Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը յուրօրինակ խթան է լինելու ոչ միայն հոգևոր տեսանկյունից, այլև ազգային ինքնագիտակցության ու զարթոնքի առումով

Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը յուրօրինակ խթան է լինելու ոչ միայն հոգևոր տեսանկյունից, այլև ազգային ինքնագիտակցության ու զարթոնքի առումով
28.09.2024 | 11:25

...մեր դիտարկումները հանգում են հետևյալին. Մայր Աթոռը, Հայ առաքելական եկեղեցու բարձր հոգևոր դասը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, միանգամայն ճիշտ ու կանխատեսելիորեն հստակ է վարվել՝ կարևորագույն եկեղեցական իրադարձություններին հրավիրելով ներկա գտնվել երկրի պետական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին: Մեր եկեղեցին մշտապես կանգնած է եղել մեր պետականության կողքին, իսկ նորագույն ժամանակներում կանգնած է եղել նաև հենց ակունքներում ու ձևավորման հիմքում: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Հետևաբար, հոգևոր իշխանությունը չէր կարող ու չպետք է առնվազն չհրավիրել աշխարհիկ իշխանավորներին, որքան էլ նրանք մերժված ու անընդունելի լինեն: Հայ առաքելական եկեղեցու մեղավորությունը չէ, որ պետական իշխանությունն այսօր ներկայացնում են Նիկոլ Փաշինյանն ու նրա քպականները: Հարկավ, շատերի ընկալմամբ, և այնպես չէ, թե այդ ընկալումները հստակ հիմքեր չունեն, Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները արժանի չեն Մայր Աթոռ Էջմիածնում այդ կարևորագույն իրադարձություններին ներկա գտնվելուն, ավելին՝ նրանց ներկայությունը անախորժ ու չար ելևէջներ կարող է հաղորդել արարողություններին: Կա այդ ընկալումը:

Բայց մյուս կողմից՝ այստեղ հրավերն անձանց չէ ուղղված, այլ ինստիտուտներին: Հարկավ, իրենց որոշելիքն է՝ ներկա գտնվե՞ն, չեն գտնվի, թե բացեիբաց կհայտարարեն, որ իրենք մեր ավանդական ազգային եկեղեցուն դեմ են, ուստի չեն մասնակցելու: Չնայած, կարող են և չհայտարարել, քանի որ առանց դրա էլ բացահայտ է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած քպական իշխանությունը բացահայտ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, իրենք դեմ են Հայ առաքելական եկեղեցուն: Այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է, այնուամենայնիվ, հստակ գնահատել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր բարձր դասի, առաջին հերթին՝ Կաթողիկոսի դիրքորոշումը: Կարևոր եկեղեցական, ազգային-հոգևոր իրադարձություններին իշխանության ներկայացուցիչներին հրավիրելով՝ մեր եկեղեցին մնաց իր բարձրության, իր վեհության վրա: Մնացյալը երկրորդական, երրորդական է:

Կարծում ենք, սակայն, որ այդ հրավերի պարագան ամենևին չի նշանակում, որ ՀԱԵ բարձր հոգևոր դասի վերաբերմունքը կամ գնահատականները՝ կապված երկրի առջև ծառացած սպառնալիքների հետ, ինչ-որ փոփոխություն են կրել կամ որակական առումով բովանդակային վերանայման են ենթարկվել: Սա այդ դեպքը չէ: Ու, կարծում ենք, առաջիկա զարգացումները հնարավորություն կտան դրանում համոզվելու: Զուտ արձանագրելու համար. այդ Եկեղեցին չէ դեմ գնացել իշխանությանը, առավել ևս՝ պետությանը:

Այդ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն են ամեն կերպ խրախուսել Եկեղեցու դեմ սադրիչ դրսևորումները, այդ նրանք են «նախահարձակ» եղել, դպրոցներից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, հակակաթողիկոսական շարժումներ խրախուսել «տակից» կամ ոչ այնքան տակից, այդ փաշինյանականներն են սպառնացել, որ Եկեղեցուն լրացուցիչ հարկային բեռի տակ կմտցնեն՝ առանց ուշադրություն դարձնելու ՀՀ Սահմանադրությամբ ՀԱԵ-ի համար սահմանված առանձնահատուկ կարգավիճակին, և այդպես շարունակ: Այնպես որ, եթե ինչ-որ բանի մասին կարող է այդ համատեքստում խոսք լինել, ապա, թերևս, իշխանավորների «մեղա գալու», բայց դա արդեն այլ հարց է:

Ավելին, հոգևորականների առաջ «մեղա գալը» նրանց ոչ մի դեպքում չի ազատում ու չի ազատելու, այսպես ասենք՝ աշխարհիկ կյանքում պատասխանատվությունից: Դրանք միանգամայն տարբեր հարթությունների վերաբերող խնդիրներ են: Ինչ-որ բան հուշում է, որ Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը յուրօրինակ խթան է լինելու ոչ միայն հոգևոր տեսանկյունից, այլև ազգային ինքնագիտակցության ու զարթոնքի առումով:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ