Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Վարդանիկն ու ընկեր Մարգոն, կամ` Վարդանն ու տիկին Նանյանը

Վարդանիկն ու ընկեր Մարգոն, կամ` Վարդանն ու տիկին Նանյանը
20.02.2009 | 00:00

ԼԻԴԱ ՆԱՆՅԱՆ
(Շիրակի մարզպետ)

-Ձեր մարզի դպրոցների դաշնակցական տնօրենների նկատմամբ դեմարշ է սկսվել։ Ինչո՞վ է պայմանավորված նրանց աշխատանքից հեռացնելը։
-Ի՞նչ է նշանակում` հեռացնելը։ Բացառվում է, որ տիկին Նանյանը որևէ մեկին պաշտոնից ազատի։ Եթե աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ինչպես օրենքն է ենթադրում, ընտրված տնօրենն ինքնըստինքյան ազատվում է աշխատանքից, այլ ոչ թե տիկին Նանյանն է ազատում։
-Հենց միայն դաշնակցական տնօրենների աշխատանքային պայմանագրի ժամկե՞տն է ավարտվել։
-Կապ ունի՞` դաշնակցական է, թե հանրապետական, եթե ժամկետը լրացել է։ Ի՞նչ պրոբլեմ կա. ժամկետը լրացել է, ազատվել են։
-Նախագահը մարզպետների հետ վերջին խորհրդակցության ժամանակ խիստ հրահանգել էր, որ վերջիններս չթերանան ուսուցիչների աշխատավարձերը ժամանակին վճարելու հարցում։ Շիրակում նման խնդիրներ առկա՞ են։
-Ոչ։ Մեր բոլոր դպրոցներում, այսօրվա դրությամբ, ուսուցիչներն աշխատավարձերը ստացել են։ Հիմնականում ի՞նչը դպրոցներում չեն կարողանում հասցնել. տարիֆիկացիաներ կազմել ու ներկայացնել մարզպետարան, որպեսզի մենք կարողանանք նրանց գումարները տրամադրել։ Պետք է լինի աշխատավարձի չափ, տարիֆիկացիա, որ գումարներ կարողանանք փոխանցել։
-Սերժ Սարգսյանը նաև դժգոհություն էր հայտնել, որ խնդիրների խորացումից հետո են դրանցով զբաղվում։
-Նախագահը շատ ճիշտ է ասել։ Աշխատանքները սկսել ենք հունվարին, բայց քանի որ պետբյուջեն հաստատվել է նախորդ տարվա դեկտեմբերին, հարկավոր էր հենց այդ ժամանակից էլ սկսել աշխատանքը, որպեսզի հունվարի աշխատավարձը փետրվարի 2-ին ստանային։
-Տիկին Նանյան, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերջերս ասել էր, որ Ձեր և իր հարաբերությունները նման են հայտնի անեկդոտի Վարդանիկի ու ընկեր Մարգոյի հարաբերություններին։ Ի՞նչ կասեք։
-Նա ուղղակի հումորով է ասել։
-Իսկ իրականո՞ւմ։
-Նորմալ, շատ լավ հարաբերություններ ունենք։ Համատեղ աշխատում ենք` հօգուտ մեր մարզի։

Ռուզան Խաչատրյան

Դիտվել է՝ 5485

Մեկնաբանություններ