Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Արման Թաթոյանն այցելել է ադրբեջանական գերությունից Հայաստան տեղափոխված տարեց քաղաքացիներին

Արման Թաթոյանն այցելել է ադրբեջանական գերությունից Հայաստան տեղափոխված տարեց քաղաքացիներին
10.12.2020 | 22:17

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ադրբեջանական գերությունից Հայաստան տեղափոխված տարեց քաղաքացիներին: ՄԻՊ-ի աշխատակազմն այլ մանրամասներ չի հաղորդում՝ պատճառաբանելով, որ դա կարող է վնասել գերության մեջ գտնվող մյուս քաղաքացիներին։

Դիտվել է՝ 4501

Մեկնաբանություններ