ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երեք նախագահները` նույն գործով

Երեք նախագահները` նույն գործով
08.02.2019 | 01:40

Արդեն մի քանի օր է լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվում, որ «Մարտի 1-ի գործի» շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է: Ինչպես «Հետք» կայքի աղբյուրներն են հայտնել, չորս ժամ տևած հարցաքննությունից հետո Սերժ Սարգսյանը այս գործով շարունակում է վկայի կարգավիճակ ունենալ:


ՈՒշագրավ է, որ այս լուրն արդեն մի քանի օր է ոչ քննչական ծառայությունը, ոչ էլ ՀՀԿ-ն չեն հաստատում: Քննչական ծառայության գաղտնապահությունը մի քիչ տարօրինակ է. ինչու՞ են լռում, երբ խոսքը Սերժ Սարգսյանի մասին է: Ակնհայտ է, որ տեղեկատվական արտահոսքը հենց իշխանությունն է ապահովել, սակայն պաշտոնական լրահոսը լռում է:


«Մարտի 1-ի գործի» շրջանակներում հարցաքննվել, կալանավորվել է Ռոբերտ Քոչարյանը, վկայի կարգավիճակով հարցաքննվել է Սերժ Սարգսյանը, հարցաքննվել են նաև 2008-ին իշխանության կազմում եղած մի խումբ պաշտոնյաներ` Յուրի Խաչատուրովից մինչև Վահագն Հարությունյան, որոնց նկատմամբ գործ է հարուցվել։ Օրվա վերջում պարզ դարձավ նաև, որ հարցաքննության են կանչել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, կրկին վկայի կարգավիճակով։ Հարցաքննությունը տևել է 1,5 ժամ։ Փաստորեն, երեք նախագահներն էլ անցնում են նույն գործի շրջանակներում, սակայն «ծանր» մեղադրանք առայժմ առաջադրվել է միայն Ռոբերտ Քոչարյանին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ