Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հնամենի Կիրանցի մեջտեղում կանգնեցրել են «ամոթի պատը»

Հնամենի Կիրանցի մեջտեղում կանգնեցրել են «ամոթի պատը»
23.07.2024 | 14:01

Անկախացումից հետո, ավելի քան 30 տարի, երկրի ղեկավարները օտարներին են հանձնել Հայաստանի հարուստ ընդերքը, բանկերը, կապը, Երևանի կոնյակի գործարանը, «Նաիրիտի» կաուչուկի արտադրամասի սարքավորումները։ Անցել են տարածքներ հանձնելուն, խաղաղության կեղծ նվագի տակ դարավոր թշնամուն են հանձնել հերոս տղաների արյունով ազատագրված գյուղերի և հնամենի Կիրանցի տարածքները, միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը։ Կիրանց գյուղի մեջտեղում կանգնեցրել են սահմանագիծ-պատը, իրականում դա թշնամու առաջ կզելու «ամոթի պատն» է: Բանակի չգրված օրենքով՝ «կոտրվածը» հա էլ պետք է կոտրվի, զիջումների գնա, խոնարհվի։ «ժողովրդավարության բաստիոնի» վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդհատ զիջելու, խոնարհվելու է բռնապետ Իլհամ Ալիևի առաջ, սակայն խաղաղության պայմանագիր այդպես էլ չի տեսնելու։

Ոսկան Սարգսյան

Լուսանկարը ՝ Կարեն Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 4425

Մեկնաբանություններ