Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Միքայել Համբարձումյանի հայտարարությունը

Միքայել Համբարձումյանի հայտարարությունը
08.11.2020 | 22:24

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, որ այսօր ազատվեց աշխատանքից, հայտարարել է.

«Դեռևս հոկտեմբերի 28-ին իմ կողմից որոշում է կայացվել և իմ իսկ նախաձեռնությամբ դիմել եմ ՀՀ վարչապետին՝ ինձ աշխատանքից ազատելու խնդրանքով, որին, սակայն, այդ պահին ընթացք չի տրվել: Այսօր ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ծանր ու դժվարին այս իրավիճակում մեր համատեղ կատարած աշխատանքի համար, ինձ առաջարկել է շարունակել ծառայությունս տնօրենի տեղակալի՝ իմ նախկին պաշտոնում, որին չեմ համաձայնել՝ միևնույն ժամանակ պնդելով աշխատանքից ազատվելու իմ խնդրանքը, որը բավարարվել է:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հնարավոր շահարկումները՝ մանրամասներ չեմ ներկայացնելու, որոնց, գուցե, ըստ անհրաժեշտության, անդրադառնամ ռազմական գործողությունների ավարտից հետո:


Միաժամանակ իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ և Արցախի ԱԱԾ բոլոր աշխատակիցներին՝ հատկապես այս օրերին կատարած անձնվեր աշխատանքի համար»։

Դիտվել է՝ 3180

Մեկնաբանություններ