«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բելառուսում ձերբակալել են ընդդիմության առաջնորդ Վլադիմիր Նեկլյաևին

Բելառուսում ձերբակալել են ընդդիմության առաջնորդ Վլադիմիր Նեկլյաևին
25.03.2017 | 17:23

Բելառուսի իրավապահ մարմինները Լեհաստանից վերադառնալիս ձերբակալել են նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր առաջնորդ Վլադիմիր Նեկլյաևին՝ տեղեկացրել է «ԲելաՊան» մասնավոր գործակալության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ալես Լիպայը: «Գիշերվա ժամը 2-ին ձերբակալվել է բելառուս բանաստեղծ, 2010-ի նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Նեկլյաևը: Ոստիկանությունը Բրեստում Նեկլյաևին դուրս է բերել գնացքից, որով հայրենիք էր վերադառնում Վարշավայից, որտեղ մասնակցել է Բելառուսի իրավիճակի վերաբերյալ բանավեճին»,- գրել է Լիպայը Facebook-ում:

Փետրվար-մարտին Բելառուսի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել «ձրիակերներից գանձվող հարկերի մասին» հրամանագրի դեմ: Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն` մարտի սկզբից ավելի քան 300 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիաների պատճառով, ավելի քան 100 մարդ ենթարկվել է վարչական կալանքի: Բելառուսի ընդդիմությունը շաբաթ օրը Մինսկում նոր բողոքի ակցիա է անցկացնելու: Քաղաքային իշխանությունները հստակ տեղ են առաջարկել բողոքի ակցիան անցկացնելու համար, ընդդիմությունը չի ընդունել այդ տարբերակը:

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ