Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ռազմաբազայի 23-ամյա զինծառայող Ա․ Ռ․-ին

Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ռազմաբազայի 23-ամյա զինծառայող Ա․ Ռ․-ին
17.12.2018 | 23:04

Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 102-րդ ռուսական ռազմաբազայի 23-ամյա զինծառայող Ա․ Ռ․-ին` հայտնեցին տուժողի իրավահաջորդին՝ դաժան ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի դստերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: Դեկտեմբերի 2-ին մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը տուժողի իրավահաջորդ է ճանաչվել: Նրա ներկայացուցիչներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, գրասենյակի փաստաբաններ Հայկ Հակոբյանը և Արայիկ Զալյանը: Փաստաբանները փոխանցեցին, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, 1995-ին ծնված Ա․ Ռ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Այս հոդվածը նախատեսում է 5-10 տարի ժամկետով ազատազրկում: Գլխավոր դատախազությունը օրեր շարունակ չէր հայտնում կալանավորված զինծառայողի անունը, նաև՝ թե որտեղ է պահվում նա: Ըստ որոշ աղբյուրների, կալանավորված զինծառայողը Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում է և ձերբակալվել է դեկտեմբերի 10-ին՝ դեպքից 8 օր անց: Ջուլիետա Ղուկասյանը հարձակման ու դաժան ծեծի էր ենթարկվել առավոտյան ժամը 7-ին աշխատանքի գնալու ճանապարհին տնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Դիտվել է՝ 2188

Մեկնաբանություններ