«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՒզում ենք հավատալ, որ թշնամու երկրում չենք ապրում

ՈՒզում ենք հավատալ, որ թշնամու երկրում չենք ապրում
31.01.2017 | 00:42

Մեծարգո նախագահ Սերժ Սարգսյան, Ձեզ են դիմում մի խումբ ցմահ դատապարտվածների հարազատներ: Բազմիցս դիմել ենք տարբեր իրավասու մարմիններին վաղաժամկետ ազատման խնդրով ու միշտ ստացել ենք նույն պատասխանը, որ խնդիրը քաղաքական է, և լուծումը կարող է տալ միայն երկրի նախագահը: Տեղեկացնենք, որ շուրջ մի քանի տասնյակ ցմահ դատապարտյալներ հատել են քսան տարվա շեմը, իսկ օրենքով ամրագրված է, որ նրանք ունեն վաղաժամկետ ազատման իրավունք, բայց առայսօր ազատման որևէ նախադեպ չկա:

Տարբեր քրեակատարողական հիմնարկների ղեկավարներ մեր հարազատներին առանց կաշկանդվելու և թաքցնելու հայտնել են, որ խնդրի լուծումը ակնկալենք միայն Բաղրամյան 26-ից:
Պարոն նախագահ, ուզում ենք տեղեկանալ Ձեր քայլերի ու տրամադրվածության մասին՝ պատկան մարմինների, պաշտոնյաների անգործության պատճառո՞վ է, որ գործող օրենքը չի աշխատում, թե՞ այլ խնդիր կա: ՈՒշագրավ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս կառավարության նիստի ժամանակ նախարարներին խստորեն ասաց. «Մի սպասեք իմ հանձնարարականներին, կատարեք ձեր գործը»: ՈՒրեմն ինչո՞ւ իրենց գործը չեն անում:
Շուրջ չորս տարի է, ինչ դատարանները հեղեղված են ցմահ դատապարտվածների գործերի իբր քննությամբ, որոնք մերժվել են ՔԿՀ-ների կողմից: «Կամակատարները» ևս հայտարարում են, թե Բաղրամյան 26-ի պատվերն են կատարում:


Պարոն նախագահ, մենք անելանելի վիճակում ենք և ուզում ենք հավատալ, որ թշնամու երկրում չենք ապրում:


Մի խումբ ցմահ ազատազրկվածների հարազատներ

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ