...թե չնայած ընդդիմության ջանքերին, Փաշինյանի ստորագրությամբ դավաճանության ակտը հազիվ թե հնարավոր լինի ինչ-որ առումով փոխել։ Ասում են, եթե շատ ուզենա էլ, չի կարողանա թռնել իր ստորագրության տակից և մինչև վերջ պետք է իրագործի հայրենազրկման ծրագիրը։ Ռուսական կողմը Հայաստանի հասարակությունը չէ, որին համաձայնություն տա և ստորագրի թուղթ, հետո նրանց «քցի», դրանից թռնի։
Նրան կպարտադրեն լափել իր «եփած ճաշը»։ Ասում են, ռուսական կողմը մտադիր չէ որևէ ձևով սրբագրելու արդեն ստորագրված փաստաթուղթը։ Ռուսաստանը 2,5 տարի իր հանդեպ այս կառավարության ոչ մի բառ, ոչ մի քայլ չի մոռացել ու շատ լավ գիտի, թե ում հետ գործ ունի։