Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Մենք պատրաստ ենք մասնակցել ու ԸO-ի փոփոխություններին ` վարչապետի առաջարկած օրակարգով. ԱԺ փոխխոսնակ

Մենք պատրաստ ենք մասնակցել ու ԸO-ի փոփոխություններին ` վարչապետի առաջարկած օրակարգով. ԱԺ փոխխոսնակ
22.06.2018 | 18:48

Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում:

Նա իր խոսքում անդրադարձել է երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով` նախորդ տարիների համատեղ աշխատանքը կամուրջ է հանդիսացել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացման համար, իսկ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները և եզրակացությունները շատ կարևոր են եղել ժողովրդավարության ձևավորման գործում: «Մենք հաջողեցինք իշխանության փոխանցում անցկացնել խաղաղ ճանապարհով»,- ասել է նա։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցին, Ա. Հովհաննիսյանը նշել է. «Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցելու Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ` վարչապետի առաջարկած օրակարգով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընդունելու լավ փորձ` հիմնված բոլոր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության համաձայնության վրա, որը, ի դեպ, առաջարկվել և ողջունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից, ներկայումս մենք խորհրդարանում ձևավորել ենք այդպիսի ներառական աշխատանքային խումբ: Երկու օր առաջ Ազգային ժողովում բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարությամբ` արտահայտելով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ ստեղծելու և դրանում ներգրավվելու իրենց պատրաստակամությունը»,-ասել է նա:


ԱԺ փոխնախագահի խոսքով` արդեն կա ընտրությունների անցկացման լավ փորձ, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, գնահատվել է որպես լավ կազմակերպված, և որտեղ հիմնարար իրավունքները ընդհանուր առմամբ պահպանված են եղել:

«Սա ոչ թե իմ գնահատականն է, այլև միջազգային դիտորդական առաքելության, ներառյալ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ինը: Այսպիսով, սա պետք է լինի այն հիմքը, որի վրա պետք է նոր ընտրություններն անցկացվեն», - նշել է Արփինե Հովհաննիսյանը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ