Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ՄԻՊ-ը հաղորդում է Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ հարձակումներին վարձկանների, ահաբեկիչների մասնակցության մասին

ՄԻՊ-ը հաղորդում է Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ հարձակումներին վարձկանների, ահաբեկիչների մասնակցության մասին
07.10.2020 | 16:42

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդում է՝ Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ։ Պաշտպանի հայտարարության մեջ նշվում է, որ դրանք Ադրբեջան տեղափոխված, ըստ աղբյուրների հիմնական մասի, հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ ու ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից:

«Դա են ակնհայտորեն վկայում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախ քննության արդյունքներով հավաքագրած ապացույցները: Դրանք առավելապես օբյեկտիվ ապացույցներ են, այսինքն՝ լուսանկարներ ու տեսանյութեր: Եվ սա տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի տարածքում: Միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր, հանցավոր երևույթի վրա: Դա հրատապ քայլերով չկանխելու դեպքում արդեն իսկ խաղաղ բնակչության համար առաջացած հումանիտար աղետը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Դա սպառնալիք է անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքների ողջ համակարգին: Սա է ամրագրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2019-ի սեպտմեբրի 26-ի 42/9 բանաձևում՝ որպես հիմնարար պահանջ», - ասված է Պաշտպանի հայտարաությունում։
Հավաքագրված տվյալները, ըստ Պաշտպանի գրասենյակի, վաղը կուղարկվեն միջազգային գործընկերներին բոլոր անհրաժեշտ ձևաչափերով:

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ