-
23.12.2014|
00:10
Տարօրինակ բաներ են կատարվում դեռ չծնված ԵԱՏՄ օրորոցի մոտ: Բատկան այնքան բարձր է գոռում Պուտինի ու Ռուսաստանի վրա, որ չես հասկանում` «հայր-Բատկան» այդ երեխայի ծնողների՞ց է, թե՞ ոչ:
ՈՒ սա դեռ բոլորը չէ. Բատկան գնում է հարևանի տուն ու ասում է Պորոշենկոյին` ինչ ուզում ես խնդրիր, օրերի ընթացքում կկատարեմ:
-
23.12.2014|
00:10
Բարի կաղանդ ձեզ ու բարի պատրանք՝ Զահրատը ասել է տասնամյակներ առաջ, բոլորովին այլ ենթատեքստով, բայց դասականները հենց դասական են նրանով, որ նրանց խոսքը նույնիսկ փոխված ենթատեքստում ու ժամանակի մեջ ընդհանրապես մնում է Խոսք: Եվ ուրեմն՝ Բարի կաղանդ ձեզ, բարի պատրանք: Իսկ եթե ամանորյա տրամադրություններ չունեք, ոչ էլ սիրում եք Նոր տարին, ուրեմն՝ անդրադառնանք պատրանքներին:
-
19.12.2014|
11:17
Մենք արդեն, մի տեսակ, սովորել ենք, որ «ամենա» նախածանցը դառնում է Չինաստանի արդի բնութագրի անբաժանելի մասը։
-
19.12.2014|
01:11
Այս շաբաթ պաշտոնյաները վերջապես հասկացան, որ Հայաստանը գլոբուսից դուրս ինչ-որ ապրիորի տարածք չէ, որտեղ ապրում են իրենք, ուրեմն աշխարհներից լավագույնում ամեն ինչ լավից գնում է դեպի ամենալավը:
-
19.12.2014|
01:08
Հայաստանում տնտեսական կոլապս է: Մեկընդմիշտ պարզ է` տնտեսական կուրսի պատասխանատու կառավարությունը որևէ գործիքակազմ չի կիրառել և չի կիրառելու` ձնագունդը կանգնեցնելու համար: Սպասելու է, թե Ռուսաստանն ինչ է անելու, որ պոչից կախված փորձի իներցիայի ենթարկվել (որպես օրինաչափություն` Ռուսաստանի «վատն» այստեղ շուտ է հասնում, «լավը»` ուշ, կամ երբեք չի հասնում):
-
19.12.2014|
00:31
Քիչ օրեր են մնացել մինչև 2015-ի հունվարի 1-ը, երբ Հայաստանը կարծես դառնալու է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ։ Դեկտեմբերի 4-ին մեր Ազգային ժողովը վավերացրեց ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության պայմանագիրը. նշենք, որ միայն «Ժառանգություն» խմբակցությունը դեմ եղավ դրան։ Դեկտեմբերի 10-ին էլ Ռուսաստանի Պետդուման վավերացրեց ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը։
-
16.12.2014|
11:53
ԱՄՆ-ը, չսահմանափակվելով Ռուսաստանին և Իրանին հասցեագրված սպառնալիքներով, ձգտում է «գրոհել» նաև Չինաստանի վրա։ Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ-ը արդեն փորձել էր սպառնալ Չինաստանին, երբ չինացիների ու ճապոնացիների միջև կոնֆլիկտ ծագեց Արևելաչինական ծովում` Թայվանից 170 կմ հյուսիս-արևելք գտնվող Դյաոյույդյաո (Սենկակու) վիճելի կղզիների շուրջ, և մենք ընթերցողին հաղորդեցինք այն մասին, որ Հարավային Կորեայում բնակալած խամաճիկների միջոցով ամերիկացիները փորձել էին առճակատումը տարածել նաև Հարավչինական ծովում։
-
16.12.2014|
00:31
Դեկտեմբերի 14-ին պարզվեց, որ Արամ Մանուկյանի վրա դեկտեմբերի 11-ին կատարված հարձակման կասկածյալը Արշակ Սվազյանն է, դեկտեմբերի 12-ին ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանին ծեծելու կասկածյալները Պարգև և Ռոման Մանուկյաններն են:
-
16.12.2014|
00:28
Անցած հանգստյան օրերը դիտարժան ստացվեցին: Ներքաղաքական խաղը փոխվեց հօգուտ «արծիվների», պատկերավոր ասած` «բերկուտների»:
-
12.12.2014|
12:24
Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միակարծիք են` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա՝ ասված է երեք երկրների արտաքին գործերի նախարարների՝ Կարսում ընդունված համատեղ հայտարարությունում: