ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Օրհնյալ կապը

Օրհնյալ կապը
01.08.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 1

եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք:

եվ կճանաչեք ճշմարտությունը, եվ ճշմարտությունը ձեզ կազատի:

Հովհաննես, 8. 31

Հիսու՛ս, Քո պայծառ ներկայությունը թող միշտ

մեզ հետ լինի:

«Երբեք ձեզ չեմ թողնի և երբեք չեմ մոռանա ձեզ»:

Երկրի վրա չկա մի այնպիսի կապ, որ համեմատվի Ինձ սիրող հոգու և Իմ միջև եղած միության հետ:

Այդ բարեկամությունն ավելի թանկագին է, քան աշխարհը կարող է պատկերացնել:

Երբ ներդաշնակության մեջ են սիրտը, միտքն ու կամքը, ապա ստեղծվում է մի այնպիսի հզոր միություն, ինչը կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր արդեն իսկ ապրել են նման փորձառություն:

Դիտվել է՝ 1600

Մեկնաբանություններ