-
14.08.2024|
11:05
Տեսեք ռուսներին և ուկրաինացիներին ու հասկացեք, թե ինչ է իրականում պատերազմը, և ինչպես են այն վարում։ Մեզ մոտ շատերը դեռ պատկերացնում են, թե պատերազմը պարզապես զինվորների միջև կռիվ-կռիվ է:
-
13.08.2024|
20:16
Ռուս-ուկրաինական պատերազմում բեկում է տեղի ունենում:
Պատերազմի ողջ ընթացքում առաջին անգամ ուկրաինական զորքն անարգել մտավ ՌԴ Կուրսկի շրջան:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ է, որ Ռուսաստանի տարածք է ներխուժում օտարերկրյա զինուժ:
-
13.08.2024|
13:12
Փողոցում, թե որևէ միջոցառման ժամանակ կամ հյուր գնալիս, խանութում, թե շուկայում մարդիկ գրեթե ամեն քայլափոխի հարցնում են՝ ո՞նց է լինելու մեր երկրի վիճակը։ Մարդկանց աչքերում տխրություն, անհանգստություն և անորոշություն կա հայրենիքի ճակատագրի համար։
-
13.08.2024|
11:47
Իրանը բոլոր ժամանակների լավագույն ռազմաստրատեգիա ունեցող, մշակող պետությունն է։
Մեզանից շատերն ակնկալում էին, որ Իրանը հաշված ժամերի ընթացքում պետք է վրեժ լուծի Իսրայելից, մինչդեռ․․․
-
13.08.2024|
10:30
Տարածվեց տեղեկություն, թե Իսրայելը Ադրբեջանում իր զինվորական անձնակազմը դուրս բերելու որոշում է կայացրել։ Եվ հանկարծ բոլորը հիշեցին, որ Ադրբեջանը Իսրայելի ռազմական հենակետն է Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով։
-
13.08.2024|
08:26
Աշխարհում ամենաբարդ ու մասշտաբային գործը պետության որակյալ կառավարումն է՝ իր արտաքին ու ներքին քաղաքականություններով, որոնք ևս բազմաթիվ կանալներով կապված են իրար հետ և պայմանավորված են մեկը մյուսով։
-
13.08.2024|
07:23
Ցավից փորփրում եմ վերքերս, որ ավելի ցավացնեմ ու ցավով լցնեմ հոգուս դատարկությունը:
-
12.08.2024|
16:03
Հեռավոր ձևով այն տպավորությունն է ստեղծվում, որ ռուսական աշխարհաքաղաքական միտքը բլոկային պոտենցիալ է տեսնում Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններում։
-
12.08.2024|
14:40
Իսրայելը փաստացի հաստատեց, որ ռազմական ներկայացվածություն ունի Ադրբեջանում։ Իսրայելը արգելել է իր զինվորականներին մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի հնարավոր հարվածների սպառնալիքի պատճառով։ Իսրայելը զինվորականներին կարգադրել է անհապաղ վերադառնալ Իսրայել։
-
12.08.2024|
12:01
Կարծում եմ՝ բոլոր ողջամիտ և վերլուծական միտք ունեցող մարդիկ հասկանում են, որ Ուկրաինայի հաջողությունը խիստ ժամանակավոր է, և շատ շուտով կա՛մ ստիպված կլինեն նահանջել ելման դիրքեր (թեպետ կասկածում եմ, որ ռուսները թույլ կտան, հաշվի առնելով այն, որ ռուսները փորձելու են ցույց տալ, որ ՌԴ տարածք ներխուժած զորքը չի կարող ողջ դուրս գալ)...