վերևից ներքև:
  • Հրանտ ԱՎԵՏԻՍՅԱՆ. Եկեք չչարաշահենք լրագրողի մասնագիտությունը

    Հրանտ ԱՎԵՏԻՍՅԱՆ. Եկեք չչարաշահենք լրագրողի մասնագիտությունը

    28.04.2013| 16:49
    Թող չնեղանան իմ ֆեյսբուքյան ընկեր լրագրողները և բոլոր նրանք, ովքեր ունեն այս մասնագիտությունը: Հենց սկզբից ասեմ, որ ես հարգում եմ յուրաքանչյուր մասնագիտություն՝ լինի լրագրող, օդաչու... Բայց եկեք չչարաշահենք մեր մասնագիտության ընձեռած հնարավորությունները: Պատկերացրեք՝ մեզանից մեկը գնա հիվանդանոց, ու բժիշկը, առանց մեզ լսելու, միանգամից անցնի բուժման:
  • Արամ ՈՒԳՈՒՋՅԱՆ. Հրաշալի լրագրող էր ու մեծ մարդ

    Արամ ՈՒԳՈՒՋՅԱՆ. Հրաշալի լրագրող էր ու մեծ մարդ

    28.04.2013| 14:19
    Մեծ ցավ ապրեցի հրաշալի լրագրողի ու մեծ մարդու՝ ՄԱՐԳՈ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ կորստով: Մեծավաստակ հրապարակախոսը խորին սրտացավությամբ էր ներկայացնում պրոբլեմային խնդիրները: Պատիվ եմ ունեցել լինելու մեծանուն լրագրողի ուսանելի դասերի ունկնդիրը: Աստված թող լուսավորի հրաշալի քաղաքացու ու սրտացավ Հայի հոգին :
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Երբ դերակատարները հայտնվում են ճիշտ տեղում ու ճիշտ ժամին

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Երբ դերակատարները հայտնվում են ճիշտ տեղում ու ճիշտ ժամին

    27.04.2013| 22:36
    Այնուամենայնիվ, պատմությունը սերունդների հերթափոխ է: Ցանկացած սերունդ ունի հնարավորություն անցնել աննկատ կամ փոխել պատմության ընթացքը:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Եթե ֆորս- մաժոր չլինի

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Եթե ֆորս- մաժոր չլինի

    27.04.2013| 17:30
    Դատելով ամեն ինչից՝ Երևանի ավագանու և քաղաքապետի գալիք ընտրություններում իրական «մրցակցությունը» կծավալվի երրորդ տեղի համար: Առաջին երկու տեղերը նախատեսված են համապատասխանաբար ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համար, չորրորդը, հավանաբար, ՕԵԿ-ին բաժին կհասնի (դա այն դեպքում, եթե ֆորս-մաժոր չլինի), իսկ այ երրորդ տեղում հաստատվելու համար իրար հետ «կմրցեն» «Բարև, Երևանը»,Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը:
  • Լիանա ԱՅՎԱԶՅԱՆ. Ապրիլի 24-ի թեման էլ Միշայի spinnig-ով կավարտվի

    Լիանա ԱՅՎԱԶՅԱՆ. Ապրիլի 24-ի թեման էլ Միշայի spinnig-ով կավարտվի

    27.04.2013| 14:53
    Մի քանի օր է հատուկ ստատուս չէի գրում այս մասին։ Մտածում էի, կարող է մեր, ապուշություններ են փորձում։ Հիմա գրում եմ, քանի որ էլի CNN-ով ինչ-որ Միշայի ու էլի ,ինչ-որե- ների մի շարան անհեթեթության մասին են հիշատակում՝ Բոստոնի հետ կապված։ Ամերիկացիների, թե ռուսների, թե... ո՞ւմ սադրանքն է սա։ Ո՞Ւմ էր պետք այս նվերը մատուցել հայերին՝ Ապրիլի 24-ին ընդառաջ։
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մի´ թքեք իրար հետ անցած արահետի վրա

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մի´ թքեք իրար հետ անցած արահետի վրա

    27.04.2013| 13:10
    Անշուշտ, յուրաքանչյուր անհատ այս կամ այն չափով ազդում է պատմության ընթացքի վրա՝ փորձելով նրա զարգացման տրամաբանության մեջ դնել իր դավանած արժեքները՝ կյանքի հունը իր համոզմամբ ավելի դյուրին, ավելի զարգացած տեսնելու ակնկալիքով:
  • Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Փողը և իշխանությունը…

    Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Փողը և իշխանությունը…

    27.04.2013| 13:08
    Մուբարաքի ընտանիքը - 70 միլլիարդ դոլլար ու ինքը բանտարկված, Հուսեինը- 35 միլլիարդ`սպանված, Քադդաֆին -135 միլլիարդ` սպանված, Բերեզովսկին- 10 միլլիարդ`ինքնասպան եղած կամ սպանված, Չաուշեսկուի ընտանիքը -7 միլլիարդ` սպանված, Սաֆարմուրադ Նիյազով - 40 միլիարդ `«հանկարծամահ»… Չվայելեցին: